Նախընտրական քոս. show must go on Վիվեկ Ռամասվամիի կողմից Մրցավազքը կավարտվի, բայց կեղծիքը կմնա
ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Կարծես դեռ ժամանակ կա մինչ այն պահը, երբ ամերիկացիները կկատարեն իրենց ընտրությունը հօգուտ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից մեկի։ Բայց այսօր արդեն համառորեն նրանց վզին են փաթաթում թեկնածուների փոկը, նախօրոք լծված «ձեռքբերումներն» ու «խոստումները»։
Դեռ 2022 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր նախընտրական արշավի մեկնարկի մասին։ Իսկ նրանից անմիջապես հետո գործող նախագահ Ջո Բայդենը այս տարվա ապրիլին հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իսկ սա նշանակում է, որ մնացած ժամանակահատվածում, Թրամփի և Բայդենի, ինչպես նաև նախագահի այլ թեկնածուների ցանկացած հայտարարություն, պետք է դիտարկել նրանց նախընտրական ծրագրի պրիզմայով։ Եվ պետք է նշել, որ նրանց ծրագրերում և խոստումներում ավանդաբար ոչ վերջին տեղն է հատկացվում ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների հետ սիրախաղին, ովքեր ունեն շատ ազդեցիկ լոբբի, որը կարողացել է իր պատմության ընթացքում իր կողմը գրավել բազմաթիվ կոնգրեսականների և սենատորների։
Այս առումով նախանձելի ակտիվություն է դրսևորել Վիվակ Ռամասվանին՝ հնդկական ծագումով ամերիկացի ձեռնարկատեր, գրող և պահպանողական քաղաքական գործիչ։ Դեռ 2023 թվականի փետրվարին «Երեկոյան Թակեր Կառլսոն»» ծրագրում նա հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Հասկանալի է, որ հանրապետականների կողմից, որտեղ Դոնալդ Թրամփը մեծ տարբերությամբ առաջատար է՝ նա թեկնածու դառնալու առանձնակի հնարավորություններ չունի։ Բայց քաղաքական գործչին, ում ազգանունը հնչում է հայտնի մարգարինի գովազդային կարգախոսի պես՝ դա չի խանգարում, և վերջերս նա կրկին դուրս է եկել Թակեր Կառլսոնի հաղորդման եթերում, «փայլելով» իր ցնցող հիմարությամբ և կեղծ հայտարարություններով։
Ուրեմն, նա բացահայտել է Ադրբեջանի որոշակի «հանցագործություններ» տասնամյակներ շարունակ Ղարաբաղում անօրինական բնակվող հայերի նկատմամբ։ Այն մասին, որ նրանք բոլորը եղել են Հայաստանի անձնագրեր կրողներ, այսինքն այն պետության, որը ավելի քան քառորդ դար օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքի 20%-ը՝ անտեսելով ՄԱԿ-ի բանաձեւերը՝ սա Ռամասվամին չի նշել։ Այնուամենայնիվ, միգուցե և չի եղել առանձնապես տեղեկացված, քանի որ արագ-արագ կարդում էր, ինչպես ասում են, հայկական շպարգալկայով։ Փոխարենը նրան հաջողվել է եզրակացնել, որ Ադրբեջանը ունի հզոր լոբբի Վաշինգտոնում։ Տես է, իսկ մենք չգիտեի՞նք: Իսկ ահա, նշել հայկական լոբբիի մասին, նա մոռացել է։ Եվ իզուր, քանի որ ԱՄՆ-ում հայկական և հայամետ լոբբիստները ինչքան ուզես։ Ընդ որում, Ամերիկայում դա ոչ ոք առանձնակի չի էլ թաքցնում։ Միացիալ Նահանգներից ղարաբաղյան անջատողականներին բազմամյա ֆինանսական օգնությունը՝ իրենց աշխատանքն է։ Ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու կանոնավոր փորձերը։ Հիշեցնեմ, մասնավորապես, որ ամերիկացիները անընդհատ պնդել են, որ Ադրբեջանը հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Նույնիսկ այն ժամանակներում, երբ հայերը օկուպացիայի տակ էին պահում մեր հողերը։ Այդ իսկ պատճառով էլ Վաշինգտոնը հրաժարվեց ֆինանսավորել՝ օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը՝ ցանկանալով, որպեսզի ճանապարհն անցնի Հայաստանով։
Պարզ է, որ նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Բայց այս օրինակը, ինչպես և նման շատ ուրիշները, վկայում է հայկական լոբբիի ուժի մասին, որը նորից ակտիվացել է։ «Ես չափազանց հիասթափված եմ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումից, որը երեք տարվա ընթացքում ոչ մի ձայն չի հանել, երբ հայ ժողովուրդը զոհվում և ենթարկվում էր ագրեսիայի», - վերջերս դուրս է տվել «The California Courier» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
Զվարճալի ազգանվան այս տերը բավականին լրջորեն աշխարհին տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ի գործող նախագահը կարող է այլևս նրա վրա հույս չդնել։ Եվ ոչ միայն նրա վրա: «Ես ամբողջ կյանքում պաշտպանել եմ Բայդենին, բայց հիմա ԱՄՆ-ի ողջ հայ համայնքը հիասթափված է նրանից։ Համոզված եմ, որ Բայդենը արդեն չի ստանա այնպիսի քանակությամբ հայերի ձայներ, որքան նախորդ անգամ»,- սպառնացել է նա։
Բայց ինչու՞մն է, կոնկրետ ասած, բանը։ Այն, ինչպես պարզվում է՝ փողի մեջ է։ Դրանք, ըստ Սասունյանի, Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանը լքող հայերի համար շատ քիչ են հատկացվում։ Եվ նա, այդ նույն Հարութը, ահավոր վրդովված է նրանով, որ «ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը գալիս է Հայաստան ու անամոթաբար ասում է, որ ԱՄՆ-ը հատկացնում է 11,5 միլիոն դոլար»։ Իբր, ընդամենը, մինչդեռ, Սասունյանի հաշվարկներով, պետք է սեղանին դնեին առնվազն 1 միլիարդ դոլար... Գնահատե՛ք լկտիության և ախորժակների չափը։
Չի բացառվում, որ այս ախորժակները բավարարելու համար ներգրավվել է Վիվեկ Ռամասվամին, ով հայտարարել է, որ «ամերիկյան հասարակությունը շատ բան չգիտի հայ-ադրբեջանական հակամարտության մասին»։ Եվ ինչ-որ իմաստով նա իրավացի է: ԱՄՆ-ում հասարակությունը, այո և շատ քաղաքական գործիչները իրոք առանձնապես տեղյակ չեն Խոջալուի ցեղասպանության, Աղդամը «կովկասյան Հիրոսիմայի» վերածելու, միլիոնավոր ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների մասին: Կրկնում եմ, որ, հնարավոր է նաև ինքը՝ ամերիկաբնակ հնդիկը, գրող-քաղաքական գործիչը չգիտի հայ-ադրբեջանական պատերազմի մասին ճշմարտությունը, բայց առանց վարանելու ամեն ինչ տակնուվրա է անում, դիմելով իր մեջ հայերի ներարկած հրեշավոր ստերին։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ վայրագություն է։ Ես նկատի ունեմ, որ հայ ժողովուրդը, քրիստոնյաները, 100-120 հազար մարդ այսօր Հայաստան է տեղափոխվել այն վայրերից, որոնք նրանք անվանել են իրենց տունը»,- ասել է նա։ Դրանով հանդերձ առանց ավելացնելու, որ այդ հայերը մեր երկրում ապրել են ապօրինի, իսկ նրանց ճանապարհել են՝ մատակարարելով ջուր, սնունդ, ցուցաբերելով մարդասիրական օգնություն և առաջարկելով մնալ Ադրբեջանի լիարժեք, ոչ մի բանով չսահմանափակվող քաղաքացիների իրավունքներով:
Ռամասվամին ծպտուն չի հանել նաև այն մասին, որ Հայաստանից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մինչև հիմա չեն կարող վերադառնալ այն վայրեր, որոնք նրանց տունն են։ Ինչ վերաբերում է վայրագություններին, ապա իրականում դրանք 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի կողմից խաղաղ ադրբեջանական քաղաքների զանգվածային գնդակոծումներն են, որի պատճառով զոհվեցին հարյուրավոր ծերեր, կանայք, երեխաներ։ Բայց հիմա ավերվածությունների և զոհվածների ցնցող լուսանկարները Նահանգներում ցուցադրում են որպես հրթիռային հարվածներ... հայերի վրա։
Նման սրբապղծությունից հետո իմաստ կա՞ որևէ բան բացատրել: Չափազանց ակնհայտորեն և ցայտուն է դրսևորվում բոլոր ամենավատ բանը, ինչը միայն կարող է լինել քաղաքականության մեջ, որտեղ կեղծիքը ոչ այնքան հազվադեպ է դառնում փաստարկ այս կամ այն երկիր զորքերի ներխուժման համար: Այսպես էլ և ձևավորվում է քաղաքական գործիչների և ամբողջ պետության համբավը։ Իսկ ահա Ռամասվամին չպետք է մոռանա, որ նախընտրական մրցավազքը կավարտվի, իսկ հնչած կեղծ հայտարարությունները դեռ երկար ժամանակ կմնան ընտրողների հիշողության մեջ։ Եվ դժվար թե քաղաքական հեղինակություն ավելացնեն նրան։