twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև Երևանը խաչմերուկում

18 Մարտի 2025 09:39

Հայկական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակնարկում են հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր ջերմացման մասին։ Նման ենթադրությունների համար առիթ է դարձել այն, որ Երևանը հետաձգել է Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության օրինագծի քննարկումը։ «Հրապարակ» օրաթերթը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ռուսաստանի ռևերանսները կապում է Մոսկվայի դիրքերի ամրապնդման հետ։

 «Սա է եղել՝ «եվրոհանրաքվեի» նախագիծը երկու ամսով հետաձգելու և Ռուսաստանի հետ մերձեցման միջոցների, մասնավորապես՝ միջգերատեսչական հարաբերությունների վերականգնման հանձնարարականների պատճառը»,–գրում է պարբերականը։
 
Դրանով հնդերձ նշվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության նկատմամբ Մոսկվայի վստահության անբավարարությունը։
 
«Ռուսաստանում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, իսկ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի այցի տեղափոխումը պայմանավորված է նրա մտադրությունների իսկությունը ստուգելու և հասկանալու, թե ինչպես կկառուցվի համագործակցությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ»,- ասվում է հրապարակման մեջ։ Դրանով հանդերձ, ուշադրություն է հրավիրվում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի Հայաստան կատարելիք այցի, ինչպես նաև Գաֆանում ՌԴ-ի հյուպատոսության բացման վրա։
 
Ադրբեջանի հետ սահմանին Զանգեզուրում գտնվող հայկական Գաֆանում ռուսական հյուպատոսություն բացելու մասին տեղեկությունը հայտնվել է դեռ 2023 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ, 2024 թվականի հունիսին, հայտնի դարձավ այս գործընթացի ձգձգման մասին։ Հեշտ է կռահել, որ ի սկզբանե, այս տարածաշրջանում ռուսական հյուպատոսություն բացելուն համաձայնություն տված Հայաստանի իշխանությունները հետագայում փաստորեն արգելափակել են գործընթացը՝ այն ժամանակ Արևմուտքի հետ սրընթաց մերձեցման ֆոնին։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք կուրս վերցնելու պատրաստակամության մասին հռետորաբանությունը նկատելիորեն մարել է։ Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ՝ Մոսկվայի կոշտ արձագանքն է Երևանի բացահայտ արևմտամետ նկրտումներին, ինչպես նաև, անկասկած, Ռուսաստանից Հայաստանի ուժեղ տնտեսական կախվածությունը։ Ուստի, չնայած անընդհատ դեպի Արևմուտք նայելուն, Երևանը չի համարձակվում ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանից՝ փորձելով նստել երկու աթոռի վրա։ Մոսկվան, իր հերթին, սահմանափակվում է Երևանի վրա «մեղմ» ճնշումով՝ չդիմելով գործնական միջոցների, խնայելով իր ունեցած ֆինանսատնտեսական գործիքները։ Երևանի նկատմամբ Մոսկվայի ներողամտությունը պայմանավորված է նաև նրանով, որ չնայած ՀԱՊԿ-ում մնալու անհնարինության մասին հրապարակային հայտարարություններին՝ Հայաստանը այդպես էլ կոնկրետ քայլեր չձեռնարկեց այս ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու համար։ Ֆորմալ առումով Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում, իսկ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով ձգձգում է դուրս գալու գործընթացը։ Դրանով հանդերձ Հայաստանի իշխանությունները սկսեցին նկատելի հետաքրքրություն դրսևորել եվրասիական բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցելու նկատմամբ, ինչի վրա նույնպես հարկավոր է ուշադրություն դարձնել։
 
Այսպես, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 17-18-ը կայցելի Ռուսաստան՝  ԱՊՀ Վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար, իսկ Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին Մոսկվայում ներկա կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կայանալիք հոբելյանական տոնակատարություններին։ Բուն Հայաստանում այս բոլոր փաստերը գնահատվում են որպես Ռուսաստանի հետ մերձեցման միջոցառումներ, որոնք, այդ թվում նաև ուղղված են միջգերատեսչական հարաբերությունների վերականգնմանը։ Հաշվի առնելով Հայաստանի ծայրահեղ անհետևողական քաղաքականությունը՝ Երևանի կողմից հետագա արտաքին քաղաքական կուրսի որևէ հստակ ընտրության մասին խոսելն ավելորդ է։ Առավել հավանական է, որ Հայաստանը այդպես էլ կմնա Արևմուտքի և Ռուսաստան միջև ճամփաբաժանի վրա՝ փորձելով տնտեսական օգուտներ քաղել երկու կողմերից։
 
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանին հիանալի պարզ է Հայաստանի համար եվրաինտեգրման անիմաստությունը։ Չի բացառվում, որ նա աստիճանաբար կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օրակարգում պահելով արեւմտամետ ուղենիշները։
 
Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը համաձայն է նմանատիպ տեսակետի հետ և համարում է, որ Հայաստանը դադարեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման գործընթացը։
 
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմիցս շեշտվել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը չի հանդիսանում անխուսափելի։ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, հայտարարվել է Ռուսաստանի տարբեր նախաձեռնություններին, այդ թվում նաև՝ Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությանը մասնակցելու մասին։ Զգացմունքային առումով, նախորդ տարիներին շատ է խոսվել, բայց պաշտոնապես Հայաստանը այդպես էլ չի խզել Ռուսաստանի հետ իր քաղաքական և տնտեսական կապերի մեծ մասը: Հիմա խոսքը այն մասին է, որ այդ ուղղությամբ շարժ այլեւս չի լինելու։ Այս փոփոխությունների պատճառները՝ աշխարհի իրավիճակի փոփոխությունների, ինչպես նաև հենց Երևանի ռազմավարության փոփոխության մեջ է։ Փաստորեն սա նշանակում է հարաբերությունների նորմալացում, որոնք այլեւս լարված բնույթ չեն կրում։ Զգացմունքային առումով կողմերը դեռ նյարդայնացած են միմյանցից, սակայն դե ֆակտո տեղի է ունենում վերադարձ դեպի բնականոն համագործակցության։ Եվ սա, ի դեպ, բխում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի շահերից։ ԵՄ-ն չի կարող աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանին ընդունել իր շարքերը, ինչպես նաև այն պատճառով, որ Եվրոպան փաստորեն լռվել է Ուկրաինայում, միաժամանակ երբ Ռուսաստանը, ընդհակառակը, հեռանկարում ունի որպես ԱՄՆ-ի գործընկերի տեսք։ Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չի կտրում Արևմուտքի հետ համագործակցության հույսը, Ռուսաստանի հետ նրա մերձեցումն՝ անխուսափելի է»,- եզրափակել է Կիրեևը։

Caliber.Az
Դիտումներ: 382

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

157
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

127
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

108
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

98
19 Հունվարի 2026 12:48
6

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

95
20 Հունվարի 2026 14:04
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

86
19 Հունվարի 2026 19:19
9

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

84
19 Հունվարի 2026 11:19
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

83
20 Հունվարի 2026 09:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading