twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

26 Դեկտեմբերի 2024 17:34

17:34

Ինչպես հայտնի է դարձել Caliber.Az-ի խմբագրությանը՝ կառավարական ​​հավաստի աղբյուրներից, հետաքննության նախնական արդյունքների հիման վրա պարզվել է, որ Բաքու-Գրոզնի երթուղով չվերթ իրականացնող AZAL-ի ինքնաթիռը գրոհի է ենթարկվել Գրոզնի քաղաքի մոտենալու  ժամանակ՝  ռուսական ՀՕՊ-ի  «Панцирь-С» համակարգի օգնությամբ: Ավելին, ռուսական կողմից՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կիրառման արդյունքում՝ ադրբեջանական ինքնաթիռի կապի համակարգն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Հենց այս հանգամանքի պատճառով էլ ինքնաթիռն անհետացել է ռադարներից ռուսական ավիացիոն տարածքում, և այն հայտնաբերվել  է միայն Կասպից ծովի տարածքում։
 
Նշենք, որ ռուսական աղբյուրների համաձայն՝ Չեչնիայի տարածքով թռիչքի պահին ռուսական հակաօդային պաշտպանությունը փորձել է խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Այսպես, Չեչնիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավար Խամզաթ Կադիրովը հաստատել է՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան Գրոզնիում անօդաչու թռչող սարքի հարձակման փաստը՝ նշելով, որ զոհեր կամ ավերածություններ չկան։ Այս դեպքում ռուսական կողմը պարտավոր էր փակել իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, ինչը, սակայն, չի արվել։ Թե ինչու Չեչնիայի վրայով ոչ թռիչքային գոտի չի հայտարարվել, մեծ հարց է։
 
Ինչպես հայտնի է, Գրոզնիի օդանավակայանը թույլ չի տվել ինքնաթիռին վայրէջք կատարել։ Ավելին, մեր  օդանավին թույլտվություն չի տրվել վայրէջք կատարել Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի օդանավակայաններում։ Օդանավի ապակողմնորոշված ​​անձնակազմը, որը ենթարկվել է հակաօդային պաշտպանության կրակին և էլեկտրոնային պայքարի համակարգերի ազդեցությանը, վերաուղղվել է Ղազախստանի Ակտաու քաղաք: Կարելի է ենթադրել, որ այս հանձնարարականը տրվել է մեկ նպատակով՝ որպեսզի ինքնաթիռն ընկներ Կասպից ծովը, բոլոր վկաները կզոհվեն, իսկ ինքնաթիռը կխորտակվի։ Սակայն մ նշենք, որ դա մեր ենթադրությունն է։ Այլընտրանքային վարկածները, որոնք տարածվում են ռուսական լրատվամիջոցներում, դիտավորյալ կեղծիքներ են՝ նպատակ ունենալով մոլորեցնել հասարակական կարծիքը։ Ինքնաթիռի ներսից նկարահանված տեսանյութում երևում է, որ երկու ուղևոր վիրավորվել են բեկորներից։ Բոլոր ցուցմունքները, այդ թվում՝ օդանավից դուրս հնչած պայթյունների վերաբերյալ, վկայում են հակաօդային պաշտպանության գործողության մասին։
 
Հետաքննությանը մասնակցող ադրբեջանական կողմի համար իրավիճակը բացարձակապես ակնհայտ է. Ոչ ոք չի պնդում, որ դա միտումնավոր է արվել։ Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը, պաշտոնական ներողություն կխնդրի ադրբեջանական ժողովրդից և կանցկացնի լիարժեք հետաքննություն, որի արդյունքում բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

12:04

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) մարդատար ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փորձառու հոգեբաններից, բժիշկներից և փրկարարներից կազմված խումբ է ուղարկվել Ղազախստանի Ակտաու քաղաք՝ BE-200 երկկենցաղ ինքնաթիռով:

Այս մասին Report-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Նախարարության հոգեբանները տուժածներին ցուցաբերում են անհետաձգելի հոգեբանական օգնություն։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում բժիշկներն իրականացնում են բժշկական միջամտություն։

Վթարի վայրում աշխատում են նաև Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները։

Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:

10:01

Լեհաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում զետեղված հրապարակման մեջ։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող ադրբեջանական ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասվում է հրապարակման մեջ։

25-12-2024

«Այսօր չափազանց ծանր և ողբերգական օր է AZAL-ի համար»
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ ավիաընկերության հայտարարության մեջ, որում նշվում է.
 
«Մենք սգում ենք՝ Ակտաու քաղաքի մոտ Embraer-190 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքների և սիրելիների հետ և խորին ցավակցություն ենք հայտնում նրանց։
 
Նրանց ցավը մեր ցավն է։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

15:47

Ադրբեջանից հատուկ պատվիրակություն է ժամանել Ակտաու, հայտնում են ղազախական ԶԼՄ-ները։ 

Պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը։ Մարզի աքիմ Նուրդաուլեթ Քիլըբայը հայտնել է, որ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ 

Աստանայի բնակիչները ծաղիկներ են բերում Ադրբեջանի դեսպանատան շենքի մոտ:

13։15

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, այն կգլխավորի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը (ըստ տեղեկությունների՝ նա արդեն մեկնում է Ակտաու), հայտնում են ղազախական լրատվամիջոցները։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև կարգադրել է Աստանայից բժիշկներ ուղարկել Ակտաու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ողբերգությունից տուժածներին։

12:57

Ինչպես Caliber.Az-ին հայտնել է ղազախական կողմը, նախնական տվյալներով ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ։ Նրանցից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։

Օդանավում գտնվող մնացած մարդիկ, ըստ նախնական տվյալների, մահացել են։

Հաղորդվում է, որ կործանված ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի։

11:45

Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ ընդհանուր առմամբ 67 մարդ։

Այս մասին Caliber.Az-ին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ուղևորների մեջ երեխաներ չկան։

Զոհերի մասին տեղեկություն կտրամադրվի շուտով։ Կան ողջ մնացածներ, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվում։

Ղազախական կողմը ձեռնարկում է օպերատիվ միջոցներ՝ կապի մեջ լինելով Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ

11:45

Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր թիվ J2-8243 Բաքու-Գրոզնի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա։

Այս մասին Caliber.Az-ին հայտնել է AZAL-ի մամուլի ծառայությունը:

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի՝ թռչունների երամին բախվելը:

Միջադեպի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։

11:20

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը կործանվել է Ակտաուում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ այդ նա արտակարգ վայրէջք է խնդրել։ Մանրամասները ճշտվում են։

Սպասվում է պաշտոնական տեղեկատվություն AZAL-ից։

 

 

Caliber.Az
Դիտումներ: 284

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի վթարը. մեզ հայտնի են մեղավորների անուններն ու կոչումները Caliber.Az-ի բացառիկը

460
24 Հունվարի 2025 18:42
2

Ռուսական «Սիլովիկի» անցնում են հարձակման Ադրբեջանի վրա «Դուք մեզ պարտք եք» Ղարաբաղից առաջ

298
25 Հունվարի 2025 11:37
3

«Երևանը իր նախաձեռնությունների թակարդում» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

178
24 Հունվարի 2025 14:26
4

Ֆրանսիայի անդրծովյան տենդը Հինգերորդ Հանրապետությունը Մակրոնի պատանդ

154
24 Հունվարի 2025 13:22
5

Զանգիլանի ուղղությամբ եվրալրտեսների ակտիվություն է գրանցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ

115
25 Հունվարի 2025 10:02
6

Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է հայտնվել

96
25 Հունվարի 2025 13:21
7

«Ադրբեջանական երկաթուղիներ»-ը՝ Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների մասին

90
24 Հունվարի 2025 16:24
8

AZAL-ի ինքնաթիռի կործանումից մեկ ամիս անց. ի՞նչ գիտենք այսօր

79
25 Հունվարի 2025 11:16
9

Ինքը՝ Տոլստոյը, հրաժարվեց դրանցից «Հին աշխարհի հիստերիկները»

78
24 Հունվարի 2025 15:59
10

Բոզումբաևը՝ AZAL-ի կործանված ինքնաթիռի անձնակազմի և դիսպետչերների խոսակցությունների «արտահոսքի» մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

70
24 Հունվարի 2025 15:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading