Մշակույթ
A+
A-
«Dubai-Expo 2020»-ի ադրբեջանական տաղավարում ներկայացված է «Dostluq» գորգը ԼՈՒՍԱՆԿԱՐ
19 Փետրվարի 2022 12:45
Փետրվարի 18-ին Դուբայի «Expo-2020» համաշխարհային ցուցահանդեսի ադրբեջանական տաղավարում՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի և «Ազերխալչա» ԲԲԸ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել «Dostluq» գորգի շնորհանդեսը։
Ադրբեջանական ավանդական գորգերի և նոր ժամանակակից դիզայնի հիման վրա պատրաստված «Dostluq» գորգը ստեղծվել է՝ «Ազերխալչայ» ստեղծագործական խմբի և Ադրբեջանի վաստակավոր արտիստ Ռաշադ Ալեքբերովի համատեղ համագործակցության արդյունքում, հայտնում է Caliber.Az-ը։ Գորգի ստեղծման աշխատանքները, ներառյալ դիզայնի մշակումը, ծածկույթի պատրաստումը և բուն գորգի ստեղծումը, տևել են յոթ ամիս:
Գորգի սյուժեն արտացոլում է՝ Ադրբեջանի և Դուբայի էմիրության հայտնի պատմական և ժամանակակից հուշարձանները, բուսական և կենդանական աշխարհի տարրերը։
Caliber.Az
Դիտումներ: 558