twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հասկացությունների փակ շրջան Երեւանը ձեւակերպումների գերության մեջ

02 Հունիսի 2023 18:42

Հնարավոր է, որ մենք սխալվում ենք, բայց Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայ-ադրբեջանական կարգավորման առնչությամբ իր մեկնաբանություններում, կարծես թե վերջին օրերին իր սեփական բառապաշարից հանել է «ցեղասպանություն» բառը։ Շարունակելով, սակայն, օգտագործել «էթնիկական զտումներ» հասկացությունը։ Ուրեմն, Հայաստանի ԱԳՆ-ն մաիսի 29-ին յուրովի մեկնաբանելով Լաչինում Իլհամ Ալիևի հայտնի ելույթը, արել է հետևյալ եզրակացությունը. «Ադրբեջանի նախագահը կրկին Հայաստանի Հանրապետությանըսպառնում է ուժի կիրառմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ էթնիկ զտումներով»։

Իսկ երբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրապարակայնորեն աջակցեց Ադրբեջանի ղեկավարի պատրաստակամությանը՝ որոշակի պայմաններով համաներում շնորհել այն հանցագործներին, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի «պաշտոնական անձինք և խորհրդարանականներ», հայ դիվանագետները հանդես եկան նոր մեկնաբանությամբ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես էթնիկ զտումներ իրականացնելու իրավունք և կամայականություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»: Բայց չէ որ դեռ այս տարվա ապրիլի 24-ին, այդ նույն ԱԳՆ-ն 1915 թվականի իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ հայտարարել էր հետևյալը. «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կանգնած են ցեղասպանության և էթնիկ զտումների սպառնալիքի առաջ»։

Հնարավոր է, մենք և շտապում ենք եզրակացություններ հաշվով, և խոսքը միայն հայկական դիվանագիտության խոսակցական ապարատի ժամանակավոր անոմալիայի մասին է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելու մոլագար ցանկության հարցը, ինչպես էլ դրանք կոչվեն, արժանի են առանձին քննարկման։

Նախ և առաջ, եկեք պարզություն մտցնենք տերմինաբանության մեջ։ ՄԱԿ-ի դասակարգման համաձայն՝ ցեղասպանության տակ հասկացվում է այն գործողությունները, որոնք կատարվել են որևէ մի ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի, որպես այդպիսինի ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ: Էթնիկ զտումներին էլ է միջազգային իրավունքը վերաբերում՝ ազգային կամ կրոնական (դավանական) խտրականության հետ կապված պատճառներով էթնիկ խմբերին իրենց բնակության տարածքից ցանկացած ձևի տեղահանումը :

Այսպիսով, ցեղասպանությունը, ինչպես հետևում է նույնիսկ հունարեն և լատիներեն լեզուներում այս բառի արմատների իմաստից (հունարեն γένος - տոհմ, ցեղ; լատ. caedo - սպանում եմ), ամբողջ ազգի, կամ մի մասի բնաջնջման, ֆիզիկական ոչնչացման գործողություն է, կամ նրանց ոչնչացման վրա հաշվարկված պայմանների ստեղծում է: Իսկ էթնիկ զտումները ընդգրկում է միջոցառումների դիապազոն, որոնք ուղղված են կոնկրետ ժողովրդի, էթնիկ կամ կրոնական խմբի ներկայացուցիչներից ցանկացած տարածք ազատելուն, որոնք կարող են իրենց մեջ ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ահաբեկումը, տեղահանությունը և ... ցեղասպանությունը:

Ինչպես երևում է, էթնիկ զտումը՝ ավելի լայն հասկացություն է, որի մեջ է մտնում նաև ցեղասպանությունը։ Ձևական տրամաբանության լեզվով ասած. ցանկացած ցեղասպանություն էթնիկ զտում է, բայց ոչ բոլոր էթնիկ զտումները ցեղասպանություն են:

«Ցեղասպանություն» տերմինի համատարած օգտագործումը, կամ նույնիսկ ցեղասպանության սպառնալիքի մասին հայտարարությունների կիրառությունը այնպիսի իրադարձությունների առնչությամբ, ինչպիսիք են 44-օրյա պատերազմը, կամ հետկոնֆլիկտային կարգավորումը՝ մեղմ ասած, ամենևին հիմնազուրկ են: Ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ դրանից հետո Ղարաբաղում ապրող խաղաղ հայ բնակչությանը բնաջնջելու կամ նույնիսկ փորձելու ոչ մի դեպք չի գրանցվել։ Ուշագրավ է, որ «ցեղասպանություն» հասկացության նման ոչ տեղին օգտագործումը հանգեցնում է ХХ դարասկզբի այսպես կոչված հայոց ցեղասպանության մասին առասպելի ողողելուն: Այս առասպելի միամիտ օգտագործողների մտքում կարող է գալ մի հետաքրքիր, և ամեանգլխավորը՝ ճիշտ միտք. իսկ արդյոք «հայոց ցեղասպանությունը» չի՞ հորինվել իր ժամանակին։

Եվ կարծես թե, հայերն իրենք են սկսել աստիճանաբար դա հասկանալ, ինչի հետ, հնարավոր է, և կապված է՝ Բաքվի հասցեին իրենց կշտամբանքներում զուտ ցեղասպանական հռետորաբանության որոշակի նվազումը։ Այնուամենայնիվ, էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մեջ մեղադրանքները շարունակվում են։ Այսինքն՝ ենթադրվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը առնվազն ահաբեկում է, ամեն կերպ սպառնում ղարաբաղցի հայերին՝ նրանց ստիպելով հեռանալ իրենց բնակության վայրերից։ Սակայն, ինչպես և ցեղասպանություն հասկացության շահարկման դեպքում, հայերին այս հարցում էլ է սպասվում ձախողում։

Այն բանից հետո, երբ շրջափակման և «արցախի» սովահար երեխաների հետ խորամանկությունը ցանկալի արդյունք չտվեց, որպես Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների սպառնալիքների ապացույց՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարները մեջբերում են նախագահ Ալիևի Լաչինում, արդեն վերը նշված ելույթից խոսքեր, որտեղ հայ բնակչությանը զգուշացնում են այն մասին, որ ինքնահռչակ իշխանության մարմինների ներկայացուցիչները պետք է լքեն իրենց «պաշտոնները», «իսկ իրեն նախագահ կոչող տարրը» պարտավոր է հանձնվել։ Պետության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ միայն այս դեպքում նշված անձինք կարող են հույս դնել զիջումների, մասնավորապես՝ համաներման վրա։ Իսկ այս խոսքերին Իլհամ Ալիեւը նախորդել է այն հայտարարությամբ, որ Բաքուն պատրաստ է ցանկացած գործողություն իրականացնել տարածաշրջանում։ Նկատենք, որ բացի կեղծ «պետերից», Ղարաբաղում ինչպես նաև ապօրինի են գտնվում Հայաստանի զինված ուժերի քանակակազմը և տեղի ավազակախմբերը։

Նույնիսկ աշխարհի ամենատեղյակ և բարձր վարձատրվող իրավաբանը ողջ ցանկությամբ հանդերձ այդ արտահայտություններում չի գտնի որևէ սպառնալիք Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի խաղաղ հայ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի ղեկավարության կողմից, ինչպես Հայրենական պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո արված սպառնալից բնույթի բոլոր ուղերձները ուղղված են եղել անջատողական կազմավորման վերնախավին, որը Ադրբեջանի Հանրապետության օրենքների ուժով հանդիսանում է հանցավոր և ենթակա է կալանավորման և դատի։ Արժե նկատել, որ անջատողականությունը աշխարհի բոլոր պետություններում դասակարգվում է որպես հանցագործություն՝ ըստ սահմանման և առանց բացառության, այլապես էլ ի՞նչ պետություն է դա։

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ի տրամաբանությամբ՝ ահաբեկիչների հանցավոր հրոսակախմբին սպառնալիքը համարժեք է խաղաղ հայ բնակչությանը սպառնալիքին։ Այսինքն՝ ինքնահռչակ իշխանության մարմիններին զուգադիպելով Ղարաբաղի հայ բնակչության հետ՝ Երեւանի ղեկավարները հիմնարար սխալ են թույլ տալիս։ Չէ որ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա ինքնաբերաբար նշանակում է նրա հրաժարումը ադրբեջանական հողում ինքնահռչակ իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին ճանաչելուց։ Հանցագործներին ուղղված Բաքվի ահեղ ուղերձները զուգադիպելով խաղաղ հայ բնակչության հետ՝ պաշտոնական Երևանը աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի տարածքում անջատողականությանը և, այսպիսով, փաստորեն նահանջում է նրա տարածքային ամբողջականության իր ճանաչումից՝ իրեն համաշխարհային ասպարեզում ներկայանալով ոչ միայն որպես անվստահելի, այլ նաև ագրեսիվ կողմ...

Սակայն մեզ համար լավ նորությունը կայանում է նրանում, որ գոյություն չունեցող հանցագործությունների մեղադրանքների նման հակումը վկայում է հայկական կողմի՝ բանակցային գործընթացում իրավիճակը իր օգտին շրջելու համար իր զինանոցում այլ արդյունավետ գաղափարական զենքի բացակայության մասին։

Տարօրինակ է, որ հայերը մինչև հիմա չեն հասկացել, որ այս մարդասիրական (դա այդպես կոչենք) նարատիվը Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում չի գործում։ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգում է ողջ աշխարհը, ընդ որում այդպես է եղել նույնիսկ հայկական օկուպացիայի ժամանակ։ Իսկ հենց հայերի համար ամենամեծ տարօրինակությունը կայանում է նրանում, որ Բաքվի կողմից տարածքային ամբողջականության հարցի ուժային լուծումից հետո, աշխարհում Ադրբեջանի նկատմամբ հարգանքը միայն աճել է։ Եթե ադրբեջանական տարածքների օկուպացման տարիներին «ցեղասպանության» կամ «ջարդի» հեքիաթները ազդեցություն չեն ունեցել, ապա այսօր նույնիսկ ծիծաղելի են թվում։ Ինչպես ասում են, էշով գնացքի հետևից չես հասնի:

Եվ վերջում կցանկանայի նշել, որ հայերի էթնիկ զտումներ իսկապես տեղի են ունենում։ Միայն հայերի ղեկավարներն ու կուրատորները այնտեղ չեն փնտրում, որտեղ պետք է՝ հայերի էթնիկ զտումները իրականացվում են ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում։ Աշխարհի հայությունը իր ժողովրդին դարձրել է «միացում» զառանցական գաղափարի պատանդ, նրան հրելով տնտեսական և աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ, ստիպելով զոհաբերել իր ինքնիշխանությամբ, նրան ստիպել է ընդմիշտ հեռանալ իր պետությունից։ Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1991-ից մինչև 2020 թվականը Հայաստանի բնակչությունը նվազել է 700 ՕՕՕ մարդով։ Այս թիվը բացարձակ մեծությամբ չի արտահայտում աղետի լրիվությունը, բայց եթե այն վերածենք հարաբերական արժեքների, ապա տարբերությունը կկազմի գրեթե 20%: Իսկ եթե հաշվի առնել, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում արտագաղթի միտումը միայն ուժեղանում է, ապա պատկերը լիովին սպառնալից տեսք ունի։ Այստեղ, իհարկե, հարկ է նշել, որ բացի արտագաղթից, բնակչության թվակաքանակի վրա հիմնովին ազդում է նաև ծնելիության նվազումը, նույնիսկ այս գործոնն անուղղակիորեն կապված է նաև՝ իրենց հարազատ երկրում երջանիկ ընտանիք կառուցելու հեռանկարների հարցում հայերի անվստահության հետ։

Ժամանակն է, որ Հայաստանում բոլորը հասկանան. որքան շուտ Բաքուն վերջնականապես փակի «ղարաբաղի կեյսը», այնքան շուտ խաղաղություն կհաստատվի Հարավային Կովկասում։ Եվ միայն այդ դեպքում հնարավորություն կհայտնվի, որ հայերը կդադարեն լքել իրենց երկիրը և նրա ապագայի համար կսկսեն ավելի շատ երեխաներ ծնել:

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

ԱԳՆ. Բաքուն և Երևանը պայմանավորվել են ավելի շատ ջանքեր գործադրել հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար

135
19 0Հոկտեմբերի 2024 09:22
2

Պաշտոնական Բաքուն պատասխանել է ֆրանսիացի նախարարին

120
19 0Հոկտեմբերի 2024 11:01
3

«3+3» ձևաչափի մասնակիցները հաստատել են, որ հարթակի դռները բաց են Վրաստանի համար

89
19 0Հոկտեմբերի 2024 09:51
4

Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին

84
21 0Հոկտեմբերի 2024 13:38
5

Ո՞վ է սպառնում Հարավային Կովկասին Ֆիքրեթ Սադըխովը Caliber.Az-ի եթերում

79
19 0Հոկտեմբերի 2024 10:24
6

Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա

79
21 0Հոկտեմբերի 2024 09:11
7

Տասնյակ ձեռներեցներ հավաքվել են Շուշայում

78
19 0Հոկտեմբերի 2024 13:43
8

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու աշխատանքները շարունակելու մասին

76
19 0Հոկտեմբերի 2024 12:33
9

Մուխտար Բաբաևը COP29-ի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին

69
19 0Հոկտեմբերի 2024 12:46
10

Էրդողանն ընդունել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներին

54
19 0Հոկտեմբերի 2024 09:31
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading