Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում անհրաժեշտ է
Չորեքշաբթի Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերից։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին հայտնել է՝ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, ՌԴ ղեկավարը շատ լարված աշխատանքային գրաֆիկ ունի: Այսօրվա օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։
«Մոսկվայում կեսօրից կսկսվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն ավանդաբար կանցնի նեղ կազմով, ընդլայնված կազմով մասնակիցները անպայման միասին կլուսանկարվեն: Հատկանշական է, որ այս ընդլայնված կազմով նիստում, որը հիմնականում համընկնում է ԵվրԱզԷՍ-ի պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, Ուզբեկստանի և Կուբայի նախագահները ներկա կլինեն որպես դիտորդներ»,- ասել է Պեսկովը։