ԱՄՆ vs Շուշա
    Հաղթեց բանականությունը

    Վերլուծություն  07 Մայիսի 2024 - 15:34

    Murad Abiyev
    Caliber.Az

    Ադրբեջանում արևմտյան տերությունների դիվանագիտական գործունեությունը զարմացնում է անսպասելի սյուժետային շրջադարձերով։ Տեսեք, օրինակ, մենք նոր էինք սկսել ընտելանալ Ֆրանսիայի դեսպան Մադամ Բոյոնի բացակայությանը, երբ նա իսկույն հայտնվեց։ Հիշեցնենք, որ Փարիզը մի քանի շաբաթ առաջ նրան հետ էր կանչել խորհրդակցությունների համար։ Ինչպես հայտնի է, նման բնույթի խորհրդակցությունները կարող են բավականին երկար տևել, և այս դադարը նպատակ ունի հայտնել՝ դեսպան ընդունող երկրի գործողություններից հավատարմագրող կողմի խորը դժգոհության մասին։ Սակայն ֆրանսիացիները շտապեցին ավարտել դադարը՝ ըստ երևույթին որոշելով, որ madame ambassadrice-ի բացակայությունից Ադրբեջանի մայրաքաղաքում արևը չի սկսել պակաս լուսավորել։

    Նման ինչ-որ բան տեղի է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ։ Չնայած ամերիկացիները դրամատիկ արվեստով նույնիսկ գերազանցեցին ֆրանսիացիներին՝ ինչպես մթնոլորտի սրմամբ, այնպես էլ հատկապես դյուրազգաց մարդկանց կատարսիսի պես մի բան տվող սյուժեի հանգուցալուծման մեջ:

    Հիշեցնենք, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։

    Շատ երկար ժամանակի ընթացքում ադրբեջանական փորձագիտական և լրատվական միջավայրում բոլորը հարց էին տալիս. ինչո՞ւ ԱՄՆ-ի դեսպանները չեն գնում ազատագրված Շուշա։ Իսկ ընդամենը երեք օր առաջ ներկայիս դեսպան Մարկ Լիբին «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում կիսվել է հետևյալ մտքով. «Հասկանալի է, որ վերադարձված տարածքները մի փոքր այլ են։ Հարկավոր է էլ ավելի շատ համակարգում: Սակայն ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի կողմից կազմակերպված ինչ-որ շոուի մասնակից։ Հետևաբար, երբ գա դա անելու ժամանակը՝ ես դա կանեմ»:

    Այս հատվածի յուրաքանչյուր բառը շփոթություն է: Ի՞նչ է նշանակում «վերադարձված տարածքներ», ի՞նչ է նշանակում «մի փոքր այլ» և ի՞նչ է նշանակում «ինչ-որ մեկի կողմից կազմակերպված շոու»։ Կարծես թե, հենց այդպես է ԱՄՆ դեսպանը որոշել բնութագրել պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպած՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների ներկայացուցիչների այցերը Շուշա։

    Սրա վրա երկար չենք կենտրոնանա։ Դեսպանի այս խոսքերի մասին արդեն շատ են գրել, այդ թվում նաև մեր կայքը։ Հավելենք միայն, որ իրականում դեսպանը անընդունելի արտահայտություններ է արել ոչ միայն Բաքվի, այլ նաև բոլոր այն երկրների հասցեին, որոնց դիվանագիտական ներկայացուցիչները մեծ պատվիրակությունների կազմում այցելել են Շուշա։ Ստացվում է, որ ամերիկացի դիվանագետը, նախ, այլ դեսպանատների իր գործընկերներին համարում է ինչ-որ շոուի մասնակիցներ, իսկ երկրորդը, չի ցանկանում իր գործըմկերների հետ կիսել ընկերակցությունը ու ճանապարը՝ թեկուզ և ոչ հարմարավետ։ Մինչդեռ պարոն Լիբիի այս արձագանքում կարելի է կարդալ նաև անզորությունից գրգռվածություն։ Հասկանալով, որ այցից խուսափելը գնալով դժվարանում է, դեսպանը, չկարողանալով փոխել մարտահրավերի էությունը, որոշել է փոխել դրա ձևը՝ նա, իբր, կգնա այնտեղ, երբ ինքը ուզենա, այլ ոչ թե երբ Բաքուն կամենա։ Այն ամենը, ինչ Լիբբին կարող էր այս իրավիճակում իրեն գոհացնել՝ դա այցելության ժամի ազատ ընտրությունն է, այսինքն՝ նա մեզ մի տեսակ ծրագրավորել էր ինչ-որ ակնկալիքի վրա։ Չեմ ասի, որ մենք ընկել ենք այդ թակարդը։ Պարզ էր, որ Լիբբին շուտով գնալու է։ Սակայն մենք կարծում էինք, որ նա գոնե մեկ շաբաթ կդիմանա «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցից հետո։

    Եվ հանկարծ, ի՞նչ ենք մենք տեսնում՝ չհասցրինք կիրակնօրյա քնից հետո աչքերը տրորել՝ տեսնում ենք պարոն դեսպանի փայլուն ժպիտով լուսանկարը, որը արվել է ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ մեր երկրի մշակութային մայրաքաղաք Շուշայում։ Դե ինչ, գործն ավարտված է, անհարմար դրությունը հաղթահարված է, և ժամանակն է շրջել էջը։ Դրանով հանդերձ հարկ է նշել, որ այս իրավիճակում հենց Ադրբեջանն է դրսևորել իմաստություն ու համբերություն։ Շուշայի ազատագրումից անցել է երեքուկես տարի։ Ինչքան երկար ժամանակ է անցնում, այնքան ավելի անպարկեշտ էր դառնում՝ այս ադրբեջանական քաղաքը այցելելու որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների դժկամությունը։ Վաշինգտոնում հասկացան, որ այս հարցի հետագա ձգձգումը պարզապես նվազագույնի կհասցնի ԱՄՆ-ի և Ադրբեջանի փոխգործակցության մակարդակը: Իսկ դա, իր հերթին, կնշանակեր, որ Սպիտակ տունը տանուլ տված վիճակում է հայտնվելու՝ Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի և նույնիսկ Եվրամիության ու Գերմանիայի առջև։ Բրյուսելն ու Բեռլինն, ի դեպ, չնայած Փարիզի ջանքերին, փորձում են պաշտոնականացնել սեփական հարաբերությունները Բաքվի հետ։

    Վաշինգտոնը չէր կարող իրեն թույլ տալ տարածաշրջանային իրադարձություններից դուրս մնալու շքեղությունը և որոշեց ցատկել արագընթաց գնացքի ոտնատեղի վրա: Ամերիկացիները շատ էին մտավախում ֆրանսիացիների ճակատագիրը կիսելուց։ Այդ մտավախությունն այնքան ուժեղ է եղել, որ ամերիկացիները ստիպված են եղել դեսպանին հանձնարարել այս ուղեւորությունը կատարել մինչև այս տարվա նոյեմբերը, այսինքն՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ։ Չէ որ գաղտնիք չէ, որ Շուշա մեկնելու երկարաժամկետ անտեսման պատճառներից մեկն է հանդիսանում՝ հայկական սփյուռքի ձայները կորցնելու դեմոկրատականների աշխատակազմի դժկամությունը։ Վերջին պահին Վաշինգտոնում որոշել են, որ Ադրբեջանը որպես գործընկեր ավելի կարևոր է, քան հայերը, որպես ձայներ։ Սա, ի դեպ, այն հետաքրքիր դեպք է, երբ դեմոկրատների մոտ պետական շահերը գերակաել են կուսակցականից։ Եվ սա, մի կողմից, լավ է բնութագրում դեմոկրատներին, իսկ մյուս կողմից՝ եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի կարեւորությունը ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ։

    Caliber.Az

    Դիտումներ: 102

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վայնասունն անօգուտ է Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

18 Մայիսի 2024 - 12:55

Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

17 Մայիսի 2024 - 17:17

Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան «Հին աշխարհի հիստերիկներ»

18 Մայիսի 2024 - 10:03

Եվ ահա նորից... Էմին Գալալիի մտորումները

18 Մայիսի 2024 - 11:29

Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

18 Մայիսի 2024 - 10:49

Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն Կանակների համար միևնույն է

17 Մայիսի 2024 - 16:42
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ավելի քան 250 հեկտար ազատագրված տարածքներ ականազերծվել են

    ՊՆ սակրավորների աշխատանքի ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 13:22

    Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 13:03

    Վայնասունն անօգուտ է

    Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

    18 Մայիսի 2024 - 12:55

    Ռևանշիստ արքեպիսկոպոս. Փաշինյանը գնացել է սահմանամերձ գյուղ՝ ժողովրդին համոզելու

    18 Մայիսի 2024 - 12:35

    Թուրք նախարարը նշել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավոր ժամկետները

    18 Մայիսի 2024 - 12:28

    Պահեստայինների հետ գեներալներ Վելիևի և Միրզոևի հանդիպման հիմնական թեմաները. մանրամասներ

    18 Մայիսի 2024 - 11:53

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    18 Մայիսի 2024 - 11:40

    Եվ ահա նորից...

    Էմին Գալալիի մտորումները

    18 Մայիսի 2024 - 11:29

    Եվրամիությունն աջակցել է Բաքվի և Երևանի միջև սահմանային հատվածների համաձայնեցմանը

    18 Մայիսի 2024 - 11:22

    Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

    18 Մայիսի 2024 - 10:54

    Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին

    Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

    18 Մայիսի 2024 - 10:49

    Ավարտվել են «Անատոլիական փյունիկ-2024» միջազգային զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 10:15

    Բահար Մուրադովան մասնակցել է ԹՊԿ նախարարների ընտանիքի հարցերով առաջին նիստին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 10:07

    Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    18 Մայիսի 2024 - 10:03

    Օվերչուկ. ՌԴ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցում

    18 Մայիսի 2024 - 09:21

    Ավարտվել է Բելառուսի նախագահի պետական ​​այցը Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 09:04

    Բելառուսը հարյուրավոր ընտանիքների համար բնակավայր կկառուցի Ղարաբաղում

    17 Մայիսի 2024 - 20:31

    Ադրբեջանական հրետանայինները բարձր ճշգրտությամբ ոչնչացրել են նախատեսված թիրախները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ զորավարժություններից

    17 Մայիսի 2024 - 19:18

    Որքա՞ն է ավելացել Ադրբեջանի բնակչությունը

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    17 Մայիսի 2024 - 17:26

    Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    17 Մայիսի 2024 - 17:17

    Ալիևն ու Տոկաևը կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների և ապագա շփումների շուրջ

    17 Մայիսի 2024 - 17:16

    Ալիևն ու Լուկաշենկոն զննել են Ադրբեջանի և Բելառուսի համատեղ արտադրության ավտոբուսը

    17 Մայիսի 2024 - 17:02

    Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն

    Կանակների համար միևնույն է

    17 Մայիսի 2024 - 16:42

    Ադրբեջանն ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը

    17 Մայիսի 2024 - 16:18

    Պետական ​​վիճակագրական կոմիտե. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ներդրումները հասել են 1,2 միլիարդ մանաթի

    17 Մայիսի 2024 - 16:01

    «Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի»

    Հաջիզադեն մեկնաբանում է Դարմանենին

    17 Մայիսի 2024 - 15:55

    Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են Շուշա

    17 Մայիսի 2024 - 15:23

    Ալիևն ու Լուկաշենկոն ծանոթացել են Ֆիզուլիի գլխավոր հատակագծին

    17 Մայիսի 2024 - 14:09

    Լուկաշենկոն ժամանել է Ֆիզուլի

    17 Մայիսի 2024 - 13:23

    Որոշվել է նոր վայր. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Թեհրանում դեսպանատան գործունեության վերսկսման մասին

    17 Մայիսի 2024 - 13:09

    Փոխվարչապետ. Ալբանիան դեսպանատուն կբացի Ադրբեջանում

    17 Մայիսի 2024 - 12:25

    ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի սահմանին․ Գրիգորյան

    17 Մայիսի 2024 - 11:54

    Կոբախիձեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին

    17 Մայիսի 2024 - 11:14

    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկվել է COP29-ը

    17 Մայիսի 2024 - 10:50

    Էրդողանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

    17 Մայիսի 2024 - 10:27

    Լուկաշենկո. Բելառուսի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների միջև խոր հարգանք կա

    17 Մայիսի 2024 - 10:05

    Բացառությամբ Հարավային Կովկասի հակամարտության, աշխարհում առկա հակամարտությունները չեն լուծվում. Ալիև

    17 Մայիսի 2024 - 09:58

    Հիքմեթ Հաջիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    17 Մայիսի 2024 - 09:53

    Մենք պատրաստ ենք ազատագրված տարածքներում գյուղատնտեսական ավան կառուցել. Բելառուսի նախագահ

    17 Մայիսի 2024 - 09:45

    Ալեքսանդր Լուկաշենկո. Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի, շատ հզոր առաջնորդ է ի հայտ եկել

    17 Մայիսի 2024 - 09:32

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ