Ադրբեջանի օմբուդսմենը` հայտարարություն է տարածել Աղդաբանի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Ադրբեջանի Հանրապետության Քելբեջարի շրջանի Աղդաբան գյուղում հայերի կողմից իրականացված ցեղասպանության, ինչպես նաև մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի արդյուբքում՝ կոպտորեն խախտվել են մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահանջները։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևայի՝ Աղդաբանի ցեղասպանության 30-րդ տարելիցի հետ կապված հայտարարության մեջ։
«Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին և պետություններին՝ վճռական քայլեր ձեռնարկել Աղդաբանի ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս ողբերգությունը որպես ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ուղղված է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիության Խորհրդի ղեկավարներին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ, Միջազգային և Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտներին, Ասիայի օմբուդսմենների ասոցիացիային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այս կազմակերպության անդամ պետությունների օմբուդսմենների ասոցիացիային, Իսլամական համագործակցության կազմակերպության մարդու իրավունքների անկախ մշտական հանձնաժողովին, Երեխաների հարցերի օմբուդսմենների Եվրոպական ցանցին, Խաղաղության միջազգային բյուրոյին, տարբեր երկրների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային հաստատություններին, օտար երկրներում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություններին և մեր հանրապետությունում օտարերկրյա պետությունների դեսպանություններին, ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններիի:
30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, Հայաստանի զինված ուժերը կատարեցին խաղաղ ադրբեջանական բնակչության՝ իր դաժանությամբ հրեշավոր հերթական զանգվածային կոտորածի ակտը։ Հայկական զորքերը ամբողջությամբ այրել և ոչնչացրել են Ադրբեջանի Քելբեջարի շրջանի Աղդաբան գյուղը։ Գյուղի 779 խաղաղ բնակիչ դաժանորեն խոշտանգվել է, 67 մարդ դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 90-100 տարեկան 8 ծեր, 2 անչափահաս երեխա, 7 կին ողջ-ողջ այրվել է։ Որպես հայերի կողմից իրականացվող վանդալիզմի քաղաքականության հերթական դրսևորում՝ ոչնչացվել են բանաստեղծ Գուրբան Աղդաբանլիի և դասական աշուղական պոեզիայի վարպետներից մեկի՝ Դեդե Շեմշիրի ձեռագրերը։