twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

«Մենք երեխաներին սովորեցնւմ էինք դպրոցներում ծեծել թուրքերին, առևանգում էինք ադրբեջանցիներին» Տուշոնկա Մանվելի արխիվային բացահայտումներ

12 Դեկտեմբերի 2022 18:54

Կանադայում բնակվող բլոգեր Ալբերտ Իսակովը ներկայացրել է՝ ռազմական հանգցագործ, ներկայումս հանգուցյալ, գեներալ Մանվել Գրիգորյանին նվիրված տեսահոլովակ, ով Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Ջաբրաիլն և Ֆիզուլին բռնազավթած հայկական օկուպացիոն ուժերին։ Հենց Գրիգորյանն է աչքի ընկել ադրբեջանցի գերիների նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ։

Արխիվային տեսակադրերում Գրիգորյանը պատմում է այն մասին, թե ինչպես է նա Հայաստանից մի խումբ զինյալների հետ հայտնվել Ղարաբաղում, Հադրութի մերձակայքում գտնվող հայաբնակ գյուղերում, և 1988-1989 թվականներին նա այնտեղ ինչով է զբաղվել երեխաների և նրանց ծնողների հետ։ Այդ տեսահոլովակում Գրիգորյանը ամենայն լկտի, անսկզբունքային անկեղծությամբ պատմում է, թե ինչպես էին դաշնակները Ղարաբաղում հրահրում ազգամիջյան հակամարտություն, երեխաներին սովորեցնում էին «ծեծել թուրքերին» (հայերը ադրբեջանցիներին էլ են թուրք անվանում)։ Նրա խոսքով, նա իր հանցակիցների հետ Ղարաբաղ են եկել կոնկրետ նպատակով, որպեսզի բորբոքել ազգամիջյան հակամարտության կրակը։

«Գնացինք Ղարաբաղ, Հադրութ։ Մի քանի օր այնպես մնացինք, ինչպես կարանտինի մեջ։ Հետո սկսեցին մեզ բաժանել ըստ գյուղերի։ Մենք հայտնվեցինք Խըրմանջըգ գյուղում։ Եվ այնտեղ մեր ջոկատները սկսեցին աշխատել, գործել։ Մինչև ընտենանալը՝ հասանք Դուդուկչի, այդպես կամաց-կամաց գտնում էինք մարդկանց եւ այդպես շարունակ։ Հասկանալի է, որ սկզբում որոշ տեղերում մարդիկ [տեղաբնակ հայերը] մեզ չէին հասկանում, նույնիսկ չէին ընդունում, այդպիսի վայրեր էլ կային։ Ասում էին, որ եկել եք այստեղ, անկարգություններ եք ստեղծում, չէ որ մենք ադրբեջանցիների հետ բարեկամներ ենք, և նման բաներ։ Կային մարդիկ, որոնք չէին հասկանում։ Նրանք վախենում էին, չէին հավատում, թե ինչպես հնարավոր է առանձնանալ թուրքերից, չէին հավատում, չէ որ նման բան չէր եղել։ Հասարակ ժողովուրդը չէր պատկերացնում, ինչպես թե ապրել առանց թուրքերի, ինչպես թուրքերը թույլ կտան, կթողնեն և նման բաներ։ Այդպիսի դժվարությունների ու խոչընդոտների մենք այն ժամանակ բախվեցինք։

Թուրքերը գալիս էին իրենց ծանոթ հայերի մոտ և ասում էին. սրանք մեր բարեկամներն են։ Նրանց տանը ուտում էինք, խմում էինք նրանց հետ։ Խըրմանջըգ գյուղում այդպիսի տներ շատ կային, որտեղ մենք եղել ենք, հարեւան գյուղից թուրքեր էին գալիս, ծանոթները, նրանց տուն, ուտում էին, օղի էին խմում։ Եվ իրենք՝ տեղի հայերը, ոչ մի բան։ Բայց սա մեզ ձեռնատու չէր։ Եվ մենք սկսեցինք խոչընդոտներ ստեղծել։ Նույնիսկ ճանապարհին առևանգում էինք, ադրբեջանցիներին, ծեծում էինք նրանց, վախեցնում էինք, թե պետք չէ այստեղ հայերի մոտ գալ։

Ագբուլաղ գյուղի դպրոցում միասին սովորում էին և՛ հայեր, և՛ թուրքեր։ Մի մեծ դպրոց էր։ Դրա համար էլ մենք ստիպված էինք աշխատել երիտասարդների հետ, երեխաների հետ, որպեսզի նրանք դպրոցում ծեծեն թուրքերին։ Կռիվներ էինք ստեղծում։ Որպեսզի այդ թուրքերը այդքան հեշտությամբ չգային այնտեղ, մենք նրանց համար դժվարություններ ու խոչընդոտներ էինք ստեղծում։ Սկսեցինք դպրոցներում երեխաներին գրգռել միմյանց դեմ, կռիվներ սարքել, որպեսզի նրանց բաժանել միմյանցից։

Հայաստանը մեզ հետ 24 ժամ անմիջական կապի մեջ էր։ Այդ ժամանակ կային կոմիտեներ և այլ բաներ, կային մարդիկ, ովքեր աշխատում էին այդ ջոկատների հետ»,- հայտարարել է Մ.Գրիգորյանը։

Նա նաև մանրամասն բացահայտել է՝ ղարաբաղյան հակամարտության հրահրման մեջ Երևանից հայերի զանգվածային ներգրավման սխեման։

«Մեծ խումբ եկավ Երևանից, ուսանողներ, ավելի ճիշտ՝ բուհը նոր ավարտած ուսուցիչներ, այդպիսի խումբ կար, նրանք եկել էին որպես ուսուցիչներ։ Պարզ է, որ ցերեկը դասավանդում էին, նրանք այնտեղ, աղջիկներ ու տղաներ էին, իսկ գիշերը՝ պատրաստի զինվորներ։ Եկած խմբերից մեկը՝ զինվորական-ֆիդային էին, իսկ մյուս խումբը՝ եկած շրջանավարտներ, երիտասարդ տղաներ, սա մեզ առավելություն էր տալիս, չէ որ նրանք աշխատում էին, որպես ուսուցիչներ, շփվում էին ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ։ Նրանք այնտեղ մեզ ճիշտ էին ներկայացնում երեխաներին, մեր գիտելիքներն էին փոխանցում նրանց»,- պատմել է Գրիգորյանը։

Նա խոստովանել է, որ երևանյան սադրիչների կողմից ազգամիջյան ատելություն բորբոքելու մեթոդները Ղարաբաղի բնակիչ՝ մեծահասակ հայերը հաճախ չէին ընդունում, բայց փոխարենը երեխաները հայտնվեցին, որպես բարերար հող։

«Մի պահ ժողովուրդն ինքը սկսեց մեզ վռնդել։ Բայց մենք սկսեցինք օգտագործել արդեն լուրջ մեթոդներ։ Երեւանից եկածները սկսեցին 14-15 տարեկան երեխաներին արդեն օգտագործել բոլորովին այլ, հայկական ձևով։ Այդ ժամանակ հայտնվեց այնպիսի միտք, որ երեխաների հետ կարելի է աշխատել։

Եվ այսօր այդ բոլոր մարդիկ, որոնց մասին ես խոսում եմ, նրանց 90 տոկոսը ծառայում է հայկական բանակում, դարձել են գեներալ, կամ բարձրաստիճան զինվորականներ, այդ նույն 14-15 տարեկանները։ Մենք սկսեցինք նրանց բերել մեզ մոտ, անտառները, նույնիսկ չթողեցինք, որ գնան տուն, սկսեցինք լուրջ զենքեր տալ, սովորեցրինք կրակել։ Չեմ ուզում ասել անվանացուցակով, խոսքը 10, կամ 20 հազար հոգու մասին է։

Կարճ ասած, մենք սկսեցինք նրանց պահել անտառներում, չթողնել, որ տուն գնան, և ծնողները սկսեցին բարձրանալ սարերը, սկսեցին բանակցել մեզ հետ, հասկանալի է, որ ուզում էին երեխաներին հետ տանել։ Մենք ասում էինք՝ տարեք նրանց։ Բայց մենք գիտեինք, որ երեխաները չեն գնա։ Նրանք ի վերջո հասկացան, որ ելք չկա, երեխաները մեզ ավելի շատ են ենթարկվում, քան իրենց ծնողներին»,- հայտարարել է Մանվել Գրիգորյանը։

Նրա խոսքերը վկայում են այն մասին, թե ինչպես են երեւանյան դաշնակները հրահրել հակամարտություն Ղարաբաղում, ինչպես են տեղի երիտասարդության շրջանում ատելություն սերմանել ադրբեջանցիների նկատմամբ, որոնց հետ նախկինում ղարաբաղցի հայերը ապրել են բարեկամաբար ու խաղաղ։ Դրա արդյունքը դարձավ ադրբեջանցիների բռնի արտաքսումը Ղարաբաղից և Ադրբեջանի ևս 7 շրջաններից՝ ուղեկցվելով խաղաղ ադրբեջանցի բնակչության նկատմամբ դաժանությամբ և ցեղասպանությունով։ 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական բանակը ջախջախեց զավթիչներին և ազատագրեց մեր հողերը։

Ինչպես ասում են կարմայից չես խուսափի՝ թեև Ղարաբաղում իր ռազմական հանցագործությունների համար Մ.Գրիգորյանը այդպես էլ չի դատապարտվել, այնուամենայնիվ, Հայաստանում իշխանափոխությունից հետո նրան ձերբակալեցին, երբ բացահայտվեց գեներալի կոռուպցիայի և գողության հսկայական մասշտաբները։ Այդ ժամանակից ի վեր նրան ամուր ամրացել է տուշոնկա Մանվել մականունը։ Նա մահացել է 2020 թվականի նոյեմբերին։

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հատյալ խաղաղ պայմանագիր, Հարավային Կովկաս և Հայաստանի վերազինում Դժվար զրույց Կրիվոշեևի հետ

127
28 0Հոկտեմբերի 2024 19:26
2

«Փարիզի արտաքին քաղաքականությունը թղթե տնակի պես փլվում է» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

118
28 0Հոկտեմբերի 2024 14:01
3

Գարայուսիֆլի գյուղի հայերի կողմից հրթիռակոծությունից անցել է չորս տարի

109
27 0Հոկտեմբերի 2024 21:14
4

Ադրբեջանի ԶՈւ-ն աշխարհի ամենաուժեղ բանակների թոփ 30-ում է Վարկանիշային աղյուսակ

104
28 0Հոկտեմբերի 2024 10:51
5

Ձայն՝ հանուն Հարավային Կովկասի բարգավաճման և միասնության Թեյմուր Աթաեւի տեսակետը

93
29 0Հոկտեմբերի 2024 12:31
6

Դատապարտված մրցավազք Հայաստանը ավելացնում է ռազմական բյուջեն

74
29 0Հոկտեմբերի 2024 13:09
7

4 տարի անցել է Բարդում Հայաստանի կողմից իրականացված հերթական ահաբեկչությունից

73
28 0Հոկտեմբերի 2024 09:30
8

Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

67
28 0Հոկտեմբերի 2024 18:38
9

Ի.Ալիևն ընդունել է Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին

63
28 0Հոկտեմբերի 2024 15:44
10

Եվրամիության առեղծվածները Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

57
28 0Հոկտեմբերի 2024 10:13
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading