Կայացել է Ադրբեջանի դրոշը հայերին չհանձնած մարտիկի մասին ֆիլմի շնորհանդեսը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Նիզամիի կինոկենտրոնում կայացել է բրիտանական Broken Pot Media ընկերության արտադրած «Որդի» վավերագրական հետազոտական ֆիլմի շնորհանդեսը։
Շնորհանդեսին մասնակցել են մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ստեղծագործական խմբի և ֆիլմի հերոս Նաթիկ Գասըմովի ընտանիքի անդամները, հայտնում է Caliber.Az-ը։
Մշակույթի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը խոսել է ֆիլմում հիշատակված իրադարձությունների կարևորության մասին։
Նա նշել է, որ այս ֆիլմը նաև Ադրբեջանի պատմության արտացոլումն է. «Այստեղ շատ հետաքրքիր պահեր կան։ Ֆիլմը անհետացած ադրբեջանցու մասին է: Իմ հարազատներից մեկն էլ է անհայտ կորել Շուշայում։ Ուստի ես ծանոթ եմ այս ցավին: Մենք նշում ենք Խոջալուի ողբերգության 30-րդ տարելիցը։ Իրականում Խոջալուի նկատմամբ վերաբերմունքը մշակույթի խնդիր է։ Այսօր, երբ մենք խոսում ենք ողբերգության մասին, մեր հիմնական նպատակը ոչ թե ինքներս մեզ և թշնամուն հիշեցնելն է ողբերգության մասին, այլ դրա կրկնությունը կանխելն է։ Շնորհակալ եմ Մեծ Բրիտանիայից ժամանած մեր հյուրերին այս թեմային մոտիկից ծանոթանալու և ֆիլմը պատրաստելու համար»: