Ալիևը շնորհավորել է Օրբանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Վիկտոր Օրբանին և Հունգարիայի ողջ ժողովրդին այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ:
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել փոխվստահության վրա հիմնված և ամեն օր նոր բովանդակությամբ հարստացող ադրբեջանա-հունգարական հարաբերությունների ներկա մակարդակից։ Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս մեծ ներուժ ունեցող միջպետական հարաբերությունների ընդլայնմանը և Հունգարիայի հետ ռազմավարական գործընկերության խորացմանը։
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Հունգարիան կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու և զարգացնելու ադրբեջանա-հունգարական բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը՝ ելնելով պետությունների և ժողովուրդների շահերից ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, մասնավորապես Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում: