Տոյվո Կլաար. Ադրբեջանի նախագահը հավատարիմ է ԵՄ կարգավորման ձևաչափին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարմություն է հայտնել՝ ԵՄ-ի կողմից աջակցվող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձևաչափին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքները։
«Մի քանի մտորում անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Կարևոր է Ադրբեջանի նախագահի հավատարմությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Կան հարցեր, որոնք մնում են չլուծված, և Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է Տոյվո Կլաարին։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման վերաբերյալ բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ։
A few reflections following the visit to 🇦🇿 at the end of last week: 1)Important commitment by @presidentaz to 🇪🇺-facilitated format. 2)Many challenges remain; restraint and strong political will be needed by 🇦🇿 and 🇦🇲 to reduce tensions to achieve a comprehensive settlement. pic.twitter.com/jzl8aSYNF8
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 28, 2022