Ղարաբաղ
A+
A-
Քանի՞ հայ է օգտվել Լաչինի սահմանային անցակետից Թվերը հրապարակվել են
20 Հունիսի 2023 18:34
Լաչինի սահմանային անցակետով անցել է գրեթե երկու հազար մարդ:
«Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհին սահմանային անցակետի ստեղծումը անհրաժեշտ միջոց էր այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար»։
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռովշան Սադըգբեյլին՝ Մշտական խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարարին ուղղված պատասխանում, հայտնում է Caliber.Az-ը։
«Միևնույն ժամանակ, համապատասխան պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչների երկու ուղղություններով թափանցիկ և կանոնավոր անցման համար։ Սահմանային անցակետի ստեղծման օրվանից՝ ապրիլի 23-ից առ այսօր, չնայած հայկական կողմի խոչընդոտելու փորձերին և կեղծ քարոզչությանը, այս անցակետով սահմանը հատել է 1927 մարդ»,- նշել է դեսպանը։
Caliber.Az
Դիտումներ: 268