Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այսօր փաստորեն ներկառուցված է հայ-թուրքական թեմայի մեջ՝ թեկուզ և ոչ լիարժեք երկկողմ օրակարգի ձևաչափով, բայց առնվազն ընթացիկ քաղաքական շփումների մակարդակով»։ Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ «CivilNet» պարբերականին տված հարցազրույցում։
«Հայ-թուրքական ուղղությամբ առաջընթացը դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Սակայն կա խնդիր, կա ընկալման որոշակի տարբերություն, բայց մենք տեսնում ենք օգտակար, բարենպաստ ազդեցություն ցուցաբերելու պատրաստակամություն»,- նշել է նա։
Նման հայտարարությունները հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է Հայաստանը անտեսում Անկարայի հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել է, որ առանց Բաքվի պայմանների կատարման անհնար է թուրք-հայկական սահմանի բացումը։ Ի՞նչ քաղաքական և աշխարհաքաղաքական սցենարների վրա է հույսը դնում Հայաստանի ղեկավարությունը՝ նման հայտարարություններ անելով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանի թիմը՝ փորձելով զուգահեռաբար խաղալ անմիջապես երկու ուղղությամբ։
Ռուս-ադրբեջանական մակրոտնտեսագետ, կառավարման տեսության մասնագետ Քյամիլ Ասկերխանովի կարծիքով, առաջին հայացքից կարող է թվալ, որ Երևանը ձգտում է առանձին կապուղի կառուցել Անկարայի հետ՝ Թուրքիայի միջոցով ճնշում գործադրելով Բաքվի վրա, որպեսզի հասնի խաղաղ պայմանագրի պայմանների մեղմացմանը։ Սակայն, նրա խոսքով, տեղի ունեցողի իրական պատճառներն ավելի խորն են։
«Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ դեպի ԵՄ կողմնորոշված արևմտամետ ճամբարի ներկայացուցիչներ են։ Նրանք գործում են Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության ոլորտները վերաբաշխելու Եվրամիության ավելի լայն ռազմավարության շրջանակներում։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ձգտում է Երևանը ու Թբիլիսին դասել «արևմտյան նախագծի» ձևաչափում, չնայած Վրաստանի հետ բարդ հարաբերություններին, մինչդեռ Ադրբեջանը, ըստ Բրյուսելի տրամաբանության՝ պատկանում է «արևելյան վեկտորին»։ Այսպիսով կառուցվում են բաժանարար գծեր՝ մի տեսակ ներքին «պատեր» տարածաշրջանում, ինչի մասին, ի դեպ, շատ անգամ ասել է նաև նախագահ Ալիևը»,- նշել է Ասկերխանովը։
Նման քաղաքականության պատճառները, փորձագետի կարծիքով, գեոէկոնոմիկայի ոլորտում են։ Գլոբալ լոգիստիկայի ճգնաժամի ֆոնին ԵՄ-ի և Չինաստանի միջև Միջին միջանցքով ցամաքային կապերը ձեռք են բերում առանցքայն նշանակություն։ Ռուսաստանը դուրս է մնացել այս տրանսպորտային շղթայից, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Հարավային Կովկասով անցնող երթուղու վրա։ Նրանում կենտրոնական հանգույց է դառնում Զանգեզուրի միջանցքը։
«Այդ տարածքի վերահսկողությունը ձտգում են ստանալ աշխարհաքաղաքական խոշորագույն դերակատարներ՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Այդ իսկ պատճառով, Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի ԱԴԾ-ի պաշտպանության տակ։ Սակայն գործընթացին միջամտեցին և՛ Եվրամիությունը (ի դեմս Ֆրանսիայի), և՛ ԱՄՆ-ը՝ մեծացնելով ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս ամենը խոսում է լոգիստիկ ուղիների վերահսկողության համար մրցակցության մասին։
Հայաստանը, կատարելով ԵՄ-ի քաղաքական օրակարգը, ստեղծում է անկախ արտաքին քաղաքականության տեսիլք՝ ցուցադրելով Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձեր։ Բայց իրականում Անկարան վաղուց ավելի անկախ ու ոչ լիբերալ կուրս է վարում, ավելի մոտենալով ավանդապաշտական ճամբարին, որը ներառում է Ադրբեջանը։ Երեւանի քաղաքական տրամաբանությունը՝ հիմնված արեւմտյան դիվանագիտության հնացած սկզբունքների վրա, այսօր անարդյունավետ է։ Հատկապես հաշվի առնելով Դոնալդ Թրամփի վերադարձը և աճող անցումը դեպի բազմաբևեռ աշխարհ՝ մակրոտարածաշրջանային բլոկների ձևավորմամբ։
Ադրբեջանական տեսանկյունից, Հայաստանի իշխանությունը, պաշտպանելով թուլացող լիբերալ ճամբարի շահերը՝ կորցնում է արդիականությունը։ Այն չի համապատասխանում նոր աշխարհաքաղաքական պայմաններին։ Բաքուն, ընդհակառակը, շահագրգռված է՝ Հարավային Կովկասում ընդհանուր տնտեսական տարածք կառուցելուն ընդունակ ուժերի հետ գործընկերությամբ, հնարավոր է՝ Բենիլյուքսի նման կոնֆեդերացիայի մոդելով: Նման միտք է առաջ քաշել նաև նախագահ Իլհամ Ալիևը։ Միայն նման ձևաչափը տարածաշրջանին հնարավորություն կտա ինքնուրույն վերահսկել ռազմավարական ուղիները և պաշտպանել սեփական շահերը՝ առանց արտաքին միջամտության։
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ քաղաքական ասպարեզից։ Հակառակ դեպքում տարածաշրջանի զարգացումը կմնա արգելափակված։ Իրավիճակի կառուցողական վերաչափաձևման օգտին արդեն հանդես են գալիս առանցքային դերակատարներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք ձգտում են էսկալացիայի, այլ այն պատճառով, որ առանց քաղաքական կարգավորման և շահերի համաժամացման անհնար է իրականացնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր։
Հատկապես սրա համար է այսօր պայքար գնում։ Փաշինյանի թիմն ի վիճակի չէ գլուխ հանել այս մարտահրավերներից՝ այն արխայիկ է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Երևանում նոր քաղաքական ուժերը կլինեն ավելի ճկուն և կողմնորոշված Բաքվի հետ փոխգործակցության վրա»,- ասել է Կ. Ասկերխանովը:
Ռուսաստանցի քաղաքագետ, «Poistine» պորտալի գլխավոր խմբագիր Ռուսլան Այսինը նույնպես համարում է, որ հայկական կողմը միտումնավոր ձգձգում է կարգավորման գործընթացը՝ փորձելով մասնատել ընդհանուր խնդիրը՝ թուրքական ուղղությունը դուրս բերել ադրբեջանականի փակագծերից և մանևրել ուժի երկու կենտրոնների միջև։
«Սա բավականին թափանցիկ ռազմավարություն է՝ ստեղծել պատրանք, թե հնարավոր է համաձայնության գալ Թուրքիայի հետ՝ անտեսելով Բաքվի շահերը՝ դրանով իսկ խորհրդանշական սեպ խրել Անկարա-Բաքու տանդեմի մեջ։
Իսկ իրականում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը միասնական է։ Նրանք գործում են համաձայնեցված, նրանց շահերը համընկնում են։ Հռետորական տարբերությունների վրա խաղալու Երևանի փորձերը, եթե դրանք ընդհանրապես կան՝ դա ուշադրությունը շեղելու մարտավարություն է: Հայաստանում, հնարավոր է, հույս ունեն, որ նրանց կհաջողվի անորոշության տարր մտցնել Բաքվի ու Անկարայի հարաբերություններում։ Սակայն նման հաշվարկները միամիտ և քաղաքականապես անհիմն են թվում»,- ընդգծել է Աիսինը։
Վրաստանցի վերլուծաբան, քաղաքագիտության թեկնածու Թեյմուրազ Գարիշվիլին ընդգծում է, որ Թբիլիսիում Երևանի գործողությունները վաղուց տեսանելի են «ինչպես ձեռքի ափի մեջ»։ Բաքուն առաջին տարին չէ, որ խաղաղություն է առաջարկում, ձգտելով ապահովել Հարավային Կովկասի կայուն զարգացումը։ Սակայն Հայաստանը սիստեմատիկ կերպով դիմադրում է դրան։
«Թվում է, թե խաղաղ պայմանագրի բոլոր կետերում արդեն հստակություն է ձեռք բերվել, և Ադրբեջանը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում: Բայց Երևանը նորից գործարկում է քաղաքական ինտրիգների ցանցը՝ շփոթելով պայմանավորվածությունները և անելով հռչակագրային հայտարարություններ: Թուրքիան բազմիցս հայտարարել է. առանց Բաքվի հետ համապարփակ խաղաղության՝ անիմաստ է քննարկել սահմանների բացումը։ Այնուամենայնիվ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը որոշել է Անթալիայի Դիվանագիտական համաժողովի հարթակը օգտագործել հերթական քաղաքական ելույթի համար։
Դրանով հանդերձ, Միրզոյանի փաստարկները գործնականում հիմնազուրկ են՝ Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Իսկ Երեւանում էլ, ըստ երեւույթին, կարծում են, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերություններում ընթացիկ բարդությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական այլ գործոնները կարող են Անկարային մղել որոշակի զիջումների։ Կամ նույնիսկ ճնշում գործադնել Բաքվի վրա։ Հավելյալ հույսը՝ Թուրքիայի առանձին քաղաքական ուժերի վրա է, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին։ Բայց այդպիսի ուժերը չափազանց քիչ են։ Եվ ինքնին Անթալիայի համաժողովը միայն հաստատեց. Անկարայի քաղաքականությունը հետևողական է, իսկ Երևանի մանիպուլյացիայի փորձերն անարդյունավետ են»,- ամփոփել է Գարիշվիլին։