Իրանի գլխավոր դատախազի տեղակալը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ
Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել՝ Իրանի գլխավոր դատախազի արդարադատության, հանրային իրավունքի և հանցավորության կանխարգելման հարցերով տեղակալ Ղոլամ Աբբաս Թորքիի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու մերձկասպյան հինգ երկրների գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների հանդիպմանը:
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից, Քյամրան Ալիևը նշել է, որ Իրանի իրավապահ մարմինների՝ անցյալ տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչություն իրականացրած անձին պատժելու մասին օբյեկտիվ որոշումը արժանի է հավանության։
Գոլյամ Աբբաս Թորքին շնորհավորանքներ է փոխանցել՝ արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վստահ հաղթանակի, ինչպես նաև ավելի քան 30 տարի օկուպացման տակ գտնվող հողերի ազատագրման կապակցությամբ։