Տարածաշրջան
A+
A-
Պետդեպարտամենտ. Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցություններին
05 Ապրիլի 2024 17:09
«Մենք հավատարիմ ենք աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին».
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին «Ամերիկայի Ձայնի» հարցմանը։
«Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են մնում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի զարգացմանը: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին է։ Մենք շարունակում ենք երկկողմ համագործակցությունը գործընկերների և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ խթանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը», - նշվում է Պետդեպարտամենտի պատասխանում։
Caliber.Az
Դիտումներ: 84