Պուտինն ու Ռաիսին մասնակցում են՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը
Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի մասնակցում են՝ հանրապետությունում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, փաստաթղթի համաձայն, Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն՝ նախագծումը, շինարարությունը, ինչպես նաև ապրանքների մատակարարումը և ծառայությունները:
Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը մասնակցում է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը կբարձրացնի անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք) - Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։