IFC-ի տարածաշրջանային մենեջեր. Ադրբեջանը կարող է վերածվել տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ունի բոլոր հնարավորությունները աշխատելու Ադրբեջանի հետ վերականգնվող էներգիայի ոլորտում և օգնել երկրին հասնել զարգացման նոր մակարդակի այս ոլորտում՝ ներգրավելով մասնավոր ներդրումներ, Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է՝ IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային մենեջեր Իվանա ֆերնանդես Դուարտեն:
Նա նշել է, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության, ՎԶԵԲ-ի և IFC-ի կողմից հրապարակված ծովային հողմային էներգիայի զարգացման ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, որ երկիրը մինչև 2040 թվականը՝ օֆշորային հողմային էներգիայի 7 գիգավատ էլեկտրաէներգիա տեղադրելու ներուժ ունի։
«Այս հողմային էներգիայի օգտագործումը կօգնի ապահովել մինչև 7 միլիարդ դոլար տեղական համախառն ավելացված արժեք: Քանի որ Ադրբեջանը հետևում է մասնավոր հատվածի աճի մոդելին, օֆշորային հողմային էներգիայի զարգացումը երկրին հնարավորություն կտա ավելի մրցունակ դարձնել էներգետիկայի ոլորտը և նաև կօգնի հասնել զրոյական արտանետումների այս ոլորտում: Ի վերջո, Ադրբեջանը կարող է վերականգնվող էներգիա արտահանել իր հարևաններին և Եվրոպա՝ վերածվելով տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի», - հավեել է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային մենեջերը: