Քաղաքականություն
A+
A-
Ղազախստանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ մասնակցելու «Խազրի 2023» զորավարժություններին ԼՈՒՍԱՆԿԱՐ
02 0Հոկտեմբերի 2023 15:04
ԱՀ ՊՆ-ի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված գործողությունների համատեղ պլանի համաձայն՝ Բաքվում անցկացվում են «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նավերի և զինծառայողների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։
Հոկտեմբերի 2-ին Ղազախստանի Ռազմածովային ուժերի ռազմանավերն ու անձնակազմը ժամանել են Բաքու՝ մասնակցելու մարտավարական համատեղ զորավարժություններին։
Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը հանդիպել է՝ ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ծովակալ Սաքեն Բեկժանովի գլխավորած Ղազախստանի Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության հետ:
Caliber.Az
Դիտումներ: 222