twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

26 Դեկտեմբերի 2024 16:58

2024 թվականի դեկտեմբերի 25-ի նախատոնական օրը, ցավոք, մթանգվեց ողբերգական պատահարով՝ կործանման ենթարկվեց AZAL ավիաընկերության՝  Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող «Embraer 190» ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վայրէջք կատարելու փորձի ժամանակ։ Օդանավում  եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ AZAL-ի ինքնաթիռի աղետի ժամանակ ողջ է մնացել 32 մարդ։

Գաղտնիք չէ, որ հայրենական ավիաընկերության օդաչուները համարվում են ամենապրոֆեսիոնալներից մեկը, ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ աշխարհում։ Այո և Ադրբեջանի քաղաքացիական ավիապարկը համալրված է ժամանակակից, և տեխնիկապես լիովին սարքին ինքնաթիռներով։ Բայց, ցավոք,  ավիավթարները, թեև ոչ այնքան հաճախ, որքան ճանապարհատրանսպորտային պատահարները՝ այնուամենայնիվ տեղի են ունենում։ Ոչ ոք դրանից երաշխավորված չէ, նույնիսկ աշխարհի ամենահայտնի ավիաընկերությունները: Այնուամենայնիվ, եկեք չլինենք մերկախոս և ներկայացնենք 2024 թվականին տեղի ունեցած ավիավթարների հակիրճ ցանկը:
 
Ըստ պաշտոնական տվյալների, հեռացող տարում աշխարհում գրանցվել է ավելի քան 360 ավիացիոն պատահար, որոնցից մեկ երրորդ մասը ավարտվել է թռչող ապարատների կործանմամբ։
 
Այսպես, հունվարի 2-ին Տոկիոյի օդանավակայանում վայրէջք կատարելիս «Japan Airlines» ավիաընկերության «Airbus A350» ինքնաթիռը բախվել է՝ Ճապոնիայի առափնյա պահակության «DHC-8-315 Dash 8» ինքնաթիռին։« Airbus»-ում գտնվող բոլոր 379 մարդիկ ողջ են մնացել, սակայն «Dash 8»-ում գտնվող անձնակազմի 6 անդամներից 5-ը զոհվել  է։
 
Հունիսի 11-ին Մալավիում ավիավթարի հետևանքով զոհվել է այդ երկրի փոխնախագահը։ Օդանավում եղել են նաև նրան ուղեկցող ինը հոգի։ Օդանավի կործանման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են երկրի հյուսիսի անտառային գոտում։
 
Հուլիսի 24-ին Նեպալում վթարի է ենթարկվել «Saurya Airlines» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը դուրս է եկել թռիչքա-վայրէջքային ուղուց և բռնկվել: Հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ։
 
Օգոստոսի 9-ին ավիավթար է տեղի ունեցել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Վթարի է ենթարկվել «ATR 72» ինքնաթիռը՝ ինչի հետևանքով զոհվել է 62 մարդ՝ ոչ ոքի չի հաջողվել կենդանի մնալ:
 
Այժմ այս տխուր ցանկը համալրվել է ադրբեջանական ինքնաթիռի ողբերգությամբ։
 
Մենք արդեն վերը ընդգծել ենք Ադբեջանի քաղաքացիական օդաչուների պրոֆեսիոնալիզմը և երկրի նոր ավիապարկը։ Բայց, ցավոք, երկնքում ամեն ինչ չէ, որ կախված է միայն օդաչուների հմտությունից և ինքնաթիռի տեխնիկական վիճակից։ Այսօր, անմիջապես տաք հետքերով սկսել են առաջ քաշել տեղի ունեցածի տարբեր վարկածներ. սկսած AZAL-ի կողմից թռչունների երամի հետ ինքնաթիռի բախման մասին նախնական և պաշտոնական կանխատեսումից, մինչև սոցիալական ցանցերում շրջանառվող ենթադրություններն այն մասին, որ գործի է դրվել ռուսական ՀՕՊ-ը, կամ եղել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարված, ինչի հաստատման համար նույնիսկ ներկայացվել են «Էմբրայերի» երիզի վրա բնորոշ ծակվածքներով տեսանյութեր։ Սակայն, մենք կսպասենք՝ նախագահ Ալիեւի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի հետաքննության պաշտոնական արդյունքներին։ Ինչպես խորհրդակցության ժամանակ նշել է պետության ղեկավարը, «հանձնաժողովի գործն է՝ ամբողջությամբ հետաքննել հարցը, վթարի պատճառները և բոլոր մանրամասներըն ու  տեղեկացնել ինչպես ինձ, այնպես  էլ ադրբեջանական հանրությանը»։
 
Եզրափակելով կցանկանայի ևս մեկ անգամ նշել՝ օդանավի հրամանատար Իգոր Կշնյակինի, երկրորդ օդաչու Ալեքսանդր Կալյանինովի, ինչպես նաև անձնակազմի անդամներ Քոքյումա Ալիևայի, Զուլֆուգար Ասադովի և Այդան Ռահիմլիի բարձր պրոֆեսիոնալիզմն ու հերոսությունը, որոնց անհավատալի ջանքերի գնով հաջողվել է նստեցնել ինքնաթիռը և փրկել թեկուզ 32 մարդու կյանք։
 
Իսկ առայժմ, նախագահ Ալիևի կարգադրությամբ՝ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ը հայտարարվել է համազգային սգո օր...

Caliber.Az
Դիտումներ: 415

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Մուստաֆա Դեսթիջի. Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում սրբազան է

125
03 Նոյեմբերի 2025 11:34
2

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

121
03 Նոյեմբերի 2025 13:54
3

Ադրբեջանի նախագահ. մենք ընդլայնում ենք մեր ռազմական կարողությունները տեղական արտադրության միջոցով

112
03 Նոյեմբերի 2025 16:12
4

Երևանը նեղացել է պատմությունից Ալիևի ելույթին՝ Սիմոնյանի և Ռուբինյանի արձագանքի շուրջ

107
05 Նոյեմբերի 2025 16:53
5

Զինվորական ծառայության ժամկետի կրճատում. Հայաստանի նոր իրականությունը Բաղդասարյանը և Ուոլշը՝ Caliber.Az կայքում

93
04 Նոյեմբերի 2025 10:37
6

Քարտեզները կոտրող առասպելներ Ալիևի ելույթի վերլուծական վերջաբան

85
04 Նոյեմբերի 2025 14:14
7

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

79
05 Նոյեմբերի 2025 09:34
8

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները այցելել են Ղարաբաղ

77
03 Նոյեմբերի 2025 14:22
9

Ալիևը՝ Ադրբեջանի բացարձակ հաղթանակի մասին

73
03 Նոյեմբերի 2025 15:37
10

Շարիֆը մեկնում է Բաքու. Հաղթանակի օրվա շքերթ և Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում Պակիստանյան ԶԼՄ

71
05 Նոյեմբերի 2025 12:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading