Քաղաքականություն
A+
A-
Ֆարիդ Շաֆիև. Ֆրանսիայի քաղաքականությունը չի ծառայում խաղաղությանը Հարավային Կովկասում
06 Հունիսի 2023 15:08
Ֆրանսիայի քաղաքականությունը չի ծառայում կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում.
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ICRA) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Բաքվում «Գաղութատիրության լիակատար վերացման ճանապարհին» թեմայով միջոցառմանը։
Նա ասել է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. «Սակայն Ֆրանսիան այլ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման նկատմամբ»։
Ֆ.Շաֆիևը նշել է, որ Չմիավորման շարժումը կարևոր հարթակ է. «Ադրբեջանն աջակցել է այս շարժմանը»։
Caliber.Az
Դիտումներ: 103