«Եթե Ղարաբաղի հայերը որոշեն դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն» Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի համար / ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել կանադական CBC հեռարձակող կորպորացիային, որում պարզաբանել է իրավիճակը Ղարաբաղում։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այս հարցազրույցից։
Ուրեմն, Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ հազարավոր էթնիկ հայերի ստիպել լքել Ղարաբաղի տարածաշրջանը և պնդում է, որ կերշխավորվի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան։ Նախագահի օգնականի խոսքով, Ադրբեջանն ունի՝ էթնիկ հայերի համար անվտանգությունը ապահովելու և լավ կենսապայմաններ ստեղծելու համապարփակ ծրագիր։ Սակայն, նրա խոսքով, նրանք, ովքեր վախենում են, վերջնական հաշվով կարող են ազատորեն հեռանալ:
«Բայց մենք կցանկանայինք, որ նրանք մնան», - CBC-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը։ - Ադրբեջանը շարունակում է տեղի բնակչությանը համոզել, որ նրանց անվտանգությունը երաշխավորված է։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող խանգարել տեղաշարժի ազատությանը։ Սա յուրաքանչյուրի ինքնակամ և անհատական ընտրությունն է»։
Պատասխանելով հարցին այն մասին, թե հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում իբրև տուժվել են խաղաղ բնակիչներ՝ Հաջիևը այսպես է պատասխանել է. «Մեր գնահատումով կողմնակի վնաս չի եղել, կամ նվազագույն է եղել։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այստեղ շատ են ապատեղեկատվության տարրերը»։
Հ. Հաջիևն հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է առաջիկա օրերին թույլատրել ՄԱԿ-ի միջազգային փորձագետների խմբի, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Ղարաբաղ:
Նա ասել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը ավտոբուսներ է ուղարկել Խանքենդի այն բանից հետո, երբ ավտոմեքենաներ չունեցող հայ բնակիչները օգնություն են խնդրել։
«Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այնպիսի միջանցք, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան արժանապատվորեն և անվտանգ գնան այն ուղղությամբ, որը նրանք կընտրեն»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարության տեսլականը կայանում է նրանում, որպեսզի ադրբեջանցիներն ու հայերը կողք կողքի ապրեն արժանապատիվ, բարեկեցիկ և փոխադարձ հարգանքով։
Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջնական հաշվով Ղարաբաղում «ոչ մի հայ չի մնա»։ Նա Ադրբեջանի «հարձակումը» (մեջբերումները՝ Խմբ.) անվանել է «էթնիկ զտումների անմիջական գործողություն»։
«Ադրբեջանը չի կիրառում և երբեք չի կիրառի (էթնիկ զտումներ), և տեղերում նման բան չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ «Եթե մարդկանց և քաղաքացիական բնակչությանը ուժով պահում են, ապա դրան ուրիշ սահմանում են տալիս»:
CBC-ին տված հարցազրույցում Հիքմեթ Հաջիևը նշել է նաև հետևյալը. «Ես անձամբ Ադրբեջանի հասցեին էթնիկ զտումների մեղադրանքներն ընկալում եմ որպես ադրբեջանական ժողովրդի և կառավարության նկատմամբ վիրավորանք և նվաստացում։ Որովհետև իմ երկրի պատմության մեջ չի եղել՝ այլ ազգային փոքրամասնությունների կամ այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի ոչ մի դեպք։ Ես իրոք հպարտ եմ իմ երկրով այն առումով, որ հրեաները, ուղղափառները, կաթոլիկները աշխարհիկ հասարակության մեջ ապրում են բարեկամության և արժանապատվության մեջ: Ինչո՞ւ նույն մոդելը չկիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ։ Ինչո՞ւ է մեզ մոտ այդպես բարգավաճում հրեական համայնքը: Ինչո՞ւ են այդպես բարգավաճում Ադրբեջանի ռուսական, ուկրաինական և վրացական համայնքները: Ինչո՞ւ դա չի կարող կիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ։ Եթե նրանք որոշեն դառնալ մեր երկրի լոյալ քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն»։
Թարգմանությունը. Ֆարահ Մամեդլիի