Պրոֆեսոր. Ադրբեջանը մտադիր է դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանային կենտրոն
Շուշայի III գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը իր ելույթում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավակնոտ գաղափարներ է հնչեցել երկրի ապագայի վերաբերյալ։
Այս մասին Report-ին ասել է՝ Գլոբալ քաղաքականության ինստիտուտի նախագահ, Վաշինգտոնի Bay Atlantic (BAU) համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Պաոլո ֆոն Շիրախը։
«Մասնավորապես, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նպատակ ունի դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանային կենտրոն, որը կդառնա՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև առևտրի, ներդրումների, բիզնեսի, զբոսաշրջության և հումանիտար փոխանակումների հիմնական օղակը», - ասել է պրոֆեսորը։
Ֆոն Շիրախը նշել է, որ Խանքենդի կատարած իր վերջին այցի ժամանակ՝ հրաշալի հնարավորություն է ունեցել նախագահ Ալիևին հարց տալու այն մասին, թե ինչպես է նա տեսնում երկրի ապագան Հայաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ «Ես հասկանում եմ, որ դեռ շատ խնդիրներ կան լուծելու, բայց խնդիրների զգալի մասն արդեն անցյալում է», - ընդգծել նա։
Փորձագետի խոսքով՝ նրան հատկապես հետաքրքրել է Ադրբեջանի տնտեսական զարգացման ռազմավարությունը և կառավարության կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։