Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է ակցիզային ապրանքների շրջանառության հարկային հսկողության մասին օրինագիծը
29 Նոյեմբերի 2022 13:32
Միլլի Մեջլիսն ընդունել է ակցիզային ապրանքների ներմուծման, արտադրության, իրացման և շրջանառության նկատմամբ հարկային հսկողություն ապահովելու մասին օրինագիծը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում։
Փոփոխությունների նախագիծը պատրաստվել է դրոշմավորված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանառությունը կանոնակարգելու և այդ ապրանքների ներմուծման, արտադրության, իրացման և շրջանառության նկատմամբ հարկային հսկողություն ապահովելու նպատակով։
Սա կնպաստի նաև սպառողների իրավունքների պաշտպանությանը, ստվերային տնտեսության վերացմանը, ակցիզային ապրանքների և ակցիզային դրոշմանիշերի կեղծման դեպքերի կանխմանը։
Caliber.Az
Դիտումներ: 102