twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ոչ ամբողջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հավասարապես օգտակար Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

06 Նոյեմբերի 2024 22:56

Հոկտեմբերի 30-ին «Արմենպրես» գործակալությունը հրապարակել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մշակութային բաժնի տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա, այսինքն կոնվենցիայի երկու արձանագրությունների կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատի հետ հարցազրույցը։ Հարցազրույցը վերնագրված էր «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման մասին հաղորդումներով»։ Հարևանիկները շատ բաներից են վրդովվել, օրինակ՝ Քրիստա Պիկկատի արտահայտությունը, մեջբերում եմ, «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերից ստանում ենք՝ հաղորդագրություններ տարբեր ծագման և տիպի մշակութային արժեքների հնարավոր ոչնչացման մասին» բացասական էմոցիաների մի ամբողջ փոթորիկ է առաջացրել, նրանց, հարևանիկների մոտ, տեսեք, դուր չի եկել, որ Քրիստան համարձակվել է մեզ և նրանց դնել մի տախտակի վրա։ Իբր, դա ինչպես կարելի է, չէ որ հայերը ավելի իմաստուն են, ավելի հին են, ավելի գեղեցիկ են, ավելի վարդագույն ու սպիտակ են, և հայկական մշակութային արժեքները շատ ավելի արժեքավոր են, քան ադրբեջանականը։ Անհավանական մեծամտություն, չափից դուրս: Ինքը՝ Նապոլեոնը, կարծում եմ, չէր կանգնի նրանց կողքին՝ ամաչկոտ տրտնջալով «չէ, ես այնուամենայնիվ արժանի չեմ, իմ մասշտաբները ավելի փոքր կլինեն»:
 
Բայց սա լավ բան է, թող այդպես էլ շարունակեն ենթադրել, դա միայն մեր օգտին է, քո հակառակարդի հիպերտրոֆիկ մեծամտությունը՝ ճակատագրի պարգև է, ազնիվ խոսք, դա է նրա մեջ սառնություն առաջացնում։
 
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ոչ լրիվ հիմարներ են նստած, և նրանց տեսակետը որոշակիորեն տարբերվում է հայկականից։ Տեսեք, ինձ ինչ-որ բան հուշում է, որ այնտեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, միանգամայն իրավացիորեն են ենթադրում որ մեծամտությունը մեծամտություն, բայց դա ոչ բոլորվին է համապատասխանում ճշմարտությանը, այո և ընդհանրապես, նման տեսակետից ռասիզմի հոտ է գալիս, իսկ ՄԱԿ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոնց նկատմամբ մենք խորը և անկեղծում հարգանք ենք տածում, ռասիզմը շատ և շատ են մերժում: Իսկ ահա, Ադրբեջանի տարածքում հուշարձանների պահպանությունը հանդիսանում է ներքին գործ և բացառապես Ադրբեջանի գործը, որի նկատմամբ Հայաստանը ոչ մի կապ չունի։ Բացի այդ, այն, ինչ պետք է համարել հուշարձան կամ մշակութային արժեք, նույնպես բացարձակապես մենք պետք է որոշենք, եւ ոչ մի բանով չենք կարող օգնել, այո և չենք էլ պատրաստվում օգնել։ Մենք ինչ-որ անջատողականների հուշարձաններ ենք քանդե՞լ։ Իսկ որևէ մեկը կարծե՞լ է, որ մենք նրանց շուրջ շուրջպար կբռնենք: Ապշեցուցիչ միամտություն։ Մենք քանդեցինք այն շենքը, որը մի ժամանակ թերպետական թերգործիչները լրջորեն համարում էի՞ն ինչ-որ «արցախի» «ազգային ժողով»։ Դե, հա, քանդել ենք։ Առաջինը,  շենքը ոչ մի կերպ չէր տեղավորվում շրջակա լանդշաֆտի մեջ, երկրորդը,  կառուցվել է առանց Ադրբեջանի համապատասխան գործադիր մարմինների թույլտվության, իսկ երրորդը, այն, այսինքն շենքը, կառուցվել էր առանց ՇՆԿ-ների պահպանման։ Դե, սրանք շինարարական նորմեր և կանոններ են, նման հապավում կա: Այնպես որ՝ ամեն ինչ ճիշտ ենք արել:
 
Գնալով ավելի զվարճալի է դառնում: Հաագայի կոնվենցիայի կոմիտեի այս մի ամբողջ քարտուղարին հարցրել են, թե արդյո՞ք նա հնարավոր է համարում, որ Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային խմբին թույլ կտա ծանոթանալ և հսկողության տակ պահել «հայկական մշակութային ժառանգությունը»։ Իսկ նա պատասխանել է, որ դա քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ։ Դե, հսկողության տակ պահելը՝ դա շատ ծիծաղելի ու սխալ արտահայտություն է, ազնիվ խոսք, հսկողության տակ կպահեք ակնոցները ձեր քթին, դե, կամ շալվարներդ, եթե հանկարծ սկսեն իջնել, այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում, իսկ տես ծանոթանալու հաշվով... Հմմ.. Ո՞նց կլիներ ավելի քաղաքավարի, որ ոչ մեկը չնեղանա... Բայց, ի դեպ, թող նեղանան, նեղացածների վրա, դարավոր ավանդույթի համաձայն, ոչ միայն ջուր են կրում, նրանց վրա մի բան էլ վերևից են դնում, որպեսզի նրանց համար ջուր կրելը ավելի դժվար լինի: Հիշեցնեմ մեկ տարվա վաղեմության իրադարձությունները. 2023 թվականի նոյեմբերին մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին արդեն առաջարկել էինք այցելել ազատագրված տարածքներ այն երթուղիով, որը մենք... Մմմմմ... խորհուրդ էինք տվել նրանց։ Նրանք դիրք բռնեցին, և, հետևաբար, նրանք ստիպված եղան բավարարվել առանց ծանոթության: Այնպես որ՝ թող վարժվեն, դա կլինի կամ մեր ձևով, կամ ընդհանրապես չի լինի։
 
Գիտեք, հոյակապ Զինովի Գերդտը մի անգամ պատմել է, որ Շչուկինի անվան թատերական ուսումնարանում եղել է մի տարեց կին, ազնվական, նա պատահաբար վերապրել է հեղափոխությունը,  այդպես երբեմն նույնպես պատահում էր: Այսպես, նա դերասաններին սովորեցրել է լավ վարքագիծ, այդ թվում նաև վարվելաձևը սեղանի շուրջ, ինչ ուտել և ինչով ուտել: Նա մի անգամ ասել է. «Մի կարծեք, որ հավը կարելի է ձեռքով ուտել: Դանակով ու պատառաքաղով բարեհաճեք»։ Իսկ բանվոր-գյուղացիական ծագումով մի ուսանող հարցրել է. «Իսկ կռճիկները, սա չէ որ ամենահամեղ բանն է», տիկինը խստորեն նայել է նրան, որից հետո հանգիստ ասել է. «Կդիմանաք»...Նույնն է, ինչ-որ կերպ կդիմանաք, այնպես որ ոչ մի ապօրինի շինություն, իսկ առավել ևս ոչ մի հուշարձաններ ոչ մի «ազգալդյանցներին», ես մի անգամ արդեն հիացել եմ այս հրաշալի ազգանունով, ազ գալդի թարգմանաբար նշանակում է «քիչ է մնացել»: Եվ հիմա եկեք առանց ձեր այդ նվնվոցի, մի ասեք, որ խմբագրությունը, և ոչ միայն խմբագրությունը ձեզ չեն նախազգուշացրել։ Նրանք մեկ անգամ չէ, որ նախազգուշացրել են, իսկ մի ժամանակ, նույնիսկ ինքնավարություն են առաջարկել։
 
Իսկ հիմա մի քիչ չոր վիճակագրություն. 28 տարվա օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոչնչացվել են ավելի քան 927 գրադարան, 464 պատմական հուշարձաններ և թանգարաններ, ավելի քան 100 հնագիտական հուշարձաններ, 6 պետական թատրոն և համերգային ստուդիա, իսկ թալանված թանգարաններից կողոպտվել է ավելի քան 40 հազար թանկարժեք իրեր և հազվագյուտ ցուցանմուշներ... Ոչ ոք և երբեք (ուղղեք ինձ, եթե սխալվում եմ) Հայաստանին կոչ չի արել կատարել Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, որի քարտուղար է հանդիսանում այդ նույն Քրիստա Պիկկատը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հավանաբար, երբեք չեն լսել 1972 թվականի նոյեմբերի 16-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» փաստաթղթի և 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ» հռչակագրի մասին, ըստ երևույթին, հենց այդ պատճառով էլ Հայաստանին կոչ չի արել հետևել վերը նշված փաստաթղթերին։ Այ ամաչում եմ հարցնել, ինչու, չնայած ես նախապես գիտեմ պատասխանը: Այո, սա էլ  կոչվում է «երկակի ստանդարտներ», և, անկեղծ ասած, ես այս հրաշալի գործիքի կիրառման կողմնակիցն եմ՝ մեր քիչ թե շատ հավանական թշնամու հովանավորների հետ քննարկումների ժամանակ։

Caliber.Az
Դիտումներ: 143

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

205
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

184
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

181
26 Դեկտեմբերի 2024 17:32
4

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

151
26 Դեկտեմբերի 2024 17:34
5

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

142
24 Դեկտեմբերի 2024 18:35
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

109
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Պուտինը զանգահարել է Ալիևին

88
24 Դեկտեմբերի 2024 13:48
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

80
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

78
23 Դեկտեմբերի 2024 12:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading