Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը
«Reuters» գործակալությունը հրապարակել է «Հնդկաստանը առաջարկում է սպառազինության համար էժան վարկեր՝ նպատակադրվելով Ռուսաստանի ավանդական գնորդների վրա», որտեղ հաղորդվում է այն մասին, որ Հնդկաստանը Մոսկվային ակտիվորեն դուրս է մղում զենքի շուկայից՝ խաթարելով նրա երկարաժամկետ դիրքը՝ նախկին Խորհրդային Միության մաս Հայաստանին սպառազինությամբ ապահովելու հարցում:
Ինչպես ընդգծում է «Reuters»-ը, այս ոլորտում Հնդկաստանի հաջող գործունեության օրինակներից մեկն է դարձել Հայաստանը, որտեղ անցյալ տարի ուղարկվել է Հնդկաստանի առաջին ռազմական կցորդը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2022 թվականից մինչև 2024 թվականը Հայաստանի կողմից ներկրված զենքի 43%-ը արտադրվել է Հնդկաստանում, ինչը հանդիսանում է կտրուկ հակադրություն 2016-ից մինչև 2018-ը ժամանակահատվածում գրեթե զրոյական ցուցանիշին։
Այս հրապարակումը, մի ամբողջ շարք պատճառներով, չէր կարող չգրավել մեր ուշադրությունը։ Սկսենք նրանից, որ մենք պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից պարբերաբար լսում ենք մի բան, բայց տեսնում ենք բոլորովին այլ բան։ Մասնավորապես, Հայաստանի վարչապետը ու այդ երկրի ԱԳՆ ղեկավարը պարբերաբար առաջարկում են արագացնել հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Բայց այս ճանապարհի հիմնական խոչընդոտները վերացնելու ուղությամբ ոչ մի կոմկրետ քայլեր պաշտոնական Երեւանը չի ձեռնարկել։ Այո, երեկ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Բայց դա նորից միայն խոսքեր են։ Եվ վստահել նրա խոսքերին, ով նույնիսկ իր իսկ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, շարունակել է ֆինանսավորել և զինել Ղարաբաղի անջատողականներին՝ միամտության գագաթնակետն է։
Ահա հիմա էլ մենք տեսնում ենք, որ խաղաղության մասին խոսքերին ներդաշնակ, որոնցով հարեւան երկրի ղեկավարները հաճախ ցնցում են օդը՝ տեսնում ենք դրա ռազմականացման ակտիվ գործընթաց։ Խաղադրույքը, ինչպես ընդգծում է «Reuters»-ը, դրված է հատկապես Հնդկաստանի վրա։ Այո, մինչև վերջերս ՀԱՊԿ-ի անդամ և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը ապավինում էր ռուսական տանկերի, հակաօդային պաշտպանության և հրետանու վրա։ Հիմա էլ հնդկական հրթիռներն ու հրետանային համակարգերը լցնում են հայկական զինանոցները։ Այս ընտրությունը, շատ առումներով, պարտադրված է: Որովհետև Ռուսաստանը զենք և ցանկացած ռազմական տեխնիկա արտադրելու իր բոլոր ջանքերն ուղղել է Ուկրաինայի հետ պատերազմին։ Այս ֆոնին էլ և ճարպկություն է անում Հնդկաստանը: Մինչդեռ նա ճարպկություն է դրսևորում ամեն ինչում, այսպես ասած, հաշվի առնելով գնորդի առանձնահատկությունները։
Ինչպես ճշտում է «Reuters»-ը, երկու հնդիկ պաշտոնյաների և արդյունաբերության երեք աղբյուրների խոսքերով, Հնդկաստանը երկարաժամկետ և էժան վարկեր է տրամադրում այն գնորդներին, որոնց քաղաքական կամ վարկային ռիսկերը կարող են սահմանափակել հասանելիությունը ավանդական ֆինանսավորմանը: Ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ մարումներով այդ վարկերը փրկօղակի պես են Հայաստանի նման երկրների համար, որոնց բյուջեները չեն կարող դիմանալ արևմտյան մատակարարների գներին:
Եվ այստեղ իմաստ ունի հիշեցնել, որ Հայաստանը 2025 թվականին բանակի վրա կծախսի շուրջ 1,7 միլիարդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 6%-ը։ Այն նույն երկիրը, հավելեմ, որը չունի լուրջ «անվտանգության բարձեր» ամուր ոսկեարժութային պահուստի տեսքով։ Ինչը, իհարկե, պաշտոնական Երեւանին զրկում է ցանկացած երկրից զենք գնելու հարցում մանեւրելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ դեռ այս տարվա փետրվարին թուրքական «Star» օրաթերթը հայտնել էր, որ մոտ 2 միլիարդ դոլարի առաջին խոշոր պայմանագիրը Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքվել է դեռ 2020 թվականին։ 2024-2025 թվականների ժամանակահատվածում Հայաստանը պարտավորվել է Հնդկաստանից գնելևս 600 միլիոն դոլարի զենք՝ առավելապես հրետանային համակարգեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Մինչ այդ Երևանը արդեն ստացել էր հնդկական «MArG 155» հաուբիցներ, ինչպես նաև ստորագրել էր համազարկային կրակի «Pinaka» համակարգերի, հակատանկային զինամթերքի և սպառազինության այլ տեսակների մատակարարման 250 մլն դոլարի պայմանագիր։ 2023 թվականին հնդկական «Kalyani Strategic Systems Limited» ընկերությունը՝ Հայաստանին 155 մմ տրամաչափի հրանոթներ մատակարարելու 155,5 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։ 2024 թվականին Հայաստանը՝ անհայտ քանակությամբ «Akash» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր է կնքել և դարձել է հնդկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի խոշորագույն ներկրող։
Դրանով հանդերձ այս ողջ պատմության մեջ կան մի զույգ շատ կարևոր կետեր։ Առաջինը, Նյու Դելին Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության հեռանկարային ուղղություն, հատկապես Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ամրապնդման և Պակիստանի հետ այդ երկրների ռազմական համագործակցության համատեքստում։ Այս կառուցվածքում Հայաստանը հանդես է գալիս որպես պոտենցիալ տարածաշրջանային դաշնակից, թեև շատ սահմանափակ հնարավորություններով:
Երկրորդը, Հնդկաստանը, չնայած արտադրության աճին (2023-2024 թվականներին 14,8 մլրդ դոլար), մնում է զենքի խոշորագույն ներկրողը՝ կախված մնալով ռուսական (Su-30MKI, S-400), ֆրանսիական և ամերիկյան տեխնոլոգիաներից։ Սեփական մշակումները, ինչպիսիք են հրթիռները կամ ուղղաթիռները, զիջում են հուսալիությամբ և նորարարությամբ: Հարկ է նաև նշել, որ հնդկական սպառազինությունը, այդ թվում նաև հրթիռային համակարգերն և հրետանին, իրենց չեն դրսևորել իրական մարտական գործողություններում, ի տարբերություն իսրայելական, թուրքական կամ ռուսական մոդելների, որոնք Ադրբեջանի կողմից ակտիվորեն կիրառվել են վերջին պատերազմի ընթացքում։
Ուզում եմ հիշեցնել այն մասին, որ հայտնի են հաջորդ տարվա համար Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերը։ Դա գործառական դասակարգման մակարդակով արտացոլված է երկրի 2026 թվականի և հաջորդ երեք տարիների պետական բյուջեի նախագծի ծախսային ցուցանիշներում։ Հաջորդ տարի այս ոլորտին նախատեսվում է հատկացնել 8 մլրդ 110 մլն 642,2 հազար մանաթ։ Այն կազմում է մոտ 4,8 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով:
Գերազանցությունը, ինչպես տեսնում ենք, գրեթե եռակի է։ Գումարած՝ ավելանում է այն երկրների թիվը, որոնք պատրաստ են համագործակցել Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում։ Հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը ինքն է ակտիվորեն զարգացնում իր պաշտպանական արդյունաբերությունը՝ արտադրելով և արտահանելով զգալի քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրանքը արտահանվում է ավելի քան 30 երկիր։
Նման և դրան մոտիկ ոչ մի բան Հայաստանը չունի։ Բայց չէ որ Ադրբեջանը ունի նաև հզոր տնտեսական «անվտանգության բարձ»՝ ծանրակշիռ ոսկեարժութային պահուստի տեսքով: Այնպես որ, Հնդկաստանին որպես հիմնական մատակարարող ընտրած պաշտոնական Երևանի նիզակը ճոճելու բոլոր փորձերը անօգուտ են։ Հայաստանում պետք է գիտակցեն՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմը կդառնա հայկական պետականության փլուզում։ Ո՛չ ֆրանսիական, ո՛չ, մանավանդ հնդկական սպառազինությունը չեն կարողանա Երևանը փրկել անխուսափելի պարտությունից, որի հետևանքները կլինեն վերջնական և անդառնալի։ Երևանում պետք է ականջին օղ անեն, որ Ադրբեջանը ունեցել է, ունի և կունենա վիթխարի ռազմական գերազանցություն ժամանակակից սպառազինության քանակի և որակի առումով։ Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի համար լավ կլինի կենտրոնանան՝ խաղաղ պայմանագրի ստորագրելուն խոչընդոտող մեր երկրի հիմնավորված, օբյեկտիվ պահանջների կատարման վրա։