Քաղաքականություն
A+
A-
Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
05 Դեկտեմբերի 2023 11:08
Մոսկվայում տեղի կունենա՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ի առավոտյան։
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նախ կհանդիպեն սահմանափակ կազմով, այնուհետև պատվիրակությունների հետ՝ ընդլայնված կազմով։
Caliber.Az
Դիտումներ: 268