Սպորտ
A+
A-
Երևանում հաղթանակը Ադրբեջանին նվիրած թուրք մարզիկները հրավիրվել են դեսպանատուն ԼՈՒՍԱՆԿԱՐ
26 Ապրիլի 2023 10:53
Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած և իրենց հաղթանակները Ադրբեջանին նվիրած թուրք մարզիկներ՝ Ջանսու Բեքթաշը, Համզե Ալթունը և Նուրայ Գյունգերը հրավիրվել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատուն։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը մարզիկներին հանձնել է շնորհավորական նամակներ, նվերներ՝ նրանց փոխանցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի բարեմաղթանքներն ու հրավերները։
Caliber.Az
Դիտումներ: 167