twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

01 Հունիսի 2025 17:04

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում արձանագրում է Եվրամիության հետ նրա մերձեցման նորմերի հակասությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնների հետ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք ընթանում են Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման շրջանակներում: Մենք նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ-իրավական բազայի շրջանակներում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են հավաստագրման որոշ կանոնները», - ասել է նա և հավելել. «Մենք կքննարկենք համապատասխան միջոցառումների կիրառման մասին հարցը»:
 
ԵՄ-ին մերձենալու ուղղությամբ Հայաստանի կողմից ի՞նչ կոնկրետ գործողություններ են վերջերս Ռուսաստանին այդքան նկատելիորեն լարվածության մեջ գցել: Ինչպե՞ս կարող է, և կարձագանքի՞ Երևանը: Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են ռուսաստանցի և բելառուս քաղաքագետները:
 
Բելառուս քաղաքագետ և Վերլուծական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Չերնովը ենթադրում է, որ Մոսկվան Երևանի հետ հետևողականորեն անցկացրել է քննարկումներ այս հարցի շուրջ՝ բազմիցս հասկացնել տալով, թե ինչի կարող է հանգեցնել ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հետագա դինամիկան:
 
«Մոսկվայի մտահոգություններն ու գրգռվածությունը կուտակվում են մի քանի տարի շարունակ՝ այն պահից, երբ Հայաստանը սկսեց իր հակառուսական դիրքորոշումը ամրապնդել կոնկրետ գործողություններով։ Ամեն ինչ սկսվեց այս երկրում եվրոպացի դիտորդների առաքելության հայտնվելուց և շարունակվեց Ֆրանսիայում զենքի գնմամբ։ Սակայն Ռուսաստանը արձագանքեց բավականին զուսպ, քանի որ զենքի շուկան ընտրելու որոշումը՝ այս կամ այն  երկրի իրավունքն է, նույնիսկ եթե նա՝ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է։
 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանի համար նման գործողությունները կարող են հակասության մեջ մտնել այս կազմակերպության կանոնադրության որոշ դրույթների հետ, սակայն ՀԱՊԿ-ի մի շարք անդամներ երբեմն զենք են գնում այլ երկրներում, օրինակ՝ Ղազախստանը, այնպես որ Մոսկվան այս թեմայով բացահայտ հակասության մեջ չմտավ Երևանի հետ։ Սակայն արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները՝ բոլորովին այլ հարց  է։ Այս առումով Ռուսաստանը մտադիր է ավելի կոշտ գործել իր շահերն ու շուկաները պաշտպանելու համար, առաջին հերթին այն պատճառով, որ հենց Արևմուտքն է ամեն կերպ փորձում իր տնտեսական պատժամիջոցներով հնարավորինս շատ վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ ԵԱՏՄ-ի համագործակցության ձևաչափը մի տեսակ տնտեսական «զրահաբաճկոն» է արևմտյան պատժամիջոցների դեմ։ Թերևս՝ Մոսկվայի համար առաջին ծիծեռնակը դարձավ դեռ Բայդենի վարչակազմի օրոք ստորագրված ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որով Հայաստանը որոշակի պարտավորություններ ստանձնեց վերահսկելու իր տարածքով Ռուսաստան մտնող «մոխրագույն ներմուծումը»։ Փաստաթուղթը թվում էր մաքուր ձևականություն, բայց այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ Երևանը պատրաստ է զոհաբերել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, դավաճանել իր մերձավոր գործընկերոջը, այսպես ասած՝ անմիջականորեն միանալ «արևմտյան պատժամիջոցների ակումբին», - ասել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, Մոսկվան, սակայն, դեռ երկար ժամանակ քաղաքավարի համոզել է Երևանին որևէ կտրուկ քայլ չանել, չխաթարել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված տնտեսական կապերը, թեկուզ միայն այն պատճառով, որ դա, առաջին հերթին, աղետալի ազդեցություն կունենար հենց Հայաստանի վրա։
 
«Փաշինյանը և նրա թիմի անդամները այս տարվա ձմռանը և գարնանը խոստացել էին «չտարվել» իրենց արևմտյան կուրսով և չստորագրել ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ կոնկրետ փաստաթղթեր, սահմանափակվել ընդհանուր հայտարարություններով, այլ ոչ թե իրական գործողություններով, բայց, կարծես, նրանք իրենց խոսքը չեն պահել։ Ի դեպ, Հայաստանի վարչապետը  այս բոլոր խոստումները տվել է այդ թվում նաև վախենալով անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության անկումից, ինչը ասում էր այն մասին, որ Մոսկվան արդեն սկսել էր աստիճանաբար դիվերսիֆիկացնել իր առևտրային հարաբերությունները այդ երկրի հետ։ Եվ  փոխվարչապետ Օվերչուկը այս փաստը հաստատել է։
 
Բայց բազմաքայլերի նկատմամբ Փաշինյանի սերը, նրա բնորոշ քաղաքական արկածախնդրությունը, կարծես, գերակշռել են։ Ռուսաստանցի գործարար, ընդարձակ բիզնեսի սեփականատեր Կարապետյանի ձերբակալությունից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման մասին հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Փաշինյանը չի ցանկանում խաղալ կանոններով, այլ ուզում է Մոսկվային պարտադրել իր խաղի կանոնները։ Սակայն նա շատ ուժեղ սխալվում է՝ Ռուսաստանն Հայաստանի վրա ճնշման բազմաթիվ մեթոդներ ունի, թե՛ տնտեսական ոլորտում, թե՛ ԵԱՏՄ-ի տուրքերի և արտոնությունների ոլորտում, որոնք կարող են հանկարծ չեղարկվել։ Հայաստանի տնտեսության համար սա գործնականում կդառնա փլուզում, հետևաբար Ռուսաստանը, ի դեմս վարչապետ Օվերչուկի, հնչեցնում է հստակ և հասկանալի նախազգուշացում, որում պարզաբանված են Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և Հայաստանի համար կոնկրետ պայմանները.  հնարավորինս կարճ ժամանակում վերանայել իր քաղաքականությունը և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցություն հաստատելու գործողությունների ծրագիրը։ Հակառակ դեպքում ուժի մեջ կմտնեն ռուսական պատժամիջոցները, ինչը, ըստ էության, Հայաստանի համար նշանակում է վերանայել այն արտոնություններն ու տուրքերը, որոնք նա ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր դաշնակցային պայմանագրերում։ Իսկ սրանք՝ գազի սակագներն են, դրանք մի ակնթարթում կբարձրանան Հայաստանի համար, և ամենակարևորը՝ Ռուսաստան մտնող հայկական ապրանքների տուրքերը։ Երևանը ակնթարթորեն կկորցնի իր արտադրանքի սպառման շուկան, քանի որ ռուսաստանցի գործընկերների համար անշահավետ կդառնա դրանք գնել հայ ձեռնարկատերերից՝ դրանք անմիջապես կթանկանան։ Առևտրաշրջանառությունը կարող է մի քանի միլիարդով փլուզվել, նման հարվածին Հայաստանը պարզապես չի դիմանա։ Կցանկանայի հուսալ, որ Փաշինյանը հաշվի կառնի այս ռիսկերը», - եզրափակել է Ա. Չեռնովը։
 
Միևնույն ժամանակ, ռուսաստանցի քաղաքագետ և տնտեսագետ Ռենատ Սավինի կարծիքով, Եվրասիական տնտեսական միության շատ անդամ երկրներին հետաքրքիր է, թե ինչպես է Հայաստանը մտադիր շարունակել խաղալ երկու ճակատով և նույնիսկ շահույթով մատակարարել Եվրոպայից մրցակիցներից ապրանքներ ԵԱՏՄ շուկաներ, այդպիսով խախտելով կազմակերպության մաքսային միության տրամաբանությունը և ինքնին ներքին շուկայի սկզբունքները։
 
Փաշինյանի երկու աթոռների վրա նստելու «վիրտուոզ» հմտությունը սկսել է սպառնալ ԵԱՏՄ-ի կանոնադրության հենց սկզբունքներին։ Ռուսաստանը բավականին երկար ժամանակ զիջումներ է անում նրա համար այս զգայուն հարցերում, բայց դա այլևս չի կարող այդպես շարունակվել։ Գործողությունների տրամաբանությանը հետևելու Երևանի չկամությունը, ԵԱՏՄ-ի գործընկերների հետ հարաբերություններում կարմիր գծերի խախտումը ակնհայտ է։ Եվ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը Ալեքսեյ Օվերչուկը շատ հետևողականորեն է ուրվագծել։ Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության նորմատիվ- իրավական բազայում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից սննդամթերքի հավաստագրման որոշ կանոնները։ Սա նշանակում է, որ կազմակերպության պահանջներին չհամապատասխանող ապրանքները կարող են մուտք գործել ԵԱՏՄ ներքին շուկա։ Օվերչուկը նաև հավելել է, որ Ռուսաստանը այս հարցը կդնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը և կզբաղվի համապատասխան միջոցների մշակմամբ, և դա, ըստ երևույթին, նշանակում է, որ Երևանը  ԵԱՏՄ-ի շուկայում իր արտադրանքի վաճառքի շրջանակներում կզրկվի որոշակի զեղչերից և արտոնություններից: Հարցը նրանում է, թե ինչպես կարող է Ռուսաստանը սկսել ներդնել այդ մեխանիզմը. փուլ առ փուլ,  փորձելով զսպել Երևանին, թե՞ կստեղծի «սառը ցնցուղ» Հայաստանի տնտեսությանը, - ամփոփել է Ռ. Սավինը: 

Caliber.Az
Դիտումներ: 89

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

315
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

192
28 Հունիսի 2025 13:08
3

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

179
30 Հունիսի 2025 11:37
4

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

179
28 Հունիսի 2025 13:00
5

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

161
28 Հունիսի 2025 13:11
6

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

151
28 Հունիսի 2025 11:24
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

123
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

120
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

113
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

105
30 Հունիսի 2025 09:43
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading