Հայկական լաբիրինթոս «Սահմանադրություն 2.0» գործողությու՞նը
Հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ իրադարձությունների վերջին զարգացումը երկար ժամանակահտվածի ընթացքում առաջին անգամ հիմք է տալիս հուսալ՝ երկրների միջև խաղաղ պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Ընդհանրապես և լիովին, կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացը ձգձգելու և խաթարելու Փաշինյանի փորձերը ավելի շատ ծառայում էին հայ հասարակությանը Ադրբեջանի հետ խաղաղությանը աստիճանաբար հարմարեցնելու նպատակին։ Դա հաստատվում է այն փաստով, որ վարչապետը ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր՝ հայկական ինքնության հիմնարար կետերի արդիականության ու նպատակահարմարության հարցը։
Անկասկած, եթե Հայաստանում կա հանրային գիտակցության մեջ, այդ թվում նաև հարևանների նկատմամբ հեղաշրջում դիտարկող ուժ, ապա դա հենց Փաշինյանի կուսակցությունն է։ Ճակատագրի ու հայ ժողովրդի կամքով է այս կուսակցությունը հայտնվել իշխանությունում։ Մեզ թույլ տանք անել հետևյալ եզրակացությունը,-այսպիսով, բոլոր ուղեկցող տատանումներով հանդերձ, ինքնին հայ ժողովուրդը, ըստ երևույթին, պատրաստ է փոխել Ադրբեջանի նկատմամբ թշնամանքի պարադիգմը։
Քանի դեռ կար Ղարաբաղի օկուպացիան, և հայ կենսուրախ երիտասարդները շուրջպար էին բռնում տատիկների ու պապիկների մոտ, «միացում»-ը շոյում էր նույնիսկ այն հայերի ինքնասիրությունը, ովքեր համակված չէին ազգայնական գաղափարով։ Հոգու խորքում հասկանալով, որ կծել են մի կտոր, որի մարսելը իրենց ուժերից վեր է, նրանք հույս էին տածում, որ ինչ-որ կերպ կկարգավորվի, որ նրանք մի կերպ կանցնեն։ Չանցան: Ադրբեջանը դրա համար չէր ուժ կուտակել, որ Հայաստանին օգնի անցնել։ Դրա փոխարեն մեր երկիրը հայ ժողովրդին մատուցել է ոչ պակաս վեհ ծառայություն՝ զենքի ուժով նրան օգնեց ազատվել ծանր բեռից։
Կյանքում էլ հաճախ այդպես է լինում։ Մարդը կառչում է անցյալից՝ հիանալի հասկանալով, որ նա, ինչպես կպչուն ժապավեն, նրան շղթայված է պահում անկողնուն, ու եթե նրան չի բավականացնում ինքնուրույն շարժում անելու կամքը, որպեսզի վեր կենալ և Աստծո լույսը դուրս գալ, ապա ինքնին կյանքը կամ գերագույն էակը (անվանեք, ոնց կամենաք), նրա մոտ կբերի արտաքին ուժեր, որոնք արմատներով ու ցավով նրան կպոկեն շնչահեղձ սենյակից ու կնետեն սառցածակը։ Որպեսզի արթնանա։ Ահա այդպես էլ կատարվեց հայերի հետ։ Ադրբեջանցի ռազմիկը վերջ դրեց երեսուն տարվա նիրհին և հայերին կանգնեցրեց իրականության առջև։
Ղարաբաղի խամաճիկային վարչակարգը ստիպված եղավ ընդունել ինքնալուծարման մասին փաստաթուղթը։ Հնարավոր է, կառուցողականորեն տրամադրված հայերը հանգիստ շունչ քաշեցին այս լուրից, իբր, չկա «արցախ», չկան խնդիրներ։ Սակայն, դա խաբուսիկ զգացմունք է: Խունտայի անփառունակ վախճանը Հայաստանի վրայից չի հանում օկուպացիայի համար պատասխանատվությունը, այլ ընդհակառակը, նրան մերկացնում է իր ողջ այլանդակությամբ։ Վարչակարգի ինքնալուծարումը ծառայել է ցանկացած երրորդ կողմի, կամ միջազգային կազմակերպությանը՝ ապագայում «լղհ»-ին որպես միջազգային իրավունքի որոշակի սուբյեկտ հիշատակելու թեկուզ հիպոթետիկ հնարավորությունից զրկելու նպատակին։ Մենք փակեցինք ադրբեջանական հողում «միացում»-ի իրականացման արտաքին համակրանքի բոլոր անցախցերը։ Ադրբեջանի համար սա լավ նորություն է։ Սակայն Հայաստանի և նրա քաղաքացիների համար, ընդհակառակը, նոր թափով է սրվում Ղարաբաղի օկուպացիայի նկատմամբ անձնական և հասարակական վերաբերմունքի խնդիրը։ Բանը նրանում է, որ խամաճիկ կազմավորման ինքնալուծարմամբ հակամարտությունը զրկվել է իր բերովի մեծությունից և վերադարձել է իր հիմքին՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին։ Չէ որ ըստ Հայաստանի սահմանադրության, Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ նախկին ԼՂԻՄ-ը, հանդիսանում է Հայաստանի մաս։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում ասվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով հայոց պետականության հիմնարար սկզբունքները և Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված ազգային նպատակները... ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնարար օրենքը հղում է անում Անկախության մասին հռչակագրին։ Իսկ դրանում, իր հերթին ասվում է հետևյալը. «Արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը... կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ «Հայաստանի ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա... հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հայ իրավաբանների, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր օրենքները նայում են, որպեսզի պարզել, թե արդյոք դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, Ղարաբաղը՝ Հայաստանի մաս է։ Իսկ դա նշանակում է, որ խաղաղ պայմանագիրը, որը Փաշինյանը, հավանաբար, կստորագրի Ադրբեջանի հետ, կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եթե նույնիսկ այն վավերացվի խորհրդարանի կողմից, ապա Սահմանադրության նորմերին համապատասխանելու մասին հայցը կուղարկվի Սահմանադրական դատարան, և նրան այլ բան չի մնա, բացի պայմանագիրն անվավեր ճանաչելուց։ Կոլեգիայի բոլոր անդամները ստիպված կլինեն ընդունել նման դատավճիռ, նույնիսկ այն դեպքում, եթե իրենք անձամբ հանդիսանում են «միացում»-ի հակառակորդներ։ Այս դասավորության համար նույնիսկ պետք չեն զանգվածային բողոքի ակցիաներ՝ ամեն ինչ կորոշվի իրավական հարթակում։ Փաշինյանը (կամ մեկ ուրիշը, ով կփոխարինի նրան այս պաշտոնում) այդ ժամանակ կթափահարի ձեռքերը։ Սահմանադրությունը թույլ չի տալիս՝ այսքանը։
Ստացվում է հետաքրքիր կազուս՝ եթե նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ղարաբաղը, ապա հիմա Ղարաբաղն է օկուպացնում Հայաստանը։ Վերջինիս հարկավոր է ազատություն։ Ազատություն օկուպացիայից, ազատություն Ղարաբաղից։ Ֆիզիկական իմաստով մենք նրան տվել ենք այդ ազատությունը: Հիմա նրան սպասվում է դա վաստակել մենթալապես և սահմանադրորեն։
Այստեղ պետք է վերապահում անել՝ իրականում զանգվածային բողոքները, ավելի ճիշտ՝ դրանց մասշտաբները, կամ ընդհակառակը, իսպառ բացակայությունը այնուամենայնիվ նշանակություն կունենան։ Այն իմաստով, որ հնարավորություն կտան հասկանալ՝ հնարավո՞ր կլինի, որ այդ նույն Փաշինյանը դիմի վերջին ու ամենակարեւոր քայլին՝ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություն, թե ոչ։ Որքան քիչ լինեն բողոքի ակցիաները, այնքան մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը կդիմի այդ քայլին։
Եվ այստեղ պետք է անել ևս մեկ վերապահում։ Անկախության հռչակագրի և Սահմանադրության համապատասխան կետերը այնքան փոխկապակցված և փոխադարձաբար կախված են, որ, մտավախություն ունեմ, որ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը պարզապես հանելով հարցը չի լուծվի։ Միանգամայն հավանական է, որ իրավական հակասությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է Սահմանադրության մեջ ներառել մի տեքստ, որն այս կամ այն կերպ արգելում է ինքնին «միացում»-ի մասին գաղափարը։ Բայց այս խնդիրները թողնենք իրավաբաններին։ Հայաստանի։ Վստահ ենք, որ եթե մեծ ցանկություն լինի, նրանք ճիշտ լուծում կգտնեն։
Ի դեպ, նման որոշումներից մեկը կարող է լինել ոչ թե գործող Սահմանադրության փոխելը, այլ նոր Սահմանադրության ընդունումը, որում նոր ելակետը կլիներ ոչ թե Անկախության հռչակագիրը, այլ խաղաղություն Ադրբեջանի հետ (սա, իհարկե, կարելի է չգրանցել, բայց ենթադրել): Գործող Սահմանադրությունը ոչ միայն շնչում է «միացում»-ով, այն «միացում»-ի մարմնի մասն է։ Այս գաղափարը կործանման բերեց հայերին, ինչը նշանակում է, որ հայ ժողովրդին անհրաժեշտ է թարմ շունչ, կարդա, նոր սահմանադրություն։
Եթե փորձել խորը նայել, ապա 2018-ի հեղափոխության իմաստը սահմանադրությունը փոխելու մեջ էր։ Փաշինյանը, գահից սրբելով ղարաբաղյան կլանը, փաստորեն ինքնուրույն է կատարել Մինոտավրոսին սպանած առասպելական Թեսևսի դերը։ Սակայն, կատարելով այս առաքելությունը, նա չունենալով թելի կծիկ, չի կարող դուրս գալ լաբիրինթոսից և թափառում է դրա մեջ՝ սեղմելով ձեռքերը էյֆորիայի և վախի խառը զգացումների մեջ։ Հայերի խնդիրն է՝ լաբիրինթոսից դուր բերել իրենց առաջնորդին (և հենց իրենց), դրա համար նրանք պետք է ավարտին հասցնեն այն, ինչ սկսել են՝ ոչ միայն սպանել հրեշին, այլ նաև քանդել լաբիրինթոսը: Երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Առանց դրա 2018-ի հեղափոխությունը ոչ մի իմաստ չի ունենա։ Նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա ստեղծել նոր վերստասյուն, գիտակցության մեջ այն լեգիտիմացնել և հասարակությանը նոր ուժ կտա ռեւանշիստական ճամբարի արձագանքի դեմ պայքարելու համար։
Ինչպես արդեն նշվել է, սա ընդամենը ամենալավատեսական սցենարն է։ Չի բացառվում, որ Փաշինյանին դիմադրությունը չափազանց լուրջ լինի «Սահմանադրություն 2.0» օպերացիայի հաջող առաջխաղացման համար։
Սա արդյո՞ք նշանակում է, որ պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Միանգամայն ակնհայտ է, որ ոչ: Պայմանագիրը անհրաժեշտ է ցանկացած դեպքում։ Խաղաղության ստորագրումը կծառայի որպես հզոր հարված հայկական լաբիրինթոսի հիմնապատին։ Նման քայլի առավելությունները հասկանալու համար, հարկավոր է մտովի համեմատել իրավիճակները, որտեղ չկա պայմանագիր, և այն, որտեղ այն առկա է: Եթե պայմանագիր չկա, ապա հայկական օրենքի տեսակետից Ղարաբաղը համարվում է «Հայաստանի օկուպացված տարածք», ինչը նշանակում է, որ հայերի ամենամոտ գաղափարախոսությունը վաղ թե ուշ կդառնա ռեւանշիզմը։ Եթե պայմանագիրը լինի, ապա, թեև Հայաստանի Սահմանադրությամբ Ղարաբաղը դեռ կհամարվի Հայաստանի տարածք, սակայն այս անգամ հակասություն կծագի հիմնական օրենքի և ժողովրդի կողմից՝ նրա ընտրած խորհրդարանի միջոցով արտահայտված կամարտահայտության միջև։ Իսկ սա արդեն իսկ լեգիտիմ ձգան է գործող Սահմանադրության հրատապությունը վիճարկելու համար, թող ոչ հիմա, այլ մեկ, երկու կամ հինգ տարի հետո։ Ժողովրդի օրհնությամբ սրբագործված խաղաղ պայմանագիրը խաթարում է Սահմանադրության օրինականությունը։ Իսկ սա նշանակում է, որ Սահմանադրությունը պետք է փոխել։
Ի դեպ, լավագույն միջոցը հայերին ապացուցելու համար, որ գործող Հիմնական օրենքը բոլորովին անպետք է՝ դա նրանց մատնանշելն է այն փաստը, որ նրանք երբեք դրանով չեն ապրել, հետևաբար դրա արժեքը՝ զրո է։ Չէ որ, եթե նրանք Սահմանադրությամբ ապրեին, ապա չէին հանդուրժի «լղհ»-ի խամաճիկ կազմավորմանը «իրենց» տարածքում։ Երեւանը, ըստ գաղափարի, պարտավոր էր, հետեւելով Սահմանադրությանը, «լղհ»-ն հայտարարեր անվավեր եւ կալանավորեր ռեժիմի պարագլուխներին։
«ԼՂՀ»-ի հայտարարությունը կոչված էր «ինքնորոշման» համար պայքարի քողով պատել օկուպացիայի աղաղակող փաստը, ընդ որում ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի, այլ նաև հարակից յոթ շրջանների։ Այսինքն, Հայաստանը «լղհ»-ն չճանաչեց մի կողմից վախենալով միջազգային հանրության արձագանքից, իսկ մյուս կողմից՝ կապված լինելով Սահմանադրությունից, որը նախկին ԼՂԻՄ-ը հայտարարել է Հայաստանի տարածք։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանը այդպիսով «քողարկել էր» յոթ շրջանների օկուպացիան, որոնք նույնիսկ Հայաստանի Սահմանադրությամբ իրեն չէին պատկանում։
Միջազգային հանրությունը, խոսքերով չճանաչելով իրերի այս վիճակը, իրականում ամեն կերպ ներողամիտ էր վերաբերվում այդ իրավական քաոսին։ Այդ աջակցությունը հայ ժողովրդի մեջ առաջացրեց անպատժելիության զգացում: Ադրբեջանը իր իրավացիության, բանականության և զենքի ուժով հանգեցրեց միջազգային իրավունքի և իրականության միջև անջրպետի վերացմանը, իսկ, հետևաբար նաև միջազգային հանրության ճանաչողական դիսոնանսին։ Հիմա հայերի հերթն է գիտակցել այս նոր իրողությունը։ Հիմա հայերը պետք է հասկանան, որ այս ամբողջ ստոր ներքին ու խորապես գավառական իրավական խեղկատակությունը իրենց հոգիների վրա դրված է ծանր պատճառահետևանքային լուծի պես։
Խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո (որը միայն ժամանակի հարց է) հայ ժողովրդը կկանգնի ընտրության առաջ՝ ընդունել արդյո՞ք նոր Հիմնարար օրենք, թե ապրել նախկինով։ Այս երկընտրանքը կարելի է այլ կերպ վերաձեւակերպել՝ արդյո՞ք հարություն առնել, թե՞ անցնել քայքայման փուլը։