Մոսկվա - Երևան. մեդիակոնֆլիկտը վերաճում է տնտեսական շանտաժի Մեկնաբանում են Պետրովն ու Ռազուվաևը
Օրերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ հանդիպել է արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։
Ըստ հայկական լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են իրենց դիվանագիտական աղբյուրները՝ զրույցը անցկացվել է լարված մթնոլորտում։ Արսենյանին ասվել է, որ նա Հայաստանի ղեկավարությանը փոխանցի. եթե հանրապետության իշխանությունները հետևեն «Արևմուտքի պահանջներին» և ռուսական պետական հեռուստաալիքները բացառեն հանրային հեռուստատեսային մուլտիպլեքսից, ապա դա կարող է հանգել «տհաճ անակնկալների», մասնավորապես՝ տնտեսական պատժամիջոցների տեսքով։
Որքանո՞վ է իրական նրա հավանականությունը, որ Մոսկվան կձեռնակի նման քայլեր Հայաստանի նկատմամբ։ Եվ Կրեմլը ի՞նչ պատժամիջոցների կարող է ենթարկել Երևանին։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են ռուսաստանցի քաղաքագետները։
«Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Պետրովը համարում է, որ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված ներկայիս իրավիճակը արտացոլում է՝ խորը քաղաքական ճգնաժամը և ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում ձևավորված երկակի օրակարգը։
«Ամբողջ բանը նրանում է, որ նրանք, ովքեր նախկինում ռուսական հեռուստաալիքներով վարում էին բացառապես հակաադրբեջանական քարոզչություն՝ հայկական սփյուռքի ազգայնական մասի լոբբիստները՝ այժմ շարունակելով նույն գիծը, միաժամանակ հանդես են գալիս Հայաստանի գործող իշխանությունների դեմ։ Նրանց ետևում կանգնած ուժերը հույս ունեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նման ազգայնականների օգնությամբ հաջորդ խորհրդարանական ընտրություններում հասնել Երևանում իշխանափոխության», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ռուսական հեռուստաալիքներում հռետորաբանության նման վերափոխումը տագնապահույզ է անում Հայաստանի իշխանություններին՝ ձևավորելով հեռարձակումները արգելելու նոր մոտիվացիա. «Նրանց մոտ ի հայտ է գալիս ռուսական հեռուստաալիքները փակելու լիովին արդարացված դրդապատճառ, չէ որ այսօր նրանց եթերից բառացիորեն թափվում է մի ամբողջ զանգված քննադատություններ Փաշինյանի և նրա թիմի հասցեին։ Եվ խոսքը ոչ միայն ներքին քաղաքականության, այլ նաև ինքնին խաղաղ զարգացման հայեցակարգը վարկաբեկելու փորձի մասին է, որը պաշտպանում է երկրի ներկայիս ղեկավարությունը։ Իմ կարծիքով Հարավային Կովկասում բոլորը հասկանում են, որ Քոչարյան և Սարգսյանի նման ազգայնականների իշխանության վերադարձը կնշանակի տարածաշրջանում նոր սրացում և պատերազմի նախապատրաստություն», - հայտարարել է Անդրեյ Պետրովը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան գիտակցում է տրամադրություններում փոփոխության լրջությունը, բայց առաջվա պես գործում է հին սցենարով. «Չնայած Կրեմլում հասկանում են, որ այս պահին Հայաստանի իշխանությունների դրդապատճառները կապված են ներքին անվտանգության հետ՝ արձագանքը մնում է նույնը: Մի քանի տարի առաջ Փաշինյանի թիմը նույնպես մտածում էր ռուսական հեռուստաալիքները անջատելու մասին։
Այդ ժամանակ դա ընկալվում էր որպես թշնամանքի դրսևորում, քանի որ այդ ժամանակ ռուսական հեռուստաալիքներով իսկապես Հայաստանի մասին ոչ մի բացասական բան չէր ասվում, ընդհակառակը՝ տոնը բարեկամական էր: Դե իսկ այսօր դա նման է քաղաքական հարձակումներից պաշտպանվելու փորձի, որը գալիս է այդ թվում նաև Մոսկվայից»:
Այսպիսով, հայ-ռուսական մեդիակոնֆլիկտը հայտնվել է վերարտադրության տրամաբանության մեջ՝ չնայած փոփոխված հանգամանքներին. «Սակայն Ռուսաստանը, իր տեսանկյունից, էական փոփոխություններ չի տեսնում: Ինչպես Փաշինյանը և նրա կողմնակիցները նախկինում ցանկանում էին չեղարկել ռուսական ալիքների հեռարձակումը, այդպես էլ հիմա շարունակում են ձգտել դրան: Համապատասխանաբար, և արձագանքը կլինի նույնը՝ կոշտ և համառ»:
Փորձագետը նաև ընդգծել է, որ ընթացիկ արտաքին քաղաքական ֆոնը միայն ամրապնդում է Մոսկվայի դիրքերը. «Հիմա Կրեմլում հասկանում են, որ Երևանը չի կարողանում կայուն կապեր կառուցել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ: ԱՄՆ-ը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք պարզապես չի դրսևորի հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, իսկ Բրյուսելը պատրաստ չէ տրամադրել այն ծավալի ֆինանսական օգնություն, որը խնդրում է Փաշինյանը: Այսսպիսով, մնում է միայն Փարիզը: Սակայն Մակրոնը հիմա, ըստ երևույթին, փորձում է դառնալ ամբողջ աշխարհի տիրակալ՝ առնվազն իր գլխում, կառչելով միանգամից Ֆրանսիայի հետ կապված և չկապված արտաքին քաղաքականության բոլոր ուղություններից, բայց Հայաստանը, կարծես, այս ցուցակում չէ: Այս ֆոնին Ռուսաստանը զգում է, որ Երևանի մոտ շատ քիչ մանևրելու տեղ է մնում»:
Նրա կարծիքով, նման դասավորության դեպքում Կրեմլը տեսնում է ճնշումը մեծացնելու հնարավորություններ, որպեսզի վերադարձնել հարաբերությունների նախկին ձևաչափը. «Երևանը նախկինում էլ Մոսկվայից անվտանգ հեռանալու մեծ հնարավորություններ չուներ, իսկ հիմա դրանք ավելի քիչ են։ Հետևաբար, Կրեմլը հաշվում է, որ կարող է մեծացնել ճնշումը, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները վերադարձնել նախկին հունին։
Այստեղից էլ սպառնալիքներ հնարավոր տնտեսական պատժամիջոցների մասին», - պարզաբանել է փորձագետը՝ հնարավոր միջոցառումների շարքում նշելով առևտրի սահմանափակումները, այդ թվում նաև արտահանման նշանակալի ապրանքների։
«Եթե Հայաստանը այնուամենայնիվ որոշի արգելել ռուսական հեռուստատեսային հեռարձակումը, ապա, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կետավոր սահմանափակումներ կմտցնի որոշակի հայկական ապրանքների մատակարարման վրա: Դա կարող է լինել, օրինակ, ալկոհոլը: Ռուսաստանի Դաշնությունը արդեն կիրառել է նման միջոցներ այլ երկրների նկատմամբ, որոնց հետ հարաբերությունները վատթարացել են, և չի բացառվում, որ նմանատիպ սցենար կիրականացվի նաև այստեղ։
Այս դեպքում շահառուները կարող են լինել, օրինակ, վրացական ալկոհոլ արտադրողները՝ շուկայում կազատվի խոռոչ, և նրանք կարող են փոխարինել հայկական արտադրանքը: Սակայն, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք չկա՝ նման ընթացակարգ պարզապես նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ: Այո և Երևանը դժվար թէ դիմի այդ քայլին», - ասել է քաղաքագետը։
Մասնագետը համարում է, որ Հայաստանի համար ավելի խելամիտ կլիներ երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ, այլ ոչ թե սրել տեղեկատվական առճակատումը։
«Ռուսական հեռուստաալիքները փակելու ևս մեկ փորձի փոխարեն, Երևանը պետք է ավելի սերտորեն համագործակցի Մոսկվայի հետ՝ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող ծրագրերի բովանդակության առնչությամբ։
Պետք է հասնել հռետորաբանության փոփոխությունների։ Սա հատկապես վերաբերում է ոչ միայն հակաադրբեջանական կամ հակահայկական, այլև հակակովկասյան քարոզչության հոսքերին, որոնք մենք լսում ենք որոշ ռուսական թոք-շոուներում։ Հատուկ կընդգծեմ, որ այդ տրամադրություններն ու հայտարարությունները չեն հանդիսանում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը։ Բայց դրանք շարունակում են հայտնվել դաշնային հեռուստաալիքներով։ Այս իրավիճակը անհրաժեշտ է փոխել, և դրա վրա պետք է աշխատեն նրանք բոլորը, ովքեր շահագրգռված են՝ Հարավային Կովկասի հետ Ռուսաստանի կայուն և խաղաղ հարաբերություններում», - եզրափակել է Անդրեյ Պետրովը։
Իր հերթին, Եվրասիայի հարցերով ռուսաստանցի փորձագետ, միջազգային քաղաքագետ Ալեքսանդր Ռազուվաևի կարծիքով, Մոսկվայում վաղուց Հայաստանը դիտարկում են որպես անբարյացակամ երկիր, և ի սկզբանե պարզ էր, որ տնտեսական պատժամիջոցները՝ ժամանակի հարց են։
«Ռուսաստանը առաջին հերթին կարող է փակել իր շուկան հայկական ապրանքների համար, նմանակերպ կարող է վարվել նաև Բելառուսը։ Ես չգիտեմ՝ կմիանան արդյոք Եվրասիական միության մյուս երկրները, թե ոչ, բայց դա բավականին հավանական է», - նշել է նա։
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի լրատվամիջոցներում Հայաստանի կերպարը հիմա համակրանք չի վայելում, հատկապես ուշադրության կենտրոնանում է հայկական եկեղեցու վրա ճնշումները։
«Այսօր հարկ չկա խոսել այն արտոնությունների մասին, որոնք նախկինում տրամադրվել էին Հայաստանին, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսների հարցում։ Առավել ևս, վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը լավ է աճել՝ շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունից 2022 թվականի ձմռանը հեռացած վերաբնակիչների, բայց հիմա մարդիկ մեկնում են Ռուսաստան կամ այլ ավելի գրավիչ երկրներ, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, իսկ վերաբերմունքը՝ ավելի լավ։ Այսօրվա դրությամբ այս երկրում ռուսների նկատմամբ վերաբերմունքը լավագույն վիճակում չէ, և դա զգացվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ ժամանակի հարց են. հենց որ Երևանը վերջնականապես հայտարարի, որ գնում է Եվրամիություն, դրանք կներառվեն։ Սկզբունքորեն, մի ժամանակ նմանատիպ պատմություն տեղի է ունեցել Մոլդովայի հետ, այն պարզապես այդքան մանրամասն չի լուսաբանվել լրատվամիջոցներում», - ամփոփել է Ա. Ռազուվաևը։