Քաղաքականություն
A+
A-
ԵՄ-ն հավելյալ 4,25 մլն եվրո է հատկացնում Ադրբեջանի տարածքների ականազերծման համար
12 Հունիսի 2022 11:14
Եվրամիությունը (ԵՄ) հավելյալ 4,25 մլն եվրո է հատկացնում Ադրբեջանի տարածքների ականազերծման համար:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ եմ, որ ԵՄ-ն՝ որպես ամենամեծ դոնոր, հավելյալ 4,25 միլիոն եվրո է տրամադրում Ադրբեջանին՝ աջակցելու ականազերծմանը «Աջակցություն հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձին՝ ANAMA-ի ներուժի զարգացման միջոցով» նախագծի շրջանակներում», - ասված է գրառման մեջ:
Caliber.Az
Դիտումներ: 223