Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիև. Մենք 44-օրյա պատերազմում ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է
15 Մարտի 2023 09:39
Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին Ղարաբաղը ճանաչեց որպես Հայաստան, կորցրել է խաղաղության իր հնարավորությունը։ 2019 թվականին այսօրվա Հայաստանի վարչապետն ասել է, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ», և սա իրականում ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 14-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո՝ մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«44-օրյա Հայրենական պատերազմում մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան. Այս բացականչական նշանը մենք դրել ենք Շուշայում 2020 թվականի նոյեմբերի 8-ին»,- ընդգծել է պետուխթյան ղեկավարը։
Caliber.Az
Դիտումներ: 104