twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը իրեն ներքաշել է սարսափելի վիճակի մեջ» Ալեքսանդր Խրամչիխինը՝ Caliber.Az կայքում

09 Օգոստոսի 2022 17:00

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։

-Ալեքսանդր Անատոլևիչ, ըստ ձեր հետևությունների, արդյո՞ք աճել է, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների և հայկական կողմի սադրանքների ֆոնին Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը։

-Նման հավանականություն կա։ Թեև կա նաև փորձագիտական կարծիք, որ Հայաստանը պատրաստվում է ամբողջապես հեռանալ Ղարաբաղից։ Նման դասավորության դեպքում լիովին հնարավոր է, որ հարցը կարող է վերջնականապես լուծվի և առանց պատերազմի։ Ենթադրում եմ, որ տվյալ փուլում Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը այնուամենայնիվ շատ մեծ չէ, չնայած նույնիսկ այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության հաշվառմամբ չի կարելի է ասել, որ այն զրոյական է։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռևանշիստական տրամադրություններին, ապա չեմ կարծում, որ դրանք տիրապետում են բավականին ներուժի, որպեսզի պատերազմ սկսել:

-Իսկ ինչպիսի՞ն եք գտնում նման ներուժը ընդհանրապես բուն Հայաստանում։

- Անկախություն ձեռք բերելով ՝ Հայաստանը իրեն ներքաշել է սարսափելի վիճակի մեջ։ Վերջիվերջո նրանք ինքներն են դա ցանկացել։ Ինչպես ասվում է, ինչ ուզեցին, այն էլ ստացան, հիմա իրենք են լափում այդ ամենի հետևանքները։

-Հնարավոր համարու՞մ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։

-Կածում եմ, որ նման հավանականություն կա։

-Մոսկվան ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի ղարաբաղյան մարզում իրավիճակը ռուս խաղաղապահների գործոնի հաշվառմամբ։

-Ռուսաստանի համար, Ղարաբաղում նրա խաղաղապահների ներկայության պարագայում ստատուտ քվոն ընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ երեք տարի հետո տարածաշրջանում նրանց ներկայության ժամկետը ավարտվում է։ Իմ կարծիքով, Ադրբեջանի համար ավելի լավ է սպասել այդ ժամկետին։ Թեև ես դժվարանում եմ կանխատեսել, թե դա արդյոք մտնում է Բաքվի պլանների մեջ։ Այնուամենայնիվ ռուս խաղաղապահների տարածաշրջանում գտնվելու ժամկետի երկարացումը կախված է կողմերի ցանկությունից, և եթե նրանցից մեկը հակառակ հանդես գա՝ խաղաղապահները տարածաշրջանը կլքեն նշված ժամանակից շուտ։

-Հայաստանում հերթական հակառուսական դեմարշները կարող են արդյո՞ք ստիպել Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերում։

-Նույնիսկ հայկական կողմի ցանկությունների հաշվառմամբ՝ հիմա նման սցենարն ինձ չափազանց անհավանական է թվում։

- Ինչպե՞ս եք գնահատում թուրք-ռուսական ներկայիս հարաբերությունները, արդյո՞ք դրանք հեռանկարներ ունեն:

-Սա շատ բարդ ու բազմապլանային հարաբերություն է։ Բայց դատելով ներկայիս իրավիճակից՝ Մոսկվան և Անկարան շատ են հարկավոր միմյանց։ Հետևաբար, ես չեմ կարող պատկերացնել, որ այդ հարաբերությունները կարող են ինչ-որ կերպ էապես վատթարանալ, նրանով հանդերձ, որ կան բազմաթիվ պատճառներ, որ նրանք նույնիսկ անցնեն պատերազմի։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանք չեն վատթարանում, ընդհակառակը, Թուրքիայի և Ռուսաստանի միջև բարեկամությունը շարունակվում է, չնայած շահերի հակադրությանը։

- Պուտինն ու Էրդողանը Ղարաբաղի հարցով ինչի՞ մասին կարող էին պայմանավորվել վերջերս Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։

-Չեմ կարծում, որ այս հանդիպմանը Ղարաբաղի հարցը եղել է Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Ամենայն հավանականությամբ, ավելի շատ քննարկվել են Ուկրաինան, Սիրիան, և գազի հարցերը։

- Ի՞նչ եք կարծում, Պուտինն ու Էրդողանը Սոչիում կարողացան պայմանավորվել Սիրիայի հարցում։

- «Պայմանավորվել Սիրիայի հարցով» - վերացական է հնչում։ Միակ բանը, ինչի մասին նրանք կարող էին պայմանավորվել, դա այդ երկրում ստատուս քվոյի պահպանման հարցն է։

-Կարծում եք, որ Թուրքիան կարող է հրաժարվե՞լ Սիրիայում ռազմական գործողությունից։

-Բայց նա այն չի էլ սկսել, ակնհայտ է, որ այնուամենայնիվ Պուտինն ու Էրդողանը կարողացել են այդ հարցում կոնսենսուսի գալ։

- Վերջերս Թեհրանում կայացած գագաթնաժողովը ամրապնեդեց Թեհրան-Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքը։ Ինչպիսի՞ն է այդ ձևաչափի ներուժը, կրկին հաշվի առնելով տարածաշրջանային երեք առաջատար խաղացողների դիրքերում առկա հակասությունները։

- Սա էլ ավելի բարդ կառուցվածք է: Բայց, հնարավոր է, հենց այս բարդության վրա է ամեն ինչ պահվում, թեև կան նաև շատ հակասություններ, այդ թվում նաև Իրանի և Թուրքիայի միջև։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հեռու միանշանակ չեն, այդ կապերի կծիկը այնքան բարդ է, որ հնարավոր չէ կարճ պատասխան տալ։

Caliber.Az
Դիտումներ: 656

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading