Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանում ականազերծման գործողություններում օգտագործվում են զրահապատ էքսկավատորներ
04 Դեկտեմբերի 2023 14:36
Ադրբեջանում ականազերծման գործողություններում օգտագործվում են նաև հատուկ զրահապատ էքսկավատորներ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է ԱՀ ականազերծման գործակալության (ANAMA) կրթության, միջազգային և հասարակայնության հետ կապերի վարչության փոխտնօրեն Ֆարհադ Իսաևը ելույթ ունենալով՝ «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով, ականազերծման աշխատանքներում ներգրավված է նաև այլ հատուկ տեխնիկա։
«Բացի այդ, ականազերծման գործընթացում ներգրավված են նաև ադրբեջանական արտադրության տեխնիկա՝ Revival-B և Revival-T ականազերծման մեքենաները։ Միաժամանակ ականազերծման գործընթացում օգտագործվում են հատուկ վարժեցված սակրավոր շներ և առնետներ»,- հավելել է Իսաևը։
Caliber.Az
Դիտումներ: 88