Ադրբեջանի պետբյուջեում ավելանում են առողջապահության համար նախատեսված միջոցները
2023 թվականի պետբյուջեում կավելանան առողջապահության և պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) համար հատկացվող միջոցները, ինչը կբարձրացնի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին այսօր խորհրդարանի լիագումար նիստում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է՝ Միլի Մեջլիսի առողջապահության կոմիտեի նախագահ Ահլիման Ամիրասլանովը:
Նրա խոսքով, նախորդ հանդիպումներում բարձրացվել է որոշ բուժհաստատություններում հնացած սարքավորումների հարցը, և այդ հարցն արդեն լուծվում է։
Խոսելով պարտադիր բժշկական ապահովագրության մասին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ կան պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) փաթեթում չընդգրկված հիվանդություններ:
«Մասնավորապես, դրանք ներառում են ուռուցքաբանական հիվանդություններ։ Այսօր ընդլայնվել են պարտադիր բժշկական ապահովագրության հնարավորությունները, և դա հնարավորություն է տալիս փաթեթում ներառել ուռուցքաբանական հիվանդությունները»,- ասել է նա։