twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

18 Ապրիլի 2025 14:11

Հայկական լրատվամիջոցներն իսկական հիստերիա են ստեղծել այն փաստի առնչությամբ, որ Հունգարիան արգելափակել է՝ Եվրոպական Միության կողմից տխրահռչակ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) միջոցով Հայաստանին «ոչ մահաբեր» ռազմական օգնության ձևով՝ լրացուցիչ 20 միլիոն եվրո հատկացնելը։
 
Հունգարիան առաջին անգամ Հայաստանին ռազմական ֆինանսավորման վրա վետոի իրավունք է կիրառել դեռ 2024 թվականին, բայց այն ժամանակ դա չեղարկել է Ադրբեջանին համարժեք օգնության դիմաց։ Այժմ Բուդապեշտը երկրորդ անգամ է արգելափակում տրանշը՝ հրաժարվելով առանց հավասարակշռության սկզբունքի պահպանմամբ աջակցել նոր նախաձեռնությանը։
 
«Մենք կարծում ենք, որ եթե Հայաստանին ցուցաբերվի 10 միլիոն օգնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ապա նման օգնություն պետք է ցուցաբերվի նաև Ադրբեջանին»,- հայտարարել է՝ այն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
 
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Հունգարիան արգելափակել է՝ ԵՄ-ից Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրելը։ Հայաստանի համար տասը միլիոնանոց տրանշը պետք է վճարվեր Եվրոպական խաղաղության հիմնադրամից (European Peace Facility, EPF) դաշինքից դուրս ռազմական օգնություն տրամադրելու նպատակով։
 
ԽԵՀ-ից Հայաստանին ռազմական աջակցությունը առաջարկվել էր՝ ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասի կողմից, ով այս ամսվա սկզբին այցելել էր Երևան:
 
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցյալ տարվա հուլիսին Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ  ԵՄ-ից ստացել է 10 մլն եվրոյի ռազմական օգնություն, որը իբր նախատեսվում է՝ առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում ծախսել հայկական բանակի մինչև գումարտակային չափի ստորաբաժանման համար դաշտային հոսպիտալ և օժանդակ կառույցներ ստեղծելու վրա:
 
Հիմնադրամը պաշտոնապես նախատեսված է ԵՄ-ից  դուրս երկրի պաշպանական ներուժը ամրապնդելու,  հակամարտությունները կանխելու և խաղաղությանը նպաստելու համար: Իրականում ԽԵՀ-ը վերածվել է՝ Հարավային Կովկասում լարվածության օջախներ ստեղծելու ֆինանսական գործիքի։
 
ԽԵՀ-ն ստեղծվել է Եվրամիության կողմից 2021 թվականին՝ մինչև 2027 թվականը 5,6 միլիարդ եվրո բյուջեով: Ըստ էության, այն իրենից ներկայացնում է նախկին ռազմական օգնության մեխանիզմների լայնածավալ տարբերակ, ինչպիսին է «Աֆրիկյան խաղաղության հիմնադրամը»:
 
Ավելի վաղ Caliber.Az-ը հայտնել է, որ հիմնադրամը նախատեսված է օտարերկրյա կառույցներին ռազմական օգնություն փոխանցելու համար։ Սակայն գործնականում այն չի նպաստել անվտանգության ոլորտի ոչ մի խնդրի լուծմանը։
 
Ընդհակառակը, ինչպես հայտնի է, ԵՄ-ի առաջատար անդամներից և Հայաստանի առանցքային դաշնակիցներից մեկը՝ Ֆրանսիան ԽԵՀ-ի միջոցով նպաստել է Երևանին սպառազինության մատակարարմանը։ Այս փաստը վկայում է Բրյուսելի երկակի ստանդարտների առկայության մասին, որոնց դեմ է հանդես գալիս Հունգարիան՝ խոչընդոտելով ԽԵՀ-ից Հայաստան դրամական մուտքերին։
 
Հունգարիայի կառավարությունը հիանալի հասկանում է, որ այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական ներարկումներն իրականում նախատեսված են ոչ թե կայունության պահպանման, այլ տարածաշրջանի ապակայունացման համար։
 
Բուդապեշտի այդչափ սթափ մոտեցումը միանշանակորեն հաստատում է ԵՄ-ի երկակի չափանիշները, ինչպես նաև նրա հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնց Հին Աշխարհը հաճախ է դիմում՝ և գնալով ավելի հաճախ անպատշաճ առիթներով: Սա առանցքային գործոն է, որը հաստատում է Հունգարիայի արդար դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ։ Հետևաբար զարմանալի չէ, որ Հունգարիան ներգրավված է նաև Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման գործընթացում, տարածք, որը Ադրբեջանը ամբողջությամբ վերադարձրեց 2023 թվականին։
 
Բաքվի և Բուդապեշտի միջև ռազմավարական գործընկերության սկիզբը դրվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպման ժամանակ։ Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին։
 
Նշենք, որ Բուդապեշտը ակտիվորեն մասնակցում է Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) աշխատանքներին։ 2024 թվականի նոյեմբերին Բիշքեկում ԹՊԿ գագաթնաժողովի շրջանակներում՝ Հունգարիայի վարչապետին՝ թուրքական աշխարհի միասնության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է «Թուրքական աշխարհի բարձրագույն շքանշան»։ Հիշեցնենք, որ Հունգարիան ԹՊԿ-ում դիտորդ երկիր է  Թուրքմենստանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ միասին։ Այդ իսկ պատճառով  վերջերս Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումին Վիկտոր Օրբանի մասնակցությունը օրինաչափություն էր։
 
Բնականաբար, Հունգարիայի մերձեցումը թուրքական պետությունների հետ դժգոհություն է առաջացնում ԵՄ-ի ներսում և լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Բուդապեշտի համար։ Դրա օրինակն է՝ Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Ադրբեջանում 2024 թվականի հուլիսին։
 
Եվրամիության այն ժամանակվա արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դժգոհություն հայտնեց, որ Հունգարիայի ղեկավարի մասնակցությունը Շուշայի գագաթնաժողովին տեղի է ունեցել՝ բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ նշելով, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել ԹՊԿ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
 
Այս փաստը Հունգարիայի համար չդարձավ փորձաքար Ադրբեջանի և թյուրքական աշխարհի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու հարցում, ինչը ավելորդ անգամ հաստատում է Բուդապեշտի անկախ արտաքին քաղաքական կուրսը` ինչպես ամբողջությամբ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում:
 
Բուդապեշտի խիստ քննադատությունը Եվրախորհրդարանի (ԵԽ) հասցեին, որը բացահայտորեն հավատարիմ է հայամետ դիրքորոշմանը՝ նույնպես տրամաբանական է։ Անցյալ տարվա հոկտեմբերին Հունգարիան դատապարտեց Եվրախորհրդարանի  անպատասխանատու և միակողմանի RC-B10-0133/2024 բանաձևը, որը կոչ էր անում կրճատել դիվանագիտական ուղիները Բաքվի հետ և դադարեցնել՝ 2022 թվականին Ադրբեջանի և Եվրամիության կոմից ստորագրված «Էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։
 
«Քանի որ Հունգարիան հավատարիմ է կապի ուղիների պահպանմանը, մենք մտահոգված ենք իրադարձությունների նման զարգացմամբ և կցանկանայինք ընդգծել, որ առանց երկու կողմերի մասնակցության՝ հնարավոր չէ տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունն ապահովող լուծում գտնել: Հունգարիայի կառավարությունը հանդիսանում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության զարգացման ամուր կողմնակից, հետևաբար, դատապարտում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված հերթական անպատասխանատու և միակողմանի բանաձևը», - հայտարարել է՝ այն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության և էներգետիկ անվտանգության հարցերով պետքարտուղար Պետեր Ստարայը:
 
Բուդապեշտի արդար դիրքորոշումը կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Հունգարիան հանդիսանում է մեզ բարեկամ երկիր։ Հատկանշական է նաև այն փաստը, որ Հունգարիան՝ այն քիչ եվրոպական երկրներից մեկն է, որը հանդես է գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի դիրքորոշումից: Հենց դրանում  է Բաքվի և Բուդապեշտի նմանությունը, ինչը մեր երկրներին դարձնում է մոտիկ ռազմավարական գործընկերության շրջանակներում։
 
«Հունգարիան հանդիսանում է մեր թիվ մեկ գործընկերը Եվրամիությունում, և որոշ դեպքերում, երբ Ադրբեջանի հասցեին հնչում են անհիմն մեղադրանքներ՝ Հունգարիան առաջինն է կանգնում մեր պաշտպանությանը։ Գիտեմ, որ դրա պատճառով Հունգարիան նույնպես բախվում է եվրոպական որոշ երկրների ճնշման հետ։ Սակայն Հունգարիայի սկզբունքային դիրքորոշումը, որը արդարության կողմն է, նրա հարգալից վերաբերմունքը միջազգային իրավունքի նկատմամբ, էապես բարձրացնում են նրա միջազգային հեղինակությունը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ TURKPA-ի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպմանը։
 
Մեզ բարեկամ Հունգարիայի հասցեին նախագահ Ալիևի հիմնավոր գնահատականին մենք ավելացնելու բան չունենք։

Caliber.Az
Դիտումներ: 258

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Խաղաղապահ» առանց մանդատի Հայ-ֆրանսիական աբսուրդի թատրոն

225
28 Մայիսի 2025 10:28
2

Հայաստանը հորինում է գնդակոծություններ, Ադրբեջանը պատասխանում է փաստերով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը

209
29 Մայիսի 2025 12:05
3

Ալիևը և Էրդողանը Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ

196
28 Մայիսի 2025 11:37
4

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

170
30 Մայիսի 2025 13:25
5

Վերադարձի և արդարության հաղթանակի խորհրդանիշ Երազանքի մարմնավորում վերածնվող Լաչինում

160
29 Մայիսի 2025 11:09
6

Կեղծիքի կաթողիկոս Երբ հովիվը տանում է դեպի անդունդ

157
29 Մայիսի 2025 16:28
7

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

143
30 Մայիսի 2025 11:59
8

Հայկական ջոկերը երազում է ռևանշի մասին Ժավորոնկովն ու Մամեդովը՝, Caliber.Az-կայքում

92
28 Մայիսի 2025 11:25
9

«Աբրահամի համաձայնագրերը սկսվեցին Ադրբեջանից» Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Washington Reporter-ին

72
29 Մայիսի 2025 19:51
10

Ուժի նոր կենտրոնի ձայնը Եղբայրական պետությունների Լաչինի գագաթնաժողովը

70
29 Մայիսի 2025 11:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading