Սոցիում
A+
A-
Բաքվում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
16 Հունվարի 2024 18:02
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են Բաքվի Բինագադիի շրջանի Ա. Կունանբաևի փողոցում գտնվող արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ևս մեկ մարդու դի։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, փրկարարները փլատակների տակից ողջ դուրս են բերել 3 հոգու, իսկ 8 մարդու դի հայտնաբերվել և հանձնվել է համապատասխան մարմիններին։
Caliber.Az
Դիտումներ: 211