Զինվորական դատախազությունը հետաքննում է ադրբեջանցի զինծառայողի մահը
Ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Զինվորական դատախազի ավագ օգնական, Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևը Caliber.Az-ին հայտնել է, որ Գյանջայի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հուսեյնով Նուրադդին Սահիբ օղլուի մահվան մասին։
Ստացված տեղեկատվության հիման վրա զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, որպես իրեղեն ապացույց առգրավել գործին առնչվող առարկաներ, ցուցմունքներ վերցրել և կատարել այլ գործողություններ։
Փաստի առթիվ Գյանջայի զինվորական դատախազությունը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ ՔՕ 125-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվել անհետաձգելի քննչական գործողություններ։ Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։