twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

17 Ապրիլի 2025 13:19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայ-ադրբեջանական կարգավորմանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերվող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։
 
Մասնավորապես, Փաշինյանը անդրադարձել է սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցին։ «Սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու հարցում մենք նույնպես գրավոր առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին և սպասում ենք պատասխանի։ Չեմ կարծում, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ, և մենք կշարունակենք հետևողական աշխատանքը այդ ուղղությամբ»,– ասել է Հայաստանի վարչապետը։
 
Իրոք, սահմանազատման և սահմանագծման հարցը ամենաքիչ հարցեր է առաջացնում և, թերևս, հանդիսանում է ամենաարդյունավետը հայ-ադրբեջանական ուղու վրա: Ի տարբերություն մնացած ամեն ինչի։
 
Օրինակ՝ Փաշինյանը խոսել է նաև հաղորդակցությունների բացման մասին՝ հերթական անգամ Եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձած պարտավորությունները փոխարինելով տխրահռչակ «խաղաղության խաչմերուկի» ինչ-որ հեռանկարներով։ Այս առնչությամբ Փաշինյանը հերթական անգամ հնչեցրել է մանիպուլյատիվ հռետորաբանություն. «Ադրբեջանում ասում են, թե քանի որ Հայաստանը լուծում չի ներկայացնում, նրանք որոշել են, որ օգտվելու են  իրանական երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ իրանական երթուղին և պայմանները իրենց համար ընդունելի են, հակառակ դեպքում նրանք չեին օգտվի այդ ճանապարհից։ Եվ մենք, այդ թվում նաև նրա համար, որպեսզի այդ համատեքստում ամեն ինչ լինի պարզ ու հասկանալի՝ ասում ենք, որ պատրաստ ենք այդ նույն պայմաններով ճանապարհ տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքով»։
 
Մենք նախկինում արդեն մեկնաբանել ենք Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները։ Համառոտության համար նախորդ մեկնաբանությունը ամփոփենք մեկ նախադասությամբ. Իրանը, ի տարբերություն Հայաստանի, չի օկուպացրել ադրբեջանական տարածքները, մեզ չի պարտվել պատերազմում և չի ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը։
 
Իսկ Հայաստանի վարչապետի ամենահետաքրքիր հայտարարությունը, թերևս, դարձել են Հայաստանի սահմանադրության մասին նրա դիտողությունները։ «Դեռ տարիներ առաջ, չեմ հիշում, թե կոնկրետ որ տարում, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ իմ ուղերձում ես ասել եմ, որ ուսումնասիրելով Հռչակագրի տեքստը՝ եկել եմ այն եզրակացությանը որ այդ տեքստը նրա մասին է, որ չի կարող լինել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն։ Եվ եթե ես դա եմ ասում, նշանակում է, ես չեմ կարող հայտարարել, որ սահմանադրության նոր տեքստում պետք է լինի հղում Անկախության մասին հռչակագրին։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով, սահմանադրության նոր տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշելու է Հայաստանի ժողովուրդը, իհարկե, քաղաքական ուժերը պետք է կողմ և դեմ փաստարկներ ներկայացնեն»։
 
Ինչպես միշտ, սա մի փոքր խճճված է, բայց իմաստը պարզ է։ Ի դեպ, հիշեցնենք, որ Անկախության հռչակագրի մասին Փաշինյանը խոսել էր ոչ թե «տարիներ առաջ», այլ ոչ ուշ, քան անցած տարվա նոյեմբերին՝ Հայաստանի Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Այն ժամանակ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին նա տասնյակ անգամ կարդացել է այդ հռչակագիրը, և շարունակել է. «Եկա սարսափելի եզրակացության այն մասին, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգությունն է: Հիմա հարցը նրանում է, թե որն է իրական Հայաստանը և ով է նրա քաղաքացին: Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այս վայրի սահմաններից դուրս հայրենիք և ծննդավայր չի փնտրում: Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով փնտրել է, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ դա Հայաստանի Հանրապետություն է»։
 
Այսինքն՝ կարելի է փաստել, որ այն ժամանակ նա որոշակի գործ է արել՝ Հայաստանի սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշման ավելի հստակ արտաբերման ուղղությամբ։
 
Հիմա այս միտքը հնչեցնելով՝ Փաշինյանը շտապել է հայ հանրությանը հավաստիացնել նրանում, որ նրա դիրքորոշումը, իբրև կապված չէ Բաքվի պահանջների հետ. «Բայց ես կցանկանայի, որ մենք տարբերենք երկու հարց. Ադրբեջանի կողմից խաղաղ գործընթացի ընկալումը և մեր սահմանադրության տեքստը: Ես երեկ արդեն խոսել եմ այդ մասին: Նոր սահմանադրության ընդունման հարցը մեր օրակարգում եղել է հեղափոխությունից անմիջապես հետո, և ես այս հարցին անդրադարձել եմ դեռ 2020 թվականի փետրվարին տված հարցազրույցում»:
 
Այո, իսկապես, դեռ 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի թիմը նախաձեռնել է սահմանադրության փոփոխության քննարկումներ։ Սակայն այն ժամանակ խոսքը ոչ թե Անկախության հռչակագրին հղման մասին էր, այլ ավելի շատ հայկական պետականության կառուցվածքային բարեփոխումների՝ կառավարման նախագահական ձևին հնարավոր վերադարձի մասին էր։
 
Այնուամենայնիվ, մեզ համար, ընդհանուր առմամբ, միևնույն է, թե ինչպես է Հայաստանի ղեկավարը իր հասարակությանը ներկայացնում հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Գլխավորն այն է, որպեսզի գործը արված լինի։ Մեզ համար շատ կարևոր է հիմա հասկանալ, թե ինչ է մտածում հայ ժողովուրդը։ Եթե նա հրաժարվի հանրաքվեով փոխել իր սահմանադրությունը, դա նշանակում է, որ շատ երկար ժամանակ խաղաղություն չի երեւա։ Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը նորից ոտքը կդնի այդ նույն փոցխի վրա, քանի դեռ չի հասկանա, որ ժամանակն է կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխել։
 
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի ելույթը կարելի է համարել կառուցողական՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության թեման առաջ մղելու առումով։ Դրանով հանդերձ պետք է միշտ նկատի ունենալ, որ դա բացատրվում է ոչ այնքան Փաշինյանի խաղաղասիրությամբ, որքան Բաքվի գործողություններով, որը քայլ առ քայլ, աստիճանաբար, դիմադրության միջոցով, հասնում է Երևանի համաձայնությանը իր պայմաններին։ Բացի այդ, Փաշինյանի խոսքերը հաճախ շեղվում են նրա գործողություններից։ Մենք չենք կարող վստահ լինել նրանում, որ նա անկեղծ է իր խոսքերում։ Հայաստանի ակտիվ ռազմականացումը ավելի շուտ մեզ ստիպում է համոզվել հակառակ կարծիքում։ 
 
Ավելի լայն համատեքստում, և դա վերը նշված է, երբ գա X ժամը, այսինքն հիմնական օրենքում փոփոխությունների քվեարկության օրը, ընտրություն պետք է կատարի ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Սակայն հատկապես վարչապետից է կախված, թե հայ հասարակությունը ինչպես պատրաստ կլինի այդ ընտրությանը։  Փաշինյանը արդյոք ակտիվ և հետևողական կլինի՝ հին գաղափարախոսությունից ձերբազատվելու անհրաժեշտության մեջ հայ հասարակությանը համոզելու ուղությամբ, թե պարզապես կարձանագրի խնդիրը՝ դրանով հանդերձ ուսերը թոթվելով, իբր, «ինքներդ որոշեք, ես դրա հետ կապ չունեմ»,  ցույց կտա ժամանակը։

Caliber.Az
Դիտումներ: 311

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

263
13 Սեպտեմբերի 2025 22:52
2

Կրեմլի «մեղմ ուժը». քամուն տրված միլիոններ և ձախողում Ադրբեջանում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

231
13 Սեպտեմբերի 2025 11:21
3

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները

222
13 Սեպտեմբերի 2025 09:26
4

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում

220
13 Սեպտեմբերի 2025 10:48
5

Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր

219
13 Սեպտեմբերի 2025 11:28
6

Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կեսին

212
13 Սեպտեմբերի 2025 11:57
7

Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում

211
13 Սեպտեմբերի 2025 12:20
8

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ

206
13 Սեպտեմբերի 2025 12:54
9

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանում գործազրկությունն աճում է

202
13 Սեպտեմբերի 2025 12:55
10

Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա Քյուրշաթ Զորլու

195
13 Սեպտեմբերի 2025 09:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading