Իլհամ Ալիև. Բասգալ ավանի պատմական տեսքի պահպանումը առանձնահատուկ նշանակություն ունի
Բասգալը մեր հնագույն գյուղերից է, իր պատմությունն ունեցող մի վայր։ Իհարկե, ես շատ եմ ուզում, որ այս վայրի պատմական տեսքը պահպանվի, միաժամանակ ավելի լավ պայմաններ ստեղծվեն այստեղ ապրող մարդկանց համար։ Եվ մենք դա ապահովեցինք:
«Ազերթաջ»-ի փոխանցմամբ, այս մասին օգոստոսի 12-ին՝ Բասգալ ավանում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ մի քանի տարի առաջ ինքը հատուկ կարգադրություն է ստորագրել Բասգալ ավանի զարգացման և նրա պատմական ժառանգության պաշտպանության մասին, պետության ղեկավարը նշել է, որ այդ կարվադրության հիման վրա Զբոսաշրջության պետական գործակալության կողմից իրականացվող աշխատանքների մոտ 50 տոկոսը. ավարտված է։ «Վստահ եմ, որ Բասգալ ավանը, ինչպես նաև Լահիջ ավանը և այս տարածաշրջանի ամենահին պատմական բնակավայրերը, կբացահայտեն իրենց տեսքն ամբողջ աշխարհին։ Այսինքն՝ Լահիջ այժմ մշտապես այցելում են ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ մեր երկրի հյուրերը։ Համոզված եմ, որ նույնը կլինի Բասգալ ավանի դեպքում։ Ուստի այս պատմական բնակավայրի պահպանումը, նրա պատմական տեսքի պաշտպանությունը առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։