twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

02 Հունվարի 2026 11:09

Նախագահ Թրամփի աշխատակազմը նպատակաուղղված շարունակում է՝ միջազգային կազմակերպություններին ամերիկյան արտաքին օգնության կրճատման պետական քաղաքականությունը: «Associated Press» գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ը 2026 թվականին ՄԱԿ-ի միջոցով մարդասիրական ծրագրերին կուղղի 2 միլիարդ դոլար: Սա գրեթե ինը անգամ պակաս է նախորդ տարիներին դրանց առավելագույն ներդրումից. վերջին տարիներին ամերիկյան ֆինանսավորումը հասել էր 17 միլիարդ դոլարի:
 
Ամերիկյան աշխատակազմում, սակայն, վստահ են, որ նույնիսկ 2 միլիարդ դոլարը Վաշինգտոնին թույլ կտա պահպանել ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ամենամեծ դոնորի կարգավիճակը: Հաղորդվում է նաև, որ միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության (ՄՀԿՎ) կենտրոնացված մեխանիզմի միջոցով, որը պետք է զգալիորեն ընդլայնի այդ գործակալության դերը օգնության բաշխման որոշումների կայացման գործում:
 
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Վալցի խոսքով՝ «ՄԱԿ-ի այս մարդասիրական վերագործարկումը պետք է ապահովի ավելի մեծ ծավալով օգնություն՝ ավելի քիչ հարկային դոլարների դեպքում, տրամադրի ավելի նպատակաուղղված և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանող արդյունքների վրա կողմնորոշված օգնություն»:
 
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում դրանով հանդերձ ընդգծում են, որ «ՄՀԿՎ-ի հետ համաձայնագիրը ՄԱԿ-ից պահանջում է համախմբել մարդասիրական գործառույթները, որպեսզի կրճատել բյուրոկրատական ծախսերը, ավելորդ կրկնօրինակումները և գաղափարախոսական թեքումները»։ Ինչպես նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, «ՄԱԿ-ի առանձին գործակալությունները ստիպված կլինեն հարմարվել, կրճատվել կամ անհետանալ»։
 
ԱՄՆ-ը դեռ այս տարվա օգոստոսին էր դադարեցրել ՄԱԿ-ին 521 միլիոն դոլարի փոխանցումը։ Դրանից հետո, ամերիկացի առաջնորդը 2025 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, կտրուկ քննադատեց կազմակերպությանը՝ այն մեղադրելով համաշխարհային հակամարտությունների լուծման գործում անգործության մեջ։
 
Թրամփը նշել է, որ «վերջին յոթ ամիսների ընթացքում նա ավարտել է յոթ անվերջ պատերազմ, բայց այս դեպքերից ոչ մեկում ՄԱԿ-ը նույնիսկ չի փորձել օգնել»։ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից դիմելով համաշխարհային առաջնորդներին՝ նա հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունը նույնիսկ մոտ չի հասել իր ներուժի իրացմանը։
 
Ի դեպ,  ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին Թրամփը հայտարարել էր դեռ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ Այսպես, 2017 թվականի հունվարին «The New York Times»-ը հաղորդել է հրամանագրի նախագծի պատրաստման մասին, որի համաձայն Միացյալ Նահանգները կարող են հրաժարվել՝ ՄԱԿ-ի առանձին գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից։
 
Ինչպես նշվել էր, այս հրամանագիրը կարող էր լրջորեն սահմանափակել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գործունեությունը, որոնք մեծապես կախված են ամերիկյան ֆինանսավորումից։ Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս կասկածանք է արտահայտել՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված և 2020 թվականից սկսած՝ պետությունների կողմից իրենց կլիմայական պարտավորությունների կատարումը նախատեսող շրջակա միջավայրի մասին համաձայնագրերի, առաջին հերթին Փարիզի համաձայնագրին իր մասնակցության առնչությամբ։
 
Թրամփը քննադատորեն է արտահայտվել նաև ընդհանրապես Միավորված Ազգերի Կազմակերպության մասին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը ունի «հսկայական ներուժ, բայց այժմ այն պարզապես մի ակումբ է, որտեղ մարդիկ հավաքվում են զրուցելու և լավ ժամանակ անցկացնելու համար»։
 
Չնայած դրան, ՄԱԿ-ի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը մնացել է անփոփոխ, քանի որ կազմակերպությունը վերջին հինգ տարիների ընթացքում այդպես էլ անհրաժեշտ շտկումներ չկատարեց իր գործունեության մեջ և գլոբալ ու  տարածաշրջանային հակամարտությունների լուծման դեպքում շարունակում են ղեկավարվել առավելապես դեկլարատիվ մոտեցումներով: Օրինակների հետևից հեռու գնալ պետք չէ. այս փաստը ակնառու դրսևորվել է ՄԱԿ-ի կառույցների, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի աշխատանքում, որի բանաձևերը պահանջում էին հայկական բոլոր զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Այդ պահանջները այդպես էլ չկատարվեցին Հայաստանի կողմից: Դրանով հանդերձ, ինքնին ՄԱԿ-ը որևէ գործունյա ճնշում չգործադրեց Երևանի վրա՝ հատ ու կենտ սահմանափակվելով թղթի վրա փաստագրված դեկլարատիվ կոչերով, մինչդեռ այլ պետությունների նկատմամբ կիրառվել են կոշտ միջոցներ:
 
Այս առումով նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է՝ ՄԱԿ-ի, առաջին հերթին Անվտանգության խորհրդի բարեփոխման սուր անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս կառույցը պետք է լինի ավելի ճկուն և համարժեք արձագանքի ժամանակակից գլոբալ մարտահրավերներին: Պետության ղեկավարը այս հարցը բարձրացրել է նաև՝ վերջերս Աղդամ քաղաք տեղափոխված բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ երկրորդ բնակելի համալիրի բացման օրը՝ դեկտեմբերի 24-ին։ Նախագահը ուշադրությունը հրավիրել է տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեության վրա, որոնք, նրա խոսքով, ճիշտ որոշումներ են կայացրել հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, բայց   դրանից հետո, ոչ մի քայլ չձեռնարկեցին դրանց գործնական իրականացման ուղղությամբ։
 
Այս համատեքստում տեղին է հիշել նաև Ադրբեջանի ղեկավարի կոշտ, բայց հիմնավորված հայտարարությունները այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը վերածվել է մեր ժամանակների իրականությանը չհամապատասխանող կառույցի։ Այս գնահատականները հնչել են, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայացած՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով ֆորումի 13-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված նրա ելույթում։ Պետության ղեկավարը ընդգծել է՝ ՄԱԿ-ում համակարգային բարեփոխումների և Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքում Գլոբալ Հարավի երկրների ներկայացվածության ապահովման կարևորությունը։
 
«Համարում ենք, որ Գլոբալ Հարավի երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն նոր, արդար աշխարհակարգի ձևավորմանը և իրենց ներդրումն ունենան այս գործընթացում։ Այս առումով ծայրահեղ կարևոր է ՄԱԿ-ում համապատասխան բարեփոխումների անցկացում և Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքում Գլոբալ Հարավի երկրների ներկայացուցչության ապահովում, որն արդեն վերածվել է մի ինստիտուտի, որը չի համապատասխանում ժամանակակից իրականություններին», - հայտարարել է նախագահը։
 
Կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի և դրա կառույցների գործունեության հարցում Ադրբեջանի օբյեկտիվ դիրքորոշումը  լիովին կիսում է նաև Թուրքիան։ Առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից հնչեցրած՝ «Աշխարհը հինգից ավել է» (World is bigger than five) արտահայտությունը, - դա ոչ թե պարզապես փոխաբերություն է, այլև հստակ քաղաքական կարգախոս, որը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորը բարեփոխումների, որոնց, ըստ Անկարայի, կազմակերպությունը վաղուց կարիք ունի։
 
Այսպիսով, ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխումների հարցում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները մեծ մասամբ համընկնում են։ Հաշվի առնելով, որ Բաքուն և Անկարան ունեն հիմնականում ճնշման դիվանագիտական գործիքներ և հաշվի առնելով ՄԱԿ-ի լուրջ ֆինանսական կախվածությունը ԱՄՆ-ից, կարելի է ակնկալել, որ գլխավոր միջազգային կազմակերպությունը շուտով արմատական վերաձևաչափման կենթարկվի։

Caliber.Az
Դիտումներ: 103

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

133
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

120
01 Հունվարի 2026 11:26
3

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

113
01 Հունվարի 2026 14:42
4

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

103
02 Հունվարի 2026 11:09
5

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

68
30 Դեկտեմբերի 2025 16:51
6

ԵՀ. Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ Ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ

66
30 Դեկտեմբերի 2025 09:56
7

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

65
31 Դեկտեմբերի 2025 10:06
8

Խանքենդիում տոնական համերգ է անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
30 Դեկտեմբերի 2025 12:17
9

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունը 115 բնակարան է տրամադրել նահատակների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց

62
30 Դեկտեմբերի 2025 15:36
10

Բաքվի բուլվարում տեղի կունենա Ամանորի հրավառություն

62
30 Դեկտեմբերի 2025 13:24
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading