Ադրբեջանի և Սերբիայի միջև՝ փոխադարձ սոցիալական ապահովության մասին համաձայնագիր է ստորագրվել
Ադրբեջանի և Սերբիայի միջև փոխադարձ սոցիալական ապահովության մասին համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը հղումով։
Փաստաթուղթը ստորագրվել է՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևի և Սերբիայի աշխատանքի, զբաղվածության, վետերանների և սոցիալական հարցերի նախարար Դարյա Կիշիչ Տեպավչևիչի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված հանդիպման շրջանակներում։
Ադրբեջանի և Սերբիայի ղեկավարների քաղաքական կամքի և ջանքերի շնորհիվ՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում և դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի, հանդիպմանը ասել է Բաբաևը։
Նա նշել է նաև՝ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ անցկացվող լայնածավալ սոցիալական բարեփոխումները։
«Ադրբեջանում հետևողական բարեփոխումներ է անցկացվում՝ ուղղված սոցիալական ապահովության համակարգի ամրապնդմանը և դրա կատարելագործմանը՝ նորարարական մոտեցումների հիման վրա»,- ասել է Բաբաևը։