Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը
Վերջին օրերին հայկական կողմը մի քանի անգամ և բավականին պարզորոշ արտահայտել է խաղաղ գործընթացը ձգձգելու իր ձգտումները։ Հայտարարությունների մեծ մասն արվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից, որից հետո նրան օգնության է հասել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
Անթալիայի IV դիվանագիտական համաժողովում Միրզոյանը մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ՝ Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ քննարկումային պանելին։ Այնտեղ նա հնչեցրել է միտքն այն մասին, որ Երեւանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը դիմել խաղաղ պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, ապա, նրա կարծիքով, նրանում Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջներ չկան։ Այդ նույն թեզերը նա կրկնել, կամ, եթե կուզեք, դրանք ամրապնդել է՝ դրանից հետո թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ընդ որում դրանք նախորդելով կոպիտ մանիպուլյատիվ հնարքով։ «Հարկ է նշել, որ տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու փաստի հրապարակումից անմիջապես հետո՝ ադրբեջանական կողմը առաջ քաշեց մի շարք նախապայմաններ, որոնք վերաբերվել են, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Որքանով հասկանում եմ, կարող են լինել նաև այլ գաղափարներ»,- նման կերպով նախապայմանների թեմա է բացել Հայաստանի դիվանագիտության ղեկավարը։ Այսինքն հայկական կողմը փորձում է հարցը ներկայացնել այնպիսի ձևով, կարծես այդ նախապայմանները առաջին անգամ են առաջ քաշվում, ինչը, հենց նոր պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին՝ նպատակ ունի Ադրբեջանը ներկայացնել խաղաղության դեմ հանդես եկող կողմի դերում։ Նման բնույթի ակնարկներ արդեն հնչել են որոշ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների կողմից, ինչը թույլ է տալիս նկատել Երևանի գործողությունների համախմբման լայն պատկերը եվրոպական որոշ մայրաքաղաքների հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը արդեն երկար ժամանակ է, ինչ առաջ է քաշում Մինսկի խմբի և Հայաստանի սահմանադրության հետ կապված նախապայմանները և շեշտում է, որ առանց դրանք բավարարելուն խաղաղ պայմանագրի ստորագրումը անհնար է։
Հետո Միրզոյանը հարցազրույցում անում է առավելագույն կառուցողական դեմք և «հանդիպակած առաջարկ» է տալիս առայժմ Մինսկի խմբի վերաբերյալ. «Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունը սպառվել է և այդ փաստը հաստատված է խաղաղ պայմանագրով, ապա ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ դրան ենթակա կառույցները այլևս իմաստ չունեն: Հենց այս տրամադրությամբ ենք մենք առաջարկել երկու փաստաթղթերը ստորագրել նույն օրը. խաղաղ պայմանագիրը և համատեղ դիմումը ԵԱՀԿ-ն կամ նրա անդամ պետություններին, որոնց հետ կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը»։
Սրանից անմիջապես հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նորից հայտարարել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ՝ ընդհակառակը, Ադրբեջանի սահմանադրության մեջ իբր հավակնություններ կան Հայաստանի նկատմամբ։ Նա նաև «ներկայացրել է» «փաստարկը» սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին, որում իբր հերքվում է Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը։
Ահա թե ինչ է այսօր ԱԺ-ում կառավարության ժամին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ. «Մենք հասկանում ենք Ադրբեջանի կողմից առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին օրակարգը։ Իսկապես, եթե մենք փակում ենք հակամարտության էջը, իսկ մենք այն փակում ենք, ապա ինչի՞ն է պետք այդ ձևաչափը, որը զբաղվում է դրա կարգավորմամբ։ Մենք առաջարկում ենք կնքել խաղաղ պայմանագիր և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այսինքն մեկ օրվա մեջ երկու փաստաթղթերի ստորագրում»,- ասել է Փաշինյանը։
Սակայն, ի տարբերություն Միրզոյանի, Փաշինյանը ավելի հեռուն է գնում և, ինչպես իրեն է թվում, բացատրում է, թե ինչու է Երևանը առաջարկում՝ խաղաղ պայմանագրի և Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարության միաժամանակ ստորագրումը. «Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն, առնվազն դե ֆակտո, ունի ավելի լայն ենթատեքստ, և մենք ուզում ենք վստահ լինել նրանում, որ Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը չի դիտարկում որպես Ադրբեջանի տարածքում հակամարտությունը փակելու և այն Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու քայլ։ Այդ նպատակով մենք Ադրբեջանին առաջարկում ենք միաժամանակ ստորագրել խաղաղ պայմանագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու համատեղ դիմումը։ Սա պաշտոնական առաջարկ է»։
Շատ հեշտ չէ Փաշինյանին հասկանալ։ Բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես է Բաքուն ՄԽ-ի լուծարման ճանապարհով «հակամարտությունը տեղափոխելու Հայաստանի տարածք»։ Միակ բանը, որ պարզ է այս պարանոյիկ բացահայտումից, այն է, որ Մինսկի խմբի գոյությունը Երեւանի համար նշանակում է հակամարտության պահպանում Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ Փաշինյանը պարզապես բացահայտել է Հայաստանի իրական դիրքորոշումը.
Ընդ որում, նա դա արել է երկու անգամ։ Կրկնելով Միրզոյանի թեզերը Հայաստանի սահմանադրության «անվտանգության» մասին՝ Փաշինյանը հավելել է հետևյալը. «Մյուս կողմից, մենք ինքներս Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ խաղաղ պայմանագրում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը, ֆիքսելով, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել...»։
Այս արտահայտությամբ Փաշինյանն իրեն ամբողջությամբ մատնել է։ Եթե Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ պարունակեր Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ապա Երեւանը, իհարկե, կբարձրացներ այդ հարցը։ Նա այդ հարցը կբարձրացներ այն պարզ պատճառով, որ նրա թիմի իրավաբանները հաստատ կհուշեին, որ խաղաղ պայմանագրում «անհրաժեշտ ձևակերպումները» փաստաթուղթը պաշտպանում են միայն սահմանադրությունից ցածր նորմատիվ ակտերից։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա միջազգային պայմանագրերը չեն կարող ավելի մեծ ուժ ունենալ, քան նրա դրույթները։ Սա նշանակում է, որ պայմանագրի այդ դրույթները հայկական կողմն օգտագործում է (հավասարապես նաև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը) որպես ծխածածկույթներ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության դրույթների ուժի մեջ պահելը պաշտպանող իր հռետորաբանությունում։
Այսինքն, Հայաստանում Ադրբեջանի սահմանադրության հարցը չեն բարձրացնում ոչ թե այն պատճառով, որ հանգիստ են պայմանագրի տեքստի առնչությամբ, այլ այն պատճառով, որ հասկանում են, որ այս պահանջի մեջ իրենց փաստարկներն անհիմն են լինելու։ Եվ հիմա, հասկանալով, որ «սահմանադրական վեճում» իրենց դիրքերը ակնհայտորեն ավելի թույլ են, քան Ադրբեջանինը, նրանք փորձում են այն պաշտպանել ձեռքի տակ առկա բոլոր միջոցներով, զուգահեռաբար մոլորեցնելով միջազգային հանրությանը։
Այս թեմայի շուրջ կարելի է երկար խոսել, բայց, թերևս անհրաժեշտ է առանձնացնել մի կարևոր բան. հայկական կողմի դիրքորոշումը ունի մեկ բնութագիր, որը առաջացնում է մեծ տագնապ։ Փաստն այն է, որ Երեւանում իրենց պահում են այնպես, կարծես թե հակամարտությունը էթիկական մակարդակով հավասարակշռված էր, կարծես թե այն գնում էր ինչ-որ վիճելի տարածքների համար, կարծես թե դրանում չեն եղել ճշմարիտներ և մեղավորներ, ագրեսորներ ու զոհեր։ Նրանք հրաժարվում են ընդունել այն փաստը, որ գրեթե երեսուն տարվա ընթացքում դաժանորեն օկուպացրել և թալանել են ադրբեջանական տարածքները։ Եվ այս իմաստով նրանք չեն ուզում պատասխանատվություն ստանձնել կարեւոր քայլերի համար, որոնք Բաքվին կօգնեին պաշտպանվել հայկական կողմից ագրեսիայի կրկնվող փորձերից։
Ադրբեջանը չէ որ շատ բան չի պահանջում։ Սակայն ձևացնել, որ ընդհանրապես ոչինչ չի եղել՝ Բաքուն նույնպես չի կարող։ Այս պայմաններում հատկապես Երևանի վրա է դրված Մինսկի խմբի լուծարման կարևոր որոշման պատասխանատվությունը։ Հենց սա կլինի առաջին քայլը դեպի խաղաղություն։ Երկրորդ նման քայլը լինելու է սահմանադրական բարեփոխումը։ Սա այն գործողությունների նվազագույնն է, որն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի Ադրբեջանը ընդհանրապես Հայաստանը դիտարկի որպես ցանկացած հարաբերությունների կոնտրագենտ։ Մենք կարող ենք այլ կերպ ասել. այն պայմաններում, երբ կատարածի համար ճշմարիտ ապաշխարությունն անհնար է, մենք սպասում ենք՝ հետագայում դա անել չփորձելու գոնե խոստում:
Անտեսելով այս պարզ ճշմարտությունները և քննարկումները նորից տանելով դեպի ցածրորակ սոփեստիկության խորքերը՝ Փաշինյանը և նրա թիմը հերթական անգամ նվազեցնում են՝ Հայաստանի, որպես անցյալից դասեր քաղելուն և հարևանների հետ հարաբերություններ կառուցելուն անկարող կարգավիճակը։ Նման տրամադրվածությամբ խաղաղություն չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ չի լինի նաև կայուն Հայաստան։ Գնդակը վաղուց հայկական դաշտում է։ Եթե դուք դրան չեք հարվածում, նշանակում է՝ դուք խաղից դուրս եք: