Քանի՞ երկիր է օգտվում Azərkosmos-ի ծառայություններից
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին՝ Ադրբեջանի տիեզերական գործակալությունը Azərkosmos-ն արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ է արտահանել 50 երկիր՝ 13,9 մլն դոլար ընդհանուր գումարով։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին ասվում է՝ Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի «Արտահանման անկնարկ»-ի հոկտեմբեր ամսվա համարում։
Փաստաթղթի համաձայն՝ սա չորս երկրով ավելի է և 0,5 մլն դոլարով (3,5%-ով) պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
9 ամսվա ընթացքում Azərkosmos-ի եկամուտը արտահանման ծառայությունների մատուցումից կազմել է գործակալության ընդհանուր եկամտի 74%-ը:
Հաշվետու ժամանակաշրջանում Azərkosmos-ի ծառայություններից օգտվող առաջատար երկրների հնգյակում են՝ Մեծ Բրիտանիան (4,4 միլիոն դոլար), Լյուքսեմբուրգը (2,9 միլիոն դոլար), ԱՄԷ (736,6 հազար դոլար), Թուրքիան (493,9 հազար դոլար) և Ռուսաստանը (488,1 հազար դոլար):