Քաղաքականություն
A+
A-
Հիքմեթ Հաջիև. ՄԱԿ-ի աջակցությունն ականազերծման հարցում նշանակալի է Ադրբեջանի համար
18 Մարտի 2022 17:39
Ադրբեջանի համար շատ կարևոր է ՄԱԿ-ի աջակցությունը ազատագրված տարածքների ականազերծման հարցում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերության 30-ամյակի կապակցությամբ Շուշայում կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Մենք իրար նման գաղափարներ ունենք, ցանկանում ենք, որ ՄԱԿ-ն ավելի մոտիկից ծանոթանա տարածքների վերականգնման գործընթացին և իր ներդրումն ունենա։ Դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության, ինչպես նաև դոնորների օգնությունը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Նա կարևորել է ականազերծման խնդիրը՝ հավելելով, որ այդ հարցում ՄԱԿ-ի աջակցությունը շատ էական է Ադրբեջանի համար։
Caliber.Az
Դիտումներ: 519