twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայավոնիա Ֆրանկոֆոնիայի փոխարեն Եվ կրկին Փաշինյանի խոսամոլության մասին

23 Նոյեմբերի 2022 11:38

Թունիսի Ջերբայում օրերս տեղի է ունեցել ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպության՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը։ Ֆորումի մասնակիցներին ելույթով դիմել է՝ այդ միավորմանը մեջ մտնող, բայց ֆրանսերեն լեզվի հետ ոչ մի կապ չունեցող, բացառությամբ թերևս հայերի կողմից ֆրանսիական անունների նկատմամբ հատուկ հակում ունեցող, Թունիս ժամանած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի ելույթը, ըստ գաղափարի հակասում էր գագաթնաժողովի ձևաչափին, բայց փոխարենը համապատասխանում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանգրին հասնելու խանգարելուն ուղղված հայկական օրակարգին։

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ղեկավարը սլացել է Ջերբա, որպեսզի միջազգային միջոցառման մասնակիցներին պատմի Բաքվի «ագրեսիվ մտադրությունների» պատճառով հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տիրող «սարսափելի» իրավիճակի մասին։ Հասկանալի է, նա արտահայտել է բացառապես հայկական կողմի կարծիքը՝ դա չհիմնավորելով ոչ մի բանով, բացի ճշմարտությունից հեռու պատմվածքներով։ Բայց ֆրանկոֆոնիայի ներկայիս խառնաժողովին ֆրանսախոս երկրների խնդիրները դրվել էին հետին պլան՝ պետք էր կարեկցել Հայաստանին և աջակցել իրադարձությունների նրա մեկնաբանմանը։

Բնականաբար, Թունիսում հայ բանագնացները չեն ամաչել արցունքն աչքերին բոլորին հավաստիացնել իրենց «խաղաղասիրության» մեջ, և նրանում, որ Ադրբեջանը չի ցանկանում իրական խաղաղություն, հրաժարվում է փոխզիջումներից, քանի որ մտադրվել է անեքսիայի ենթարկել «պատմական հայկական հողերը»։ Ընդհանրապես, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը քննարկելու նախաձեռնությունը դժվար թե կարելի է կառուցողական անվանել, ինչպես կազմակերպության անդամ երկրների, այնպես էլ հենց Հայաստանի համար։ Սակայն միամտության գագաթնակետ կլիներ Փաշինյանից և նրա թիմից սպասել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդարացի գնահատմանը, առավել ևս նման յուրահատուկ միջոցառման հարթակներում, որտեղ հավաքվել էին այն երկրների ներկայացուցիչները, որոնց մեծ մասը ոչ այնքան բարեկամական են ընդունում Ադրբեջանին և չափազանց բարյացակամ են Հայաստանի նկատմամբ։

Ակնհայտ է, Փաշինյանը ցանկանում էր իր համար բարենպաստ միջավայրում ևս մեկ անգամ զգալ ազգային ոգու վերելքը՝ մոռանալով, որ ընդամենը երկու տարի առաջ այն չափազանց ողբալի է ավարտվել հայ ժողովրդի համար։ Ըստ ամենայնի, նա փորձում է նորից բորբոքել հակամարտությունը՝ մինչև վերջ չգիտակցելով, որ նրա առաջ քաշած ուտոպիստական նախապայմաններն ու խաղաղության պայմանագրի անհեթեթ մեկնաբանությունը փաստորեն առիթ են պատերազմական գործողությունների վերսկսման համար։ Չի բացառվում, սակայն, որ հենց դրան է ձգտում Հայաստանի ղեկավարը։

Իր խրոխտալի ելույթում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «խաթարվել են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքները, մասնավորապես՝ մեկ այլ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառման սկզբունքը, որի վրա է հիմնված մեր հավաքական անվտանգությունը, և այսպիսով, աստիճանաբար տիրում է ամենաուժեղի օրենքը»։ Եվ պետք է ասել, որ Փաշինյանի խոսքերում կա ճշմարտության մասնիկ. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն իրոք խաթարվել են ղարաբաղյան հակամարտությամբ, բայց ոչ այսօր, այլ 1992-2020 թվականներին, երբ Հայաստանը օկուպացրեց Ադրբեջանի տարածքների 20%-ը, ձեռնարկեց ադրբեջանցիների էթնիկական զտում, կատարեց Խոջալուի ցեղասպանություն, ռմբակոծեց ադրբեջանական խաղաղ քաղաքները։

Առավել ևս, հայկական կողմը 30 տարի շարունակ խախտել է բոլոր գոյություն ունեցող միջազգային կոնվենցիաները, ցինիկաբար անտեսել է ՄԱԿ-ի բանաձեւերը, սահմանին ամեն տեսակի սադրանքներ է կազմակերպել։ Ադրբեջանական հողերում հայ օկուպանտների կողմից տեղադրված հակահետևակային ականներից մինչև այժմ տուժում են խաղաղ բնակիչներ։ Հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում ականների վրա պայթել է գրեթե 3000 մարդ, որոնցից 525-ը զոհվել է։ ՄԱԿ-ի կանոնադրությունը չկատարելու փաստ է հանդիսանում նաև Հայաստանի պետական քաղաքականությունը ամենուր, որտեղ հասել է նրա ձեռքը՝ ոչնչացնել ադրբեջանցիների հետքերը ինչպես իր կողմից օկուպացված ադրբեջանական հողերում, այնպես էլ իր երկրի ներսում, որտեղ ադրբեջանցիները ապրել են հին ժամանակներից: Այսինքն իրագործվել են ադրբեջանական ժողովրդի պատմությունը խեղաթյուրելու, նրա մշակութային ժառանգությունը աշխարհի երեսից ջնջելու փորձեր։

Այս ամենի մասին, իհարկե, ակնարկ անգամ չի եղել Ֆրանկոնիայի ֆորումում, փոխարենը բուռն բանավիճել են «ադրբեջանցիների նենգության» և «նրանց երկրի անեքսիոնիստական քաղաքականության» թեմաների շուրջ։

Իսկ Փաշինյանը, ֆրանկոֆոնների ջերմ ընդունելությունից ոգեշնչված, գնալով ուժեղացրել է հակաադրբեջանական հռետորաբանությունը. «Այն ագրեսիան, որին Հայաստանի Հանրապետությունը զոհ դարձավ այս տարվա սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանի կողմից, հանդիսանում է գործերի այս վիճակի հիանալի նկարազարդում։ Չարդարացված և չհրահրված ագրեսիա, որը հանգեցրել է Հայաստանի տարածքի որոշ հատվածների օկուպացման, ինչպես նաև քաղաքացիական բնակչության մահվան, տառապանքի և զգալի ավերածությունների։ Մենք ակնկալում ենք, որ այս նոր սպառնալիքների պայմաններում միջազգային հանրությունը արդարացի կգնահատի այսօր մեր երկրում կազմավորված իրավիճակը, կդատապարտի Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիան և կպահանջի ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։ Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելուն ուղղված բանակցային գործընթացը առաջ մղելուն»։

Ինչպես երևում է Փաշինյանի հայտարարությունից, Հայաստանն ավանդաբար հույսը դնում է միջազգային հանրության վրա՝ դրանով հանդերձ առաջ քաշելով Ադրբեջանի համար անընդունելի պահանջներ։ Սակայն, վարչապետի խոսքով, խաղաղության պայմանագրին հասնելու համար Բաքուն պետք է ընդառաջի Երևանին, այսինքն իր զորքերը հետ քաշի պայմանական սահմանից և համաձայնվի անջատողականների հետ «Ղարաբաղի կարգավիճակը» քննարկելուն։ Մի խոսքով, Փաշինյանը հնչեցրել է հայկական պահանջների հավաքածու, որոնք լսելով իրավիճակին անծանոթ մարդը կորոշի, որ այդ Հայաստանն է պատերազմում հաղթել և հիմա թելադրում է խաղաղության պայմանագրի պայմանները։

Մինչդեռ Փաշինյանի ֆրանկոֆոն ելույթների բուն իմաստը բոլորովին չի համապատասխանում մեկ ամիս առաջ Պրահայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցի էությանը։ Ընդ որում, եթե Հայաստանի ղեկավարությունն իրեն համարում է ժողովրդավարական և քննարկում է խաղաղ պայմաններ ստեղծելու մասին, ապա պետք է իրեն դրսևորի ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը համապատասխան։ Սկզբի համար Հայաստանը պետք է օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերի իր ավազակախմբերը, ինչպես դա պահանջում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումները։ Եվ քանի դեռ Երևանը, հայ-ադրբեջանական կարգավորման իրական քայլերի փոխարեն, զբաղվում է խոսամոլությամբ՝ հարցի ռազմական լուծման ռիսկը մնում է մեծ։ Քանի դեռ Հայաստանը չի սկսել գործել համաձայն իր պարտավորությունների և միջազգային հանրության դիրքորոշմանը, իր զինյալներին և դիվերսանտներին չի հեռացրել ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, չի դադարեցրել սադրանքները հայ-ադրբեջանական պայմանական սահմանին, Բաքուն՝ տարաձայնությունները հաղթահարելու մեթոդներ ընտրելու իրավուք կունենա։ Երկու տարի առաջ Ադրբեջանը արդեն ապացուցել է, որ ի վիճակի է 30 տարվա խնդիրը լուծել 44 օրում, իսկ այսօր Հայաստանը կառուցողական որոշում կայացնելու համար չունի նույնիսկ այդ չորս տասնյակ օրը։ Եվ որքան շուտ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը վերջապես եզրակացություններ անի, այնքան լավ իր ժողովրդի համար։

Առավել ևս, որ նույնիսկ ֆրանկոֆոնների շրջանում Փաշինյանը չհասավ իր ուզածին։ Ինչպես նախօրեին Իլհամ Ալիևն ասել է՝ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, «բոլոր հակաադրբեջանական թեզերը հանվել են Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր բարեկամների ջանքերի շնորհիվ, մենք լավ գիտենք նրանց, և նրանք մեր բարեկամներ են բառիս բուն իմաստով։ Ֆրանկո-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել նաև այս հնարավորությունից»։

Միգուցե, գոնե սա ճիշտ կերպով դրդի Հայաստանի իշխանություններին և նրանց տրամադրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման որոշումներ կայացնելու հարցում կառուցողականության։

Caliber.Az
Դիտումներ: 256

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է Զանգեզուր տանող մեծ ճանապարհի կառուցումը

120
01 0Հոկտեմբերի 2024 16:00
2

Ինչպես Բայդենը «կորցրեց» Փաշինյանին Ամեն ինչ հանուն ձայների

95
01 0Հոկտեմբերի 2024 12:50
3

Լեոնիդ Սլուցկի. Ղարաբաղը կբարգավաճի

82
01 0Հոկտեմբերի 2024 09:18
4

Ալիև. Հայաստանը պետք է դատապարտի գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ վայրագությունները և պատժի մեղավորներին

78
02 0Հոկտեմբերի 2024 11:41
5

Փոխնախարար. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել մոտ 2000 մարդու աճյուն

74
02 0Հոկտեմբերի 2024 16:50
6

Իլհամ Ալիևը գրառում է արել Սուգովուշանի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

73
03 0Հոկտեմբերի 2024 10:50
7

Փաշինյանի սուտն ու կեղծավորությունը Եռակողմ հայտարարությունը ոչ ոք չի չեղարկել

72
02 0Հոկտեմբերի 2024 13:21
8

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարության մասին

70
02 0Հոկտեմբերի 2024 12:11
9

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ անջատողականներին

67
01 0Հոկտեմբերի 2024 18:10
10

Արա-շումիխա: Ի՞նչ են բաց թողել շումերները «Հին աշխարհի հիստերիկները»

67
01 0Հոկտեմբերի 2024 15:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading