Քաղաքականություն
A+
A-
Այսօր տեղի կունենա մերձկասպյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
05 Դեկտեմբերի 2023 09:43
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա՝ մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակներում։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ անցկացվող միջոցառմանը կմասնակցեն՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։
Caliber.Az
Դիտումներ: 105