twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Միացումի» կերբերոսը Վարդան Օսկանյանը՝ պատրանքի համար պայքարում

25 Հունիսի 2025 16:08

«Վերջին շաբաթներին ժողովրդավարական աշխարհում սրընթաց աճում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի՝ 2023 թվականին Ադրբեջանի դաժան շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով բռնի տեղահանված մարդկանց վերադարձի իրավունքի աջակցության գործընթացը»։ Ծանոթ է երանգավորու՞մ է, այդպես չէ։
 
Վերը նշված տեքստը պատկանում է Հայաստանի արտաքին գործերի  նախկին նախարար Վարդան Օսկանյանին։ Իր Ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նա նաև հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 87 անդամները հանես են եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ-ի վարչակազմին կոչ են անում անհապաղ միջամտել, որպեսզի ապահովել հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։
 
Հայաստանի ԱԳՆ-ի նախկին ղեկավարը հիշեցրել է նաև Բելգիայի և Եվրոպական խորհրդարանների բանաձևերը և շվեյցարական նախաձեռնության առաջարկումը. «Այն առաջարկում է միջազգային բանակցային հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներ անվտանգ և երաշխավորված վերադարձը ապահովելու համար»։
 
Այնուհետև Օսկանյանը գործնականում կոչ է անում տապալել գործող վարչապետին, ով հրաժարվում է շարժվել շվեյցարական նախաձեռնության նավարկուղով և պնդում է, որ ղարաբաղյան հարցը փակված է։
 
Թվում է, թե Օսկանյանի մասին ի՞նչ նոր բան կարելի է ասել, այն ժամանակ երբ մենք նրա մասին բազմիցս գրել ենք, և նա նոր բան չի հայտարարում, ամեն անգամ օդը ցնցելով «դեռ ամեն ինչ կորած չէ» ոգով հերթական խրատական ասացվածներով (սա ինքնին շատ զվարճալի է, քանի որ այս «դեռ ամեն ինչ կորած չէ» արտահայտությունը տևում է արդեն հինգ տարի): Սակայն  մենք մեր առջև նպատակ չենք դնում նրան նոր կողմից ներկայացնել կամ նրա խոսքերում որևէ կարևոր ուղերձ գտնել: Մեր խնդիրը՝ նրան անդադար հիշեցնելն է, որ նրա ջանքերը անիմաստ են: Ընդ որում անիմաստ են հենց այն պատճառով, որ նրա ողջ գործունեությունը ուղղված է ինքը իրեն դրանում համոզելու վրա, որ նա իզուր չի ապրել իր մասնագիտական կյանքը՝ մինչև վերջին շունչը պայքարել է, իբր, «մեծ Հայաստանի» համար։
 
Մեր գործն է՝ նրան անընդհատ ցույց տալ, թե իրականում ինչպես են դասավորված գործերը: Մենք որպես հոգեբույժներ՝ հակառակը: Սովորաբար նրանք ուզում են, որ հիվանդը հանգստություն գտնի: Մենք այլ խնդիր ունենք: Մենք ուզում ենք, որպեսզի նա երբեք չհանգստանա: Մեր նպատակն է նրան ցույց տալ, որ նրա գործունեությունը անիմաստ է ոչ միայն հիմա, այլ նաև այն ժամանակ, երբ նա, ինչպես ասում են, ձիու վրա էր: Առավել ևս, այն ոչ միայն անիմաստ էր, այն կործանարար էր ինքնին Հայաստանի համար, քանի որ այն տանում էր դեպի փլուզում։
 
Օսկանյանը իրեն դիրքավորում է «միացումի» մի տեսակ կերբերոս՝ իբր, թե, քանի դեռ նա հայկական դիվանագիտության ղեկավարն էր, հայկական գործին ոչինչ չէր սպառնում։ Ամբարտավան քաղաքավարությամբ նա պատրաստ է այդ պատվավոր դերը կիսել սարգսյանական նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, սակայն, պետք է ենթադրել, որ այստեղ էլ նա վայելում է գլխավոր գծի հիմնադրի դափնիները։ Եվ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել՝ չէ որ Նալբանդյանը ծնվել է Երևանում, նա խորհրդային ապրանք է, իսկ Օսկանյանը՝ Հալեպից է, գրեթե ֆրանսիացի։
 
Այսպես, Օսկանյանի դիվանագիտության «հանճարեղ» ռազմավարության ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որպեսզի ձգձգել բանակցությունները և վճռական պահին ասել «ոչ», լիակատար վստահությամբ, որ Մոսկվան ոչ միայն թույլ չի տա Ադրբեջանի ռազմական գործողությունը, այլ նաև կկանգնի Հայաստանի կողմը։
 
Սակայն այս պարզունակ, եթե չասենք՝ խղճուկ մարտավարությունը աշխատեց միայն «երկու հայկական պետությունների» «միացումային» գոյության սկզբնական ժամանակահատվածում, այն էլ միայն այն պատճառով, որ ինքնին Ադրբեջանը այդ ժամանակահատվածում միայն ուժ էր կուտակում X ժամի համար։
 
2016 թվականի ապրիլին Հայաստանում բոլոր մտածել կարողացող քաղաքական գործիչներին, և առաջին հերթին՝ նախագահ Սարգսյանին, պարզ դարձավ, որ մոտենում է ինչ որ տհաճ, վտանգավոր, սպառնալի բան։ Նրան ևս երկու տարի պահանջվեց, որպեսզի վերջնականապես համոզվեր դրանում, որից հետո նա հմտորեն նահանջեց վարչապետի պաշտոնից՝ ապագա պարտության պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի գլխավորությամբ նոր հավակնոտ սերնդին։
 
Այնուհետև եղավ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը և 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունը։ Ղարաբաղում գտնվող հայերը ցնցված լինելով նրանից, որ նրանց սպասում է իրենց կողմից վտարված ժողովրդի կողքին նորից ապրելու հեռանկարը՝ որոշեցին լքել տարածաշրջանը։ Դա կամավոր ելք էր։ Խաղաղ հայերի գլխից ոչ մի մազ չընկավ, նրանց դեմ ոչ մի սպառնալիք չհնչեց։ Ընդհակառակը, Բաքուն առաջարկեց վերաինտեգրման ծրագիր, հայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման, որպեսզի քննարկել դա։ Բաքուն երկուսուկես տասնամյակ շարունակ ղարաբաղցի հայերին առաջարկում էր ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվ հենց Օսկանյանի դիրքորոշումն ու նրա «մեծ» ռազմավարությունն էր, որ այս առատաձեռն առաջարկին պատասխանեց համառ ու թշվառ «ոչ»-ով։
 
Այո, այն ամենը, ինչ Օսկանյանը անում է հիմա, կոչված է ինքն իրեն համոզելուն նրանում, որ նա ամեն ինչ ճիշտ է արել և մինչև վերջին շունչը պաշտպանել է «միացումի» գործը։ Վարդան Օսկանյանը ուզում է իր կյանքի մնացած մասն ապրել իր գոյության կարևորության մեջ վստահության պատրանքով։ Մեր համեստ խնդիրն է՝ խափանել նրա ծրագրերը, հանել նրա վարդագույն ակնոցները, ցույց տալ նրան նրա կյանքն իր ողջ անիմաստությամբ։

Caliber.Az
Դիտումներ: 114

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Բելգիաական բանաձևը՝ Հայաստանի թելադրանքով Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

287
23 Հունիսի 2025 18:42
2

«Միացումի» կերբերոսը Վարդան Օսկանյանը՝ պատրանքի համար պայքարում

114
25 Հունիսի 2025 16:08
3

Փարիզը և հայկական գործոնը Ֆրանսիացի պատգամավորների հերթական կեղծ մեկնարկը

104
25 Հունիսի 2025 17:44
4

Անվստահությունը որպես գործոն Ալիևը՝ Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտների մասին

92
23 Հունիսի 2025 15:11
5

«Հայրենասիրական» կամուֆլյաժ սադրանքների համար VOMA-ն դիվերսանտներ է պատրաստում Ադրբեջանի սահմանների մոտ

73
23 Հունիսի 2025 17:57
6

Առողջ դատողություն փոթորկի մեջտեղում Մի փոքր՝ Ռուսաստանում «վհուկների որսի» մասին

73
24 Հունիսի 2025 14:26
7

Դմիտրի Գորդոնը՝ Caliber.Az-ում. Ալիևը բարձր կուլտուրայի, ինտելեկտի և զարմանալի հումորի զգացումի տեր մարդ է

69
24 Հունիսի 2025 09:39
8

Հասանրիզի բնակիչ. Հիմա մենք երջանիկ կապրենք մեր հայրենի հողում

69
24 Հունիսի 2025 14:21
9

Բոչորիշվիլին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին

63
23 Հունիսի 2025 14:47
10

Կրեմլում պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններին

63
24 Հունիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading