Քաղաքականություն
A+
A-
2024 թվականի փետրվարի 7-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է լինելու
07 Դեկտեմբերի 2023 16:22
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված 2024 թվականի փետրվարի 7-ը ոչ աշխատանքային օր է լինելու։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ընտրությունները նշանակված են չորեքշաբթի, իսկ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության օրը աշխատանքային օր չի համարվում։
Նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։
Caliber.Az
Դիտումներ: 90